Սարգիս Տաճատի Համալբաշյան (հունվարի 12, 1956(1956-01-12), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, Հայաստանի վաստակավոր նկարիչ (2008)[1]։
Արագ փաստեր Սարգիս Համալբաշյան, Ծնվել է ...
Փակել
1969 - 1970 թվականներին սովորել է Գյումրու գեղարվեստի դպրոցում, 1971 - 1975 թվականներին՝ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում[2]։
Սարգիս Համալբաշյանի աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[3], ժամանակակից արվեստի թանգարանում, Ռուսաստանի և Հայաստանի մշակութային ֆոնդերում, ՀՀ մշակույթի նախարարությունում, Հորդանանի թագավորական թանգարանում, Gaffeschian պատկերասրահում (Վաշինգտոն, ԱՄՆ), Bel-Air կերպարվեստի պատկերասրահում (Ժնև, Շվեյցարիա), Արամե պատկերասրահում (Երևան), Հայաստանի և արտերկրների մասնավոր հավաքածուներում[4]։
- 1988 թ. «Երիտասարդ նկարիչների ցուցահանդես», Մոսկվա, Ռուսաստան
- 1989 թ. «Նկարիչներ և արվեստի գործեր», Հելսինկի, Ֆինլանդիա
- 1990 թ. «Ժամանակակից արվեստ Հայաստանից», Լոնդոն, ՄԹ
- 1990 թ. «Ժամանակակից խորհրդային նկարչություն», Լիսաբոն, Պորտուգալիա
- 1990 թ. «Երիտասարդ խորհրդային նկարիչներ», Կասել, Գերմանիա
- 1991 թ. Հայաստանի նկարիչների միություն, Երևան, Հայաստան
- 1992 թ. «Ժամանակակից հայ նկարիչներ», Կասել, Գերմանիա
- 1992 թ. «Հայկական պոստմոդեռնիզմ», Մոսկվա, Ռուսաստան
- 1992 թ. «Էքպրես-Ավանգարդ» պատկերասրահ, Մոսկվա, Ռուսաստան
- 1993 թ. «Ժամանակակից չորս հայ նկարիչներ», Գլորիա պատկերասրահ, Նիկոսիա, Կիպրոս
- 1993 թ. Հայաստանի ամերիկյան համալսարան, Երևան, Հայաստան
- 1994 թ. «Երևանյան լանդշաֆտ», «Ex-Voto» պատկերասրահ, Երևան, Հայաստան
- 1995 թ. «Հայաստան, Անտիկ երկրի մշակույթի բացահայտումը Բոխում թանգարանում», Բոխում, Գերմանիա
- 1995 թ. «Կրակե շղթա», եվրոպական մշակույթի ամիս, Նիկոսիա, Կիպրոս
- 1995 թ. «Ժամանակակից արվեստ Հայաստանից 80-95», Մոսկվա, Ռուսաստան
- 1995 թ. «Հայաստանի և սփյուռքի նկարիչներ», Փարիզ, Ֆրանսիա
- 1996 թ. «Արդարադատության պալատ» , Պուատե, Ֆրանսիա
- 1996 թ. «6-րդ շրջանի քաղաքային պատկերասրահ», Փարիզ, Ֆրանսիա
- 1997 թ. «Լոնդոնի ժամանակակից արվեստի տոնավաճառ», Լոնդոն, ՄԹ
- 1998 թ. «Միջազգային Արտ Էքսպո», Նյու Յորք, ԱՄՆ
- 1998 թ. «Երազանքներ և տեսլականներ», Չիկագո, ԱՄՆ
- 1998 թ. «1-ին միջազգային բիենալե», Գյումրի, Հայաստան
- 1999 թ. «21-րդ դարի շեմին», ՀՆՄ, Երևան, Հայաստան
- 1999 թ. «Երեք միտումներ, ՀայԱրտ կենտրոն», Երևան, Հայաստան
- 2000 թ. «2-րդ միջազգային բիենալե», Գյումրի, Հայաստան
- 2001 թ. «Ժամանակակից հայկական արվեստ, ՀԱՊ
- 2002 թ. «Ազգերի մշակույթ», Մոսկվա, Ռուսաստան
- 2004 թ. «Միջազգային Արտ Էքսպո», Նյու Յորք, ԱՄՆ
- 2004 թ. «4-րդ միջազգային բիենալե», Գյումրի, Հայաստան
- 2004 թ. «Նատյուրմորտներ Արամե պատկերասրահում», Երևան, Հայաստան
- 2010 թ. «Հայկազյան համալսարանի արվեստի կենտրոն», Բեյրութ, Լիբանան
- 2010 թ. «Նոր գլուխգործոցներ Արամե պատկերասրահում», Երևան, Հայաստան
- 2011 թ. «ՅՈՒՆԵՍԿՕ-ի պալատ», Բեյրութ, Լիբանան
- 2011 թ. «Ժամանակակից արվեստ», Ստամբուլ, Թուրքիա
- 2012 թ. «Արամե պատկերասրահի նոր կենտրոնի բացում», Երևան, Հայաստան
- 2012 թ. «Գույների սիմֆոնիա», Բեյրութ, Լիբանան
- 2012 թ. «Դրախտի որոնումներում», Պեզարո, Իտալիա
- 2012 թ. «Հայկական արվեստը Կոնեկտիկուտի համալսարանում», Կոնեկտիկուտ, ԱՄՆ
- 2012 թ. Լոս Անջելես, ԱՄՆ
- 2013 թ. «Արամե պատկերասրահի 10-րդ տարելից», Երևան, Հայաստան
- 2013 թ. Արվեստի ընտրված գործեր», Բեյրութ, Լիբանան
- 2013 թ. «ՀԸԲՄ, Ժամանակակից հայկական արվեստ», Փասադենա, ԱՄՆ
- 2013 թ. «Զգայական բացահայտումներ», Բեյրութ, Լիբանան
- 2013 թ. «Ներկայացնելով Արամե պատկերասրահը, Լաս Վեգաս, ԱՄՆ
- 2015 թ. «Հայկական թաղամաս», Գաֆէսճեան արվեստի կենտրոն, Երևան[5]
- Երիտասարդական կազմակերպության մրցանակ (Երևան, 1989)
- «Վահագն» համահայկական մրցանակ (2002)
- «Վահան Թեքեյան» մրցանակ (2005)
- Հայաստանի վաստակավոր նկարիչ (2008)
|
Լինելով ցեղասպանությունը վերապրածների շառավիղ՝ մանկուց լսել եմ պատմություններ այդ մասին, որոնց տպավորությունները հետագայում փորձել եմ պատկերել իմ կտավներում։ Ավելի ուշ հասկացա, որ այդ պատմությունները պատգամներ են, որոնք յուրաքանչյուրս վերապատմելով մեր ստեղծագործություններում, պետք է փոխանցենք գալիք սերունդներին մինչև ցեղասպանության ճանաչում և արդար դատի կայացում։ |
|
Ով ով է. հայեր։ Կենսագրական հանրագիտարան, հ. 1, 2005, էջ 605