հայ ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Սերգեյ Խաչատուրի Էրզրումյան (հայերեն՝ Սերգեյ Խաչատուրի Էրզրումյան, նոյեմբերի 22, 1980[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, Մարտունիի Ալաշկերտի կիսապաշտպան։ Նշան Էրզրումյանի փոքր եղբայրը։ Երաժշտագետ-կոմպոզիտոր Գայանե Գրիգորյանի մեծ եղբայրը։
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ամբողջական անուն | Սերգեյ Խաչատուրի Էրզրումյան | ||
Ազգությունը | Հայ | ||
Քաղաքացիությունը | Հայաստան | ||
Ծննդյան ամսաթիվ | 1980 թ., նոյեմբերի 22 | ||
Ծննդավայր | Երևամ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Հասակ | 171 | ||
Քաշ | 74 | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Ալաշկերտ | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1997—1999 1999—2001 2001—2002 2003—2004 2004 2004—2006 2005—2006 2007—2009 2008 2009—2010 2012— |
Դվին Կիլկիա ՍԿԱ ՌԴ Կիլիկիա Բանանց Կիլիկիա Ռասին Բեյրութ Արարատ(Երևան) Արարատ-2 Գանձասար(Կապան) Ալաշկերտ |
40 (7) 40 (17) 5 (1) 41 (14) 1 (0) 7 (1) ? (?) 34 (2) 4 (2) 27 (3) 0 (0) | |
Ազգային հավաքական | |||
?-? | Հայաստան(մինչև 21) | 10 (2) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Սերգեյ Էզրումյանը ամուսնացած է, ունի 2 զավակ։
Սկսել է հանդես գալ Կիլիկիայի երիտասարդական կազմում։ Այդ ժամանակ Փյունիկը սիրում էր իր կազմում փորձել երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստների։ Էրզրումյանի առաջին պրոֆեսիոնալ ակումբը եղել է Արտաշատի «Դվինը»։ Երբ կազմը ցրվեց Էրզրումյանը վերադարձավ իր նախկին ակումբ՝ «Կիլիկիա», որտեղ առաջին մրցաշրջանում խփում է 12 գնդակ և դառնում թիմի երկրորդ լավագույն ռմբարկուն, զիջելով միայն Արման Քարամյանին։ 2001 թվականին, երբ Կիլիկիան կորցնում է հույսերը չեմպիոնության, նա եղբոր հետ տեղափոխվում է Ռոստովի ՍԿԱ։ Եղբայրների մոտ ոչինչ չի ստացվում Ռոստովում և նրանք վերադառնում են հայրենիք։
2004-2006 թվականներին եղել է «Կիլիկիա» ակումբի ավագը։
2009 թվականի առաջնության միջնամասում, երբ Արարատի վիճակն այդքան էլ լավ չէր նա տեղափոխվում է Կապանի «Գանձասար»։ Նա Կապանում մնաց ոչ շատ երկար։ 2010 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ նա լքեց «Գանձասարը»[3]։
2011 թվականի ավարտին հաջողակ բիզնեսմեն Բագրատ Նավոյանը որոշեց վերաստեղծեց ֆուտբոլային ակումբ Ալաշկերտը։ Առաջին լուրջ խաղացողը որ եկավ թիմ, դա Սերգեյ Էրզրումյանն էր[4] ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.