From Wikipedia, the free encyclopedia
Վասիլիկի «Սիլիա» Կապսիս ( հուն․՝ Βασιλική «Σίλια» Καψή, դեկտեմբերի 5, 2006, Սիդնեյ, Ավստրալիա), ավստրալիա-կիպրացի երգչուհի։ Եվրատեսիլ 2024 երգի մրցույթում Կիպրոսի ներկայացուցիչը «Liar» երգով և զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը։
Սիլիա Կապսիս | |
---|---|
Բնօրինակ անուն | հուն․՝ Βασιλική Καψή |
Ծնվել է | դեկտեմբերի 5, 2006 (17 տարեկան) Սիդնեյ, Ավստրալիա |
Երկիր | Ավստրալիա և Կիպրոս |
Ժանրեր | դենս փոփ |
Մասնագիտություն | երգչուհի, կոմպոզիտոր և դերասանուհի |
Գործիքներ | վոկալ |
Silia Kapsis Վիքիպահեստում |
Ծնվել է Սիդնեյում կիպրացի երգիչ Գիորգոս Կապսիսի և հույն փաստաբան և նախկին պարուհի Դեսպինա «Ռեբեկա» Սայվանիդիսի ընտանիքում, ծագումով Սալոնիկից է[1][2]։ Իր մանկությունն անցկացրել է այնտեղ և սկսել է ելույթ ունենալ չորս տարեկանից։ Եղել է Ավստրալիայի երիտասարդական կատարողական արվեստի ընկերության (AYPAC) մենակատարը և հանդես է եկել մի շարք միջոցառումներում ամբողջ աշխարհում, այդ թվում՝ որպես մենակատար Ալեքսա Ռասելայի ծննդյան տոնակատարությանը Լոս Անջելեսում[3]։
Նրա դեբյուտային «Who Am I» երգը, որը գրել է տասներկու տարեկանում, թողարկվել է 2022 թվականին։ 2023 թվականի մարտին և մայիսին Սելիան թողարկել է ևս երկու սինգլ՝ «No Boys Allowed» և «Disco Dancer»։ R&B-ից և փոփից ոգեշնչված «Night Out» սինգլը թողարկվել է 2023 թվականի նոյեմբերի սկզբին[4]։ Կապսիսը նկարահանվել է պարային վավերագրական ֆիլմում, որի ռեժիսորն է ռեփեր Տաբուն[5]։
2022 թվականին կատարել է իր դեբյուտը որպես գլխավոր հերոսուհի Pearly Gates կարճամետրաժ ֆիլմում։ Աշխատել է Nickelodeon Australia-ի տարբեր հեռուստատեսային նախագծերի վրա՝ ծառայելով որպես կանոնավոր հաղորդավար։ Այլ հաղորդավարների հետ առաջադրվել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի «Տարվա լեգենդ» մրցանակին 2023 Kids' Choice Awards-ում[6]։
2023 թվականի սեպտեմբերի 25-ին հայտարարվել է, որ Սելիան ներկայացնելու է Կիպրոսը Եվրատեսիլ 2024 երգի մրցույթում։ 2024 թվականի հունվարի 8-ին հրապարակվել է նրա մրցույթի հայտի անվանումը։ Ինքնին սինգլը թողարկվել է փետրվարի 29-ին[7]։
Սինգլ | Տարի | Ալբոմ |
---|---|---|
«Who Am I?» | 2022 | Առանց ալբոմի |
«No Boys Allowed» | 2023 | |
«Disco Dancer» | ||
«Night Out» | ||
«Liar» | 2024 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.