Սարգիս Մանուկյան (երաժիշտ)
հայ երաժիշտ, երգիչ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Սարգիս Համլետի Մանուկյան (հուլիսի 29, 1974, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռոք-երաժիշտ, «Էմփիրեյ» ռոք խմբի հիմնադիր և մեներգիչ։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանուկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Remove ads
Կենսագրություն
Ծնվել է 1974 թվականի հուլիսի 29-ին, Երևանում։ 1992 թվականին ավարտել է դպրոցը և ընդունվել է Երևանի «Դավիթ Անհաղթ» համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի արաբական բաժին։ Նույն թվականին «Ասպարեզ» ստուդիայում ձայնագրել է համանուն խմբի հիմնադիր՝ Արմեն Թորոյանի երկու հայտնի բալլադները։ 1994 թվականին «Էմփիրեյ» ռոք խմբի վերջնական ձևավորումից հետո, դուրս է եկել բուհից՝ ընտրելով երգիչի մասնագիտությունը։ Երեք տարի մասնավոր սովորել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Սերգեյ Դանիելյանի մոտ։ Հիմնական գործունեությունը կապելով խմբի հետ՝ ծավալել է անհատական գործունեություն, համագործակցելով այլ հեղինակների հետ։ Մինչ 2013 թվականը եղել է «Էմփիրեյ» ռոք խմբի վոկալիստը։
Remove ads
Արտաքին հղումներ
- Կենսագրություն Արխիվացված 2022-08-07 Wayback Machine
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads