Սան Ջորջո լեռ
լեռ Շվեյցարիայում From Wikipedia, the free encyclopedia
Սան Ջորջո լեռ (իտալ.՝ Monte San Giorgio), անտառածածկ լեռ Շվեյցարիայում։ Գտնվում է ծովի մակարդակից 1097 մ բարձրության վրա։ Լեռան ստորոտները ողողում են Լուգանո լճի ջրերը։ Լեռը գտնվում է Տիչինո կանտոնի հարավային մասում, Բրուսինոյի Արսիզիոյի, Ռիվա Սան Վիտալի և Մերիդեի միջև։ Սան Ջորջո լեռը դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ 2003 թվականին, քանի որ դա Տրիասի ժամանակաշրջանում ծովային կյանքի լավագույն հայտնի ապացույցն է և հավաքագրում է կյանքի կարևոր մնացորդներ նաև ցամաքում[1]։ Դեռևս 240 միլլիոն տարի առաջ այստեղ մերձարևադարձային կլիմա էր, և լեռան փոխարեն 100 մետր խորությամբ ծով է եղել։ Նրա ջրերում լողացել են նախապատմական սողուններ, ձկներ, փափկամարմիններ, խեցգետնակերպեր։ Արդեն դարեր ի վեր այս գտածոները դարձել են ակտիվ ուսումնասիրության օբյեկտներ, և դեռևս այստեղ շարունակվում են հնագիտական աշխատանքները։ Հիմնականում պեղումներն անցկացնում են Ցյուրիխի և Միլանի հետազոտողները։ Գտածոների հիմնական մասը պահպանվում է Ցյուրիխի Պալեոնտոլոգիական թանգարանում[2]։ Դրանց որոշ մասն էլ պահվում են Մերիդեի Սան Ջորջիոյի Բրածոների թանգարանում։ Վերջինս նախագծել է Տիչինոյի բնակիչ ճարտարապետ Մարիո Բոթթան։
Սան Ջորջո լեռ | |
---|---|
![]() | |
Տեսակ | լեռ |
Երկիր | Շվեյցարիա |
Վարչատարածքային միավոր | Տիչինո |
Լեռնաշղթա | Mountain range Piambello-Campo dei Fiori-Nudo? |
Մասն է | Իտալիայի և Շվեյցարիայի սահման |
Բարձրությունը ծովի մակարդակից | 1097 մետր |
Հարաբերական բարձրություն | 758 մետր |
Այս պատմական և գիտական արժեք ունեցող լանդշաֆտը հիմք է ծառայել, որպեսզի 2003 թվականին այն ներառվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[3]։ 2010 թվականին իտալական Poncione d'Arzo լեռան արևմտյան հատվածը ևս ընդգրկվել է Համաշխարհային ժառանգության ցանկում՝ որպես ընդլայնում։ Սան Ջորջիո լեռը Երկիր մոլորակի երկրաբանական պատմության հիմնական ժամանակաշրջանների ցայտուն օրինակ է։ Բացի դրանից Սան Ջորջիոն հանդիսանում է նաև մարմարի արդյունահանման և բիտումային խեժերի պաշար։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.