Սթիվեն Քանդարյան (1952, Ուեսթ Հարթֆորդ), ազգությամբ հայ ամերիկացի գործարար, աշխարհի ամենահարուստ հայը[1], համաշխարհային ապահովագրական MetLife հոլդինգի նախագահ, ղեկավար և գլխավոր գործադիր տնօրեն։ Նա հոլդինգի նախագահ և ԳԳՏ է դարձել 2011 թվականի մայիսի 1-ին[2], իսկ ղեկավար՝ 2012 թվականի հունվարին[3]՝ փոխարինելով պաշտոնից հեռացած Ռոբերտ Հենրիկսոնին։

Արագ փաստեր Սթիվեն Քանդարյան, Ծնվել է ...
Սթիվեն Քանդարյան
Thumb
Ծնվել է1952
ԾննդավայրՈւեսթ Հարթֆորդ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՔլարկի համալսարան, Ջորջթաունի համալսարան, Հարվարդի բիզնես դպրոց և Հարվարդի համալսարան
Մասնագիտությունգործարար
ԱշխատավայրMetLife?
Զբաղեցրած պաշտոններգլխավոր գործադիր տնօրեն և board of directors member?
Փակել

Կյանք և կարիերա

Քանդարյանը մեծացել է Կոնեկտիկուտ նահանգի Արևմտյան Հարթֆորդ քաղաքում, Լիլիան և Ալբերտ Քանդարյանների ընտանիքում։ Ավարտել է Կոնեկտիկուտում Վիլյամ Հ. Հոլլ բարձրագույն դպրոցը, այնուհետև որոշ գործունեությամբ է զբաղվել մասնավոր ձեռնարկությունում, այդ թվում որպես հիմնադիր «Orion Partners»-ում և գործադիր տնօրեն «Pension Benefit Guaranty Corporation»-ում[4]։ Նա Դեյմոն Ռունյոնի անվան քաղցկեղի հետազոտության հիմնադրամի խորհրդի անդամ, Ֆինանսական ծառայությունների ֆորումի և Նյու Յորքի տնտեսական ակումբի անդամ է։ Քանդարյանը Քլարքի համալսարանում ստացել է արվեստի բակալավրի, Ջորջթաունի համալսարանի իրավունքի դպրոցում՝ իրավագիտության մասնագետի, Հարվարդի համալսարանի բիզնես դպրոցում՝ բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան։

MetLife

Մինչ MetLife-ի գլխավոր գործադիր տնօրեն դառնալը Քանդարյանը 2005 թվականի ապրիլից ընկերության գլխավոր ներդրումային պատասխանատուն էր։ Որպես ԳՆՊ, Քանդարյանը վերահսկում էր մի շարք նախաձեռնություններ, որոնք ամրապնդեցին MetLife-ի ներդրումային պորտֆելը[5][6]։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.