Սառա աբու Սաբահ (հոկտեմբերի 27, 1999(1999-10-27)[1][2], Դյուսելդորֆ, Գերմանիա[3]), հորդանանցի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, ով հանդես է գալիս գերմանական Բայեր Լևերկուզենի կանանց թիմում[4]։ Նա Հորդանանի մինչև 17 տարեկանների հավաքականում մասնակցել է 2016 թվականի ֆուտբոլի կանանց մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը։ 2017 թվականից հանդես է գալիս Հորդանանի կանանց հավաքականում։

Արագ փաստեր Սառա աբու Սաբահ, Քաղաքացիությունը ...
Սառա աբու Սաբահ
Քաղաքացիությունը  Գերմանիա և  Հորդանան
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 27, 1999(1999-10-27)[1][2] (24 տարեկան)
Ծննդավայր Դյուսելդորֆ, Գերմանիա
Դիրք կիսապաշտպան
Փակել

Վաղ տարիներ

Նրա հայրը Գերմանիա է ներգաղթել 1994 թվականին։ Աբու Սաբահը ֆուտբոլ սկսել է խաղալ 4 տարեկան հասակում, երբ իր մայրը նրան գրանցեց տղաների ֆուտբոլային ակումբում[5]։

Երիտասարդական կարիերա

Սառա աբու Սաբահը խաղացել է գերմանական «Էսսեն» և «Բայեր Լևերկուզեն» ակումբների երիտասարդական թիմերում։ 2014-15 մրցաշրջանում հանդես է եկել Բունդեսլիգայի կանանց Մ17 առաջնությունում։

Ակումբային կարիերա

2016 թվականի մարտի 20-ին նա «Բայեր Լևերկուզենի» հետ իր առաջին հանդիպումն է անցկացրել Գերմանիայի ֆուտբոլի կանանց առաջնությունում[3]՝ դառնալով հորդանանցի առաջին կին ֆուտբոլիստը, որը խաղացել է Հորդանանից դուրս[5] և առաջին արաբ ֆուտբոլիստը, որը խաղացել է Գերմանիայի կանանց առաջնությունում[6]։ 2017 թվականին նա խաղում էր Գերմանիայի կանանց երրորդ դիվիզիոնում[7]։

Միջազգային կարիերա

Աբու Սաբահը Հորդանանի Մ17 հավաքականում առաջին հանդիպումն անց է կացրել 2015 թվականին[6]։ 2016 թվականի ֆուտբոլի կանանց մինչև 17 տարեկանների առաջնությունում, որը կայացել է Հորդանանում, նա նորամուտը նշել է Իսպանիայի հավաքականի դեմ խաղում[8]։ Իր առաջին գոլը խփել է Մեքսիկայի դեմ խաղում, որում իր թիմը պարտվել է 1-4 հաշվով[5]։

Հորդանանի կանանց հավաքականում նորամուտը նշել է 2017 թվականի սեպտեմբերին Լատվայի հավաքականի դեմ ընկերական խաղում, որը կայացել է Ռիգայում և ավարտվել է 2-1 հաշվով[7]։ Նա այն կանանց թվում է եղել, որոնք 2018 թվականի ֆուտբոլի կանանց ասիական գավաթում ներկայացրել են Հորդանանը[4][9]։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.