Սավոնլինա
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Սավոնլինա (շվեդ.՝ Nyslott), քաղաք և ինքնավար քաղաք-շրջան՝ 35․504 բնակչությամբ (2016 թվականի մարտի 31-ի տվյալներով)[6], որը գտնվում է Ֆինլանդիայի հարավ-արևելքում, Սայմա լճի տարածաշրջանի սրտում։ Ֆիններեն քաղաքի անունը նշանակում է «Սավոնիայի ամրոց», իսկ շվեդերեն՝ «Նոր ամրոց»։
| |||
Երկիր | Ֆինլանդիա | ||
Կարգավիճակ | municipality of Finland? և քաղաք | ||
Մտնում է | Հարավային Սավո | ||
Օրենսդրական մարմին | Savonlinna City Council? | ||
Պաշտոնական լեզուներ | ֆիններեն[1][2] | ||
Բնակչություն | ▼31 842 մարդ (դեկտեմբերի 31, 2023) | ||
Տարածք | 2237,87 կմ² (հունվարի 1, 2023)[3] | ||
Հիմնադրված է | 1639 թ. | ||
Սահմանակցում է | Enonkoski?[4], Heinävesi?[4], Կիտեե[4], Լիպերի[4], Parikkala?[4], Rantasalmi?[4], Ռուոկոլախտի[4], Rääkkylä?[4], Sulkava?[4] և Վարկաուս[4] | ||
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | ||
Նախորդ | Savonranta?[5], Kerimäki?[5], Պուէնկահարյու[5] և Sääminki? | ||
savonlinna.fi(ֆին.), savonlinna.fi/en/(անգլ.), savonlinna.fi/sv/(շվեդ.) և savonlinna.fi/de/(գերմ.) | |||
Բնակչությունը՝ ▼31 842 մարդ (դեկտեմբերի 31, 2023)։
Քաղաքը հիմնադրվել է 1639 թվականին, Օլավինլինա ամրոցի վրա։ Ամրոցը հիմնադրվել է Էրիկ Աքսելսոն Տոտտիի կողմից 1475 թվականին, ջանալով պաշտպանել Սավոնիան և վերահսկելու Շվեդիայի Թագավորության անկայուն սահմանը և իր ռուս հակառակորդին։ Ռուս-շվեդական պատերազմի ընթացքում (1741–1743) ամրոցը գրավվեց Մարշալ Պյոտր Լասսիի կողմից ։ 1743 թվականից մինչև 1812 թվականը այն գտնվում էր Ռուսաստանի ենթակայության տակ, և ետ վերադարձվեց Ֆինլանդիային, որպես «Հին Ֆինլանդիայի» մի մաս։ 1973 թվականին Սեյմինկի ինքնավար շրջանը միավորվեց Սավոնլինային։ 2009 թվականի սկզբներին Սավոնրանտա ինքնավար շրջանը և Էնոնկոսկի ինքնավար շրջանի 31․24 կմ² հողատարածք, որը գտնվում էր Սավոնլինայի և Սավոնրանտայի միջև, միավորվում են Սավոնլինային։
Քաղաքը գտնվում է Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիից 335 կիլոմետր հեռավորության վրա (գնացքով չորս ժամվա ճանապարհ)։ Քաղաքում կա օդանավակայան, և դեպի Հելսինկի ինքնաթիռը հասնում է 40-60 րոպեում։ Օդանավակայանը կառուցված է կղզիների մի շղթայի վրա, որոնք գտնվում են մի շարք խոշոր լճերի տարածքում։
Արևելյան Ֆինլանդիայի համալսարանը ունի համալիր Սավոնլինայում ՝ հիմնականում ուսուցիչների կրթության համար։
Քաղաքում տեղի է ունենում ամենամյա հայտնի Միջազգային Օպերայի փառատոնը։ Օպերաները ներկայացվում են ամրոցի ներսում կառուցված բեմի վրա։ Քաղաքում է անցկացվում նաև Բջջային հեռախոսների նետման առաջնությունը, որը սպորտաձև է համարվում։ Առաջին անգամ այն տեղի է ունեցել 2000 թվականին և անցկացվում է ամեն տարի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.