հայ դաշնակահար From Wikipedia, the free encyclopedia
Սարգիս Ադամյան (հունվարի 1, 1977, Հալեպ, Սիրիա), հայ դաշնակահար, երաժիշտ։
Սարգիս Ադամյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1977 (47 տարեկան) Հալեպ, Սիրիա |
Երկիր | Սիրիա |
Մասնագիտություն | դաշնակահար |
Գործիքներ | դաշնամուր |
Գործունեություն | Սիրիայի պետական հեռուստատեսության կոմպոզիտոր |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (2015) |
Sarkis Atamian Վիքիպահեստում |
Սարգիս Ադամյանը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում 1977 թվականին։ Սովորել է Սիրիայի պետական երաժշտական քոլեջում։ Եղել է Սիրիայի պետական հեռուստատեսության կոմպոզիտոր, երաժիշտ։ 2001 թվականին թողարկել է անդրանիկ ձայնասկավառակը 16 ստեղծագործությամբ։ 2007-2012 թվականներին հիմնադրել է ձայնագրման ստուդիա, ստեղծագործել և գործիքավորել է սիրիահայ երգիչների և սիրիական հեռուստատեսության հատուկ պատվերներով[1], 2008-2012 թվականներին սիրիական պետական հեռուստակայանի պատվերով ստեղծել է չորս կինոնկարների երաժշտություն և մեկ հումորային սերիալի երաժշտություն։ Գործիքավորել և ձայնագրել է հայկական աշուղական 45 երգեր՝ սիրիահայ երգիչ Մհեր Մինասյանի հետ համատեղ։ 2011 թվականին թողարկել է երկրորդ ձայնասկավառակը 15 ստեղծագործությամբ։ 2012 թվականից ապրում և ստեղծագործում է Երևանում։ Հայաստանում հիմնել է իր երաժշտական նվագախումբը՝ «Nour Band», Երևանում ունի ձայնագրման ստուդիա։
2016 թվականին թողարկել է «Հայաստան» ալբոմը։ 2017, 2018, 2019 թվականների տարիներին հեղինակել է ժամանակակից երաժշտական ստեղծագործություներ (Crazy Chat) դաշնամուրի, ջութակի, թավջութակի համար (The Visitor from Other World ): 2019 թվականին մասնակցել է Հայաստանի հանրային ռադիոյում Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակի մրցույթին։ Վերամշակել է Կոմիտասի երկու ստեղծագործություններ (Կրունկ) և (Հով արեք սարեր ջան) դաշնամուրի և Կոմիտասի կենդանի ձայնի համար։ 2020 թվականին ավարտել է Երևանի մշակույթի համալսարանի գործիքային կատարողական արվեստի բաժինը։
Ունի տարբեր երաժշտական ոճերի շուրջ 34 ստեղծագործություն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.