ամերիկացի դերասան From Wikipedia, the free encyclopedia
Սթիվ Գուտենբերգ (անգլ.՝ Steven Robert "Steve" Guttenberg, օգոստոսի 24, 1958[1][2], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան, պրոդյուսեր, սցենարիստ, ռեժիսոր։ Հայտնի է դարձել 1980-ական թվականներին, երբ կատարել է գլխավոր դերեր այնպիսի հոլիվուդյան ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Կոկոն», «Երեք տղամարդ և փոքրիկ լեդի», «Ոստիկանական ակադեմիա», «Կարճ միացում»։
Սթիվ Գուտենբերգ | |
---|---|
Գուտենբերգը 2005 թվականին | |
Ծնվել է | օգոստոսի 24, 1958 (66 տարեկան) |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Ջուլիարդ դպրոց և Plainedge High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | Դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, ռեժիսոր |
Ակտիվ շրջան | 1977 — այժմ |
Պարգևներ և մրցանակներ | |
Ծնվել է Բրուքլինում։ Մայրը՝ Էն Այրիս Նյումենը, վիրաբույժի օգնական էր, հայրը՝ Ջերոմ Ստենլի Գուտենբերգը, ինժեներ-էլեկտրիկ էր[3]։ Սթիվը ստացել է հրեական դաստիարակություն[4]։ Ավարտել է Ջուլիարդական դպրոցը, հետո սովորել է Նյու Յորքի պետական համալսարանում և Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանում[5]։ Սթիվ Գուտենբերգը ունի իր աստղը Հոլիվուդի Փառքի արահետում, Հոլիվուդյան բուլվար 6411 հասցեում։
Seamless Wikipedia browsing. On steroids.