հայ բժիշկ From Wikipedia, the free encyclopedia
Սարգիս Փանոսի Ազատյան (Փանոսի որդի Սարգիս) (փետրվարի 15, 1884, Ալպուստան գավառակ, Օսմանյան կայսրություն - դեկտեմբերի 14/31, 1916, Նազարեթ), հայ բժիշկ։
Ծնվել է | փետրվարի 15, 1884 |
---|---|
Ծննդավայր | Ալպուստան գավառակ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 14/31, 1916 |
Մահվան վայր | Նազարեթ |
Մահվան պատճառ | Ժանտախտ |
Կրթություն | Կոստանդնուպոլսի Օսմանյան բժշկական վարժարան Կոստանդնուպոլսի Հայդար փաշա թաղամասի բժշկական համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Աշխատավայր | Դամասկոսի զինվորական հիվանդանոց |
Ռազմական ծառայություն | Օսմանյան բանակ |
Ամուսին | Հրանուշ |
Սարգիս Ազատյանը ծնվել է 1884 թ. փետրվարի 15-ին, Հալեպի նահանգի Մարաշի գավառի Ալպուստան գավառակում։ Նախնական կրթությունն ստացել է սբ. Ստեփանոս թաղային վարժարանում։ Ուսումը շարունակել է Մարաշի Ազգային Կեդրոնական վարժարանում։ 1907 թվականին ավարտել է ամերիկացի միսիոներների Տարսոնի (Տարսուս) Սեյնթ Պոլ քոլեջը (St. Paul’s Institute)։ 1907-1910 թվականներին ուսուցչություն է արել Մարաշում։
1909 թվականի օգոստոսի 31-ին ամուսնացել է մանկավարժ, հնչակյան գործիչ Սարգիս Սամվելյանի դստեր՝ սբ. Ստեփանոս թաղային վարժարանի ուսուցչուհի Հրանուշի հետ։ 1910-1912 թվականներին ընտանիքով բնակվել է Դամասկոսում և ուսանել տեղի Օսմանյան բժշկական վարժարանում։ 1912-1916 թվականներին ուսումը շարունակել է Կոստանդնուպոլսի Հայդար փաշա թաղամասի բժշկական համալսարանում։
Առաջին համաշխարհային պատերազմի սկզբից, ուսմանը զուգահեռ, օգնական բժիշկ է աշխատել Յըլդըզի և Կոստանդնուպոլիսի հիվանդանոցներում։ 1915 թվականի աշնանը զորակոչվել է օսմանյան բանակ և հարյուրապետի աստիճանով ծառայել Դամասկոսի զինվորական հիվանդանոցում։ Այնուհետև ուղարկվել է Պաղեստինի Նազարեթ քաղաքը՝ որպես թնդանոթաձիգների վաշտի 27-րդ ծանր հրետանավորների գնդի բժշկապետ։
Հիվանդ զինվորներին բուժելու ընթացքում վարակվել է ժանտախտով և 9 օր հետո՝ 1916 թվականի դեկտեմբերի 14/31-ին մահացել Նազարեթում/Երուսաղեմի առաջին կարգի հիվանդանոցում՝ 32 տարեկանում։ Թաղվել է Նազարեթի սբ. Ավետման լատինական եկեղեցուն կից գերեզմանոցում՝ զինվորական մեծ պատիվներով ու նվագախմբի հնչեցրած երաժշտությամբ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.