From Wikipedia, the free encyclopedia
Սեռա Ժերալ ազգային պարկ (պորտ.՝ Parque Nacional da Serra Geral), ազգային պարկ` տեղակայված Ռիու Գրանդի դու Սուլ և Սանտա Կատարինա նահանգներում, Բրազիլիա։
Տեսակ | ազգային պարկ |
---|---|
Կազմված է | Անտլանտյան անտառ |
Երկիր | Բրազիլիա |
Վարչատարածք | Կամբարա դու Սուլ, Jacinto Machado? և Praia Grande? |
Հիմնվել է | 1992 |
Մակերես | 173,02 կմ² և 17 302 հեկտար |
Կառավարում | Բրազիլիայի դաշնային կառավարություն |
Սեռա Ժերալ ազգային պարկը գտնվում է Ատլանտյան անտառ բիոմում։ Ընդգրկում է 17302 հա։ Պարկը ստեղծվել է 1992 թվականի մայիսի 21-ին 531 հրամանագրով և կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[1]։ Այն ներառում է հետևյալ մունիցիպալիտետներից որոշ հատվածներ՝ Կամբարա դու Սուլ, որը գտնվում է Ռիո Գրանդե դու Սուլ ու Ժասինտու Մաշադու նահանգներում, և Պրայա Գրանդի՝ Սանտա Կատարինայում[2]։ Այն կազմված է Ապարադուս դա Սեռա ազգային պարկի հարևանությամբ գտնվող երկու առանձին հատվածներից[3]։
Կամպոս Ժերայս բարձրավանդակն ունի ընդգծված տեղագրություն, որը ծովի մակերևույթից գտնվում է 900-1200 մետր բարձրության վրա։ Պարկն ընդգրկում է բարձրավանդակի հարավարևելյան մասը, այս նրա և ափամերձ հարթավայրի միջև ընկած հատվածը։ Ազգային պարկը ծովի մակարդակից գտնվում է 100-1112 մետր բարձրության վրա։ Տարեկան տեղումների միջին քանակը 1800 մմ է։ Ջերմաստիճանը տատանվում է 0-ից 36 °C, իսկ միջինը` 18 °C է[2]։
Բուսականությունը ներառում է չոր մարգագետիններ, տորֆային դաշտեր, խառը խոնավ անտառներ, խիտ նախալեռնային և լեռնային խոնավ անտառներ, ինչպես նաև դաշտավայրային խոնավ անտառներ։ Պարկում կան բուսական աշխարհի շատ էնդեմիկ տեսակներ[2]։
Պարկը դասվում է Բնության պահպանության միջազգային միության II կատեգորիային (ազգային պարկ)։ Նպատակն է՝ պահպանել բնական էկոհամակարգերը և նպաստել գիտական հետազոտությունների զարգացմանը, բնապահպանական կրթական գործունեության բարելավմանը, ինչպես նաև ապահովել բացօթյա հանգիստ ու էկոտուրիզմ[2]։ Պարկում պաշտպանված տեսակներից են պուման (Puma concolor), օնցիլլան (Leopardus tigrinus), երկարապոչ կատուն (Leopardus wiedii), Amazona vinacea, Չակո արծիվը (Buteogallus coronatus) և Mimagoniates rheocharis ձկնատեսակը[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.