From Wikipedia, the free encyclopedia
Ս. Վ. Օբրազցովի անվան Պետական Ակադեմիական Կենտրոնական տիկնիկային թատրոն, Մոսկվայում գտնվող աշխարհի խոշորագույն տիկնիկային թատրոնն է։
Ս. Վ. Օբրազցովի անվան Պետական Ակադեմիական Կենտրոնական տիկնիկային թատրոն | |
---|---|
Թատրոնի շենքի «Տիկնիկային ժամացույցը» | |
Տեսակ | տիկնիկային թատրոն, տիկնիկային թատրոն և ճարտարապետական հուշարձան |
ղեկավարի պաշտոն | Իրինա Կորչևնիկովա |
Երկիր | Ռուսաստան |
Գտնվելու վայրը | Մոսկվա |
Հիմնադրման ամսաթիվ | 1931 |
Անվանված է | Սերգեյ Օբրազցով |
Գլխավոր ռեժիսոր | Բ.Ա. Կոնստանտինով |
55°46′26″ հս․ լ. 37°36′51″ ավ. ե.HGЯO | |
Կայք | puppet.ru |
Moscow State Puppet Theatre named after Sergey Obraztsov Վիքիպահեստում |
Կազմակերպվել է 1931 թվականի սեպտեմբերի 16-ին, Երեխաների գեղագիտական դաստիարակության կենտրոնական տանը։ Բացվել է 1932 թվականի ապրիլին «Ջիմը և Դոլարը» ներկայացմամբ։ Ներկայացումների մեծ մասը բեմադրել է Սերգեյ Օբրազցովը (1949 թվականից թատրոնի տնօրեն)։
1937 թվականին Ա. Յ. Ֆեդոտովը թատրոնում ստեղծեց թատերական տիկնիկների թանգարան, որի հավաքածուն աշխարհում լավագույններից մեկն է[1]։ Նույն տարվա սեպտեմբերին Ֆեդոտովը թատրոնում կազմակերպում է գրադարան, որը նույնպես իրենից ներկայացնում է տիկնիկային թատրոնի մասին ռուսական և արտասահմանյան գրքերի քանակով ամենամեծ գրադարանը։ Այդ նույն տարում թատրոնին տարածք են հատկացնում Մայակովսկու հրապարակի վրա։
Հայրենական մեծ պատերազմի ժամանակ՝ 1942-1945 թվականներին, Նովոսիբիրսկում էվակուացված թատրոնը զինվորներին պատերազմ ճանապարհելով ցուցադրում էր ռազմաճակատային ծրագրեր։ Թատրոնը պարգևատրվել է Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշանով (1969):
1970 թվականին թատրոնը տեղափոխվում է նոր շենք, որի ճակատին տեղադրված է լարովի եզակի տիկնիկային ժամացույց, որը դարձել է Մոսկվայի տեսարժանություններից մեկը (ճարտարապետներ՝ Յու. Ն. Շևերդյաև, Ա. Պ. Մելիխով, Վ. Ի. ուտկին, ինժեներներ՝ Բ. Նովիկով, Ս. Պիլաևա, նկարիչ-տեխնոլոգ՝ Ա» Տիխոմիրով, ժամացույցի քանդակագործներ՝ Դ. Մ. Շախովսկիյ և Պ. Մ. Շիմես)։ Յուրաքանչյուր ժամի հերթականությամբ բացվում են ժամացույցի թվահարթակի շուրջը տեղակայված տնակ-արկղիկների դռները և Ն. Բոգոսլավսկու գործիքավորած «Այգում, թե բանջարանոցում» երաժշտության ներքո ողջունում են հեքիաթային կերպար տասներկու կենդանիները։ Նոր շենքում կան մեծ և փոքր դահլիճներ (2014 թվականից թատրոնն ունի երրորդ բեմը)։ Մինչ Սերգեյ Օբրազցովի մահը թատրոնում կար դեղձանիկներով, էկզոտիկ բույսերով այգի և ձկնիկներով արհեստական լճակ։
2013 թվականի հունվարի 4-ին թատրոնում հրդեհ է բռնկվում։ Հրդեհի ժամանակ շենքում գտնվում էր միայն անձնակազմը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.