Սանտա Կատալինայի ամրոց
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.
Սանտա Կատալինայի ամրոց (իսպ.՝ Castillo de Santa Catalina), գտնվում է Սանտա Կատալինա բլրի վրա, որտեղից տեսարան է բացվում դեպի իսպանական Խաեն քաղաքը։ Այն այժմ պարադորի (շքեղ հյուրանոցի) մեկ մասնաշենքն է կազմում։
1931 թվականին ամրոցն ընդգրկվել է Իսպանիայի մշակութային ժառանգությունների ցանկում (իսպ.՝ Bien de Interés Cultural):
Ամրոցը հիմնվել է 8-րդ դարում և կրել Մուրիշ անունը։ Իսկ ավելի ուշ՝ 13-րդ դարում գրավել է արաբ թագավոր Մուհամմադ իբն ալ-Ահմարը՝ Նասըրյան արքայատոհմից, ով կառուցել է նաև Ալ-Համբրա ամրոցը։ Ավելի վաղ, այն վայրում, ուր այժմ գտնվում է շքեղ պարադորը, գտնվում էր, այսպես կոչված, Հաննիբալի աշտարակը, որից որոշ հետքեր են պահպանվել։ 1246 թվականին, պաշարումից հետո Խաեն քաղաք գրավեց Ֆերդինանտ III Կաստիլիացի թագավորը (1217-1252 թթ.), ինչից հետո նա սկսեց ամրոցի ձևափոխումը, բլրի արևելյան ծայրին կառուցելով մի շինություն, որ հայտնի դարձավ Նոր Ամրոց անվամբ։ Սակայն շինարարական աշխատանքներն ընթացան Ալֆոնսո X և Ֆերդինանտ IV թագավորների օրոք։ Ամրոցն ուներ հինգ փոքր և մեկ գլխավոր աշտարակ (դոնժոն), որոնցից մեկում էլ գտնվում էր Սրբուհի Կատալինայի (Կատրին Ալեքսանդրացու) մատուռը։ Ամենավերջինը կառուցված շինություններից էր դոնժոնը, որը վեր խոյացավ Կաստիլիայի կոնեստաբլ Միգել Լուկաս դե Իրանցոյի ջանքերով։ Շինարարներն օգտագործեցին հին ամրոցի որոշ աշտարակներ ու հիմքերը, իսկ մնացածւ կամ քանդեցին, կամ տեղափոխեցին։ 1965 թվականին պարադորի (հյուրանոցի) կառուցման աշխատանքները պատճառ հանդիսացան Հին Ամրոցի քիչ թե շատ պահպանված հատվածների քանդման։ Այդ հնագույն շինության այսօր պահպանվող մնացորդները զբաղեցնում են բլրի արևմտյան ծայրը։ 17-րդ դարում կատարվում էին ավելի վաղ կառուցված շինությունների նորոգումներ՝ նոր ոճով, և Սանտա Կատալինայի ամրոցն էլ անմասն չմնաց։ 19-րդ դարասկզբին Նապոլեոնյան զորքերն այստեղ կառուցեցին զինապահեստ, ախոռներ, ռազմական հիվանդանոց, վարչական շենքեր և հրետանային հարթակ։
Բլրի գագաթին կա մի հսկայական խաչ, որն, ըստ ավանդության, կանգնեցրել է Ֆերդինանտ III-ը։ Խաչի ստորին հատվածում ժայռի վրա փորագրված է բանաստեղծ Ալմենդրոս Ագիլարի «Ձոն Խաչին» սոնետը։