From Wikipedia, the free encyclopedia
Սերգեյ Բոգդանի Կազբինցև (մարտի 24, 1903, Բաքու, Ռուսական կայսրություն - 1971), ազգությամբ հայ գեներալ-մայոր (1942)։ Եղել է ԽՄԿԿ անդամ 1925 թվականից։ Ավարտել է Հյուսիսային Կովկասի ռազմական շրջանի ռազմաքաղաքական դպրոցը (1926), Մ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիային կից բարձրագույն քաղաքական կազմի վերապատրաստման դասընթացը (1941)։
Սերգեյ Կազբինցև | |
---|---|
մարտի 24, 1903 - 1971 | |
Ծննդավայր | Բաքու, Ռուսական կայսրություն |
Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է Արևմտյան ռազմաճակատի 19-րդ բանակի շտաբի զինվորական կոմիսար, 1941 թվականի օգոստոսից՝ Արևմտյան ռազմաճակատի զինվորական կոմիսար, ապա՝ շտաբի պետի տեղակալ։ 1944 թվականին նշանակվել է 3-րդ Բելառուսական ռազմաճակատի քաղվարչության պետի տեղակալ, ապա՝ քաղվարչության պետ։ Մասնակցել է Բելառուսիայի, Մերձբալթիկայի ազատագրմանը, Արևելապրուսական գործողությանը։
Ետպատերազմյան տարիներին վարել է պատասխանատու պաշտոններ, եղել է ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի քաղբաժնի պետ, Գլխավոր շտաբի ռազմագիտական վարչության պետի քաղաքական գծով տեղակալ։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 2 և այլ շքանշաններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 156)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.