From Wikipedia, the free encyclopedia
Սթեդիում օֆ Լայթ (անգլ.՝ Stadium of Light), ֆուտբոլոլային մարզադաշտ Անգլիայի Թայն ընդ Ուիր կոմսության Սանդերլենդ քաղաքում, որը բացվել է 1997 թվականին։ Մարզադաշտն ունի 49 000 նստատեղ, մեծությամբ չորրորդն է Անգլիայում և հանդիսանում է «Սանդերլենդ» ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտը։ 2007/08 մրցաշրջանում Սթեդիում օֆ Լայթը ճանաչվեց երկրի ամենահնչեղ մարզադաշտը։
Տեսակ | ՈՒԵՖԱ-ի մարզադաշտ, կատեգորիա 4 |
---|---|
Մարզաձև | ֆուտբոլ |
Տեղագրություն | Սանդերլենդ |
Երկիր | Անգլիա |
Կառուցված | 1996 |
Բացված | 1997 |
Կառուցման գին | 24 մլն ֆունտ[1] |
Սեփականատեր | Սանդերլենդ ՖԱ |
Գործաղեկավար | Սանդերլենդ ՖԱ |
Տարողություն | 49,000 |
Տնային թիմ | Սանդերլենդ |
Դաշտի չափսեր | 105 × 68 մ |
Ծածկույթի տեսակը | գազոն |
Կայք | safc.com/matchday/stadium-of-light |
Stadium of Light Վիքիպահեստում |
Մարզադաշտի կառուցման պայմանագիրը, որի արժեքը 15 մլն ֆունտ էր, ստորագրվել է Բալլաստ Վիլտշերի հետ, ով կառուցել է Ամստերդամ Արենան։ 1996 թվականին նախատեսվեց կառուցել 40'000 տեղանոց մարզադաշտ և սկսվեց շինարարական աշխատանքները։ 1997 թվականին փոխվեց նախագիծը և նստատեղերի քանակը հասավ 49'000-ի, ինչն արժեցավ ևս 7 մլն ֆունտ։ Մարզադաշտի ամբողջական վերակառուցման դեպքում այն կարող է տեղավորել մինչև 64'000 երկրպագու, սակայն դա կախված է արդեն ակումբի հաջողություններից։
Մարզադաշտն օգտագործվում է նաև ոչ սպորտային միջոցառումների համար։ 2008 թվականին Սթեդիում օֆ Լայթում կայացել է «Oasis» և «Kasabian» ռոք խմբերի համերգը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.