իսպանացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Սանդրո Ռամիրես Կաստիլյո կամ Սանդրո (իսպ.` Sandro Ramírez Castillo, հուլիսի 9, 1995, Լաս Պալմաս դե Գրան Կանարիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ։ Բարսելոնա ֆուտբոլային ակումբի հարձակվող[1]։
Սանդրո Ռամիրես իսպ.՝ Sandro Ramírez | ||||||
---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||
Քաղաքացիությունը | Իսպանիա | |||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 1, 1995 (29 տարեկան) | |||||
Ծննդավայր | Լաս Պալմաս դե Գրան Կանարիա, Իսպանիա | |||||
Հասակ | 175 սմ | |||||
Քաշ | 71կգ | |||||
Դիրք | Հարձակվող | |||||
Ակումբային տեղեկություններ | ||||||
Ներկա ակումբ | Բարսելոնա | |||||
Համար | 19 | |||||
| ||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||
| ||||||
Ազգային հավաքական‡ | ||||||
| ||||||
| ||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Կարիերան սկսել է իսպանակն Լաս Պալմաս ֆուտբոլային ակումբում։ 2014 թվականին տեղափոխվել է Բարսելոնա[2] և 2013-2015 թվականներին խաղացել է Բարսելոնա Բ-ում։ և միայն այս տարի միացել է Բարսելոնայի հիմնական թիմին։ Խաղացել է Իսպանիայի մինչև` 16, 17, 18, 19, 20 տարիքայինների հավաքականում։ Եվ հիմա խաղում է մինչև 21 տարիքայինների հավաքականում։
Սանդրոն սկսել իր կարիերան «Լաս Պալմաս» ակումբում, հետո կարճ ժամանակ անցկացրել է «Էսպանյոլում», իսկ 2009 թվականին տեղափոխվել է «Բարսելոնա»։ 2013/14 մրցաշրջանը Սանդրոն անցկացրեց հավաքականի երկրորդ՝ «Բարսելոնա Բ»-ի կազմում և խփել է յոթ գնդակ։ Հաջորդ մրցաշրջանում կայացավ նրա դեբյուտը «Բարսելոնայի» առաջին կազմում։ Դա տեղի ունեցավ հուլիսի 19-ին ընկերական հանդիպման ժամանակ ընդդեմ «Ռեկրեատիվոյի»։ Երիտասարդ իսպանացին դուրս եկավ խաղադաշտ երկրորդ խաղակեսում՝ փոխարինելով Ադամ Տրաորեին։ Օգոստոսի 9-ին խփեց իր առաջին գոլը հավաքականի կազմում՝ ընդդեմ ֆիննական «ՀՖԱ»-ի[3]։ Օգոստոսի 18-ին խփեց վեցերորդ գոլը «Ժոան Գամպերի գավաթի» խաղերում՝ ընդդեմ մեքսիկական «Լեոնի»[4]։ Օգոստոսի 31-ին Սանդրոն առաջին անգամ խաղաց Լա Լիգայում «Վիլյառեալի» դեմ խաղում (1:0)[5]։ Ֆուտբոլիստը փոխարինեց Պեդրո Ռոդրիգեսին հանդիպման 70-րդ րոպեին և աչքի ընկավ հաղթական գնդակով[6][7][8]։ Սեպտեմբերի 17-ին առաջին անգամ խաղաց Չեմպիոնների լիգայում կիպրոսյան «ԱՊՕԵԼ»-ի դեմ[9]։ Եվրագավաթներում առաջին գոլը խփել է ամստերդամյան «Այաքսի» դեմ տնային հանդիպման ժամանակ (3:1)[10]։ Իսպանիայի գավաթում առաջին գոլը խփել է դեկտեմբերի 16-ին «Ուեսկայի» դարպասը (8:1)[11]։
2016 թվականի սկզբին Ռամիրեսով հետաքրքրվում էին «Բետիսը»[12], իտալական «Ֆիորենտինան»[13] և անգլիական «Նյուքասլ Յունայթեդը»[14]։ Բարսելոնայի կազմում նա երկու անգամ հաղթում է մրցաշարը և Իսպանիայի գավաթը, ինչպես նաև Չեմպիոնների լիգան և Աշխարհի ակումբային առաջնությունը։
2016 թվականի ամռանը Սանդրոն տեղափոխվեց «Մալագա»՝ կնքելով երեք տարվա պայմանագիր[15]։ «Օսասունայի» դեմ խաղում առաջին անգամ հանդես է եկել իր նոր թիմում։ «Էյբարի» դեմ խաղում Ռամիրեսը խփեց իր առաջին գոլը «Մալագայի» կազմում[16]։
Իսպանիայի Մ19 հավաքականի կազմում 2013 թվականին մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։
Արագընթաց և հզոր հարձակվող է։ Սանդրոն ունի ուժեղ հարվածներ։
2015 թվականի հունիսի 6-ի տվյալներով.
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոգավաթ | Այլ | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
Բարսելոնա Բ | 2013/14 | 31 | 7 | — | 31 | 7 | |||||
2014/15 | 30 | 8 | — | 30 | 8 | ||||||
Ընդհանուր | 61 | 15 | — | 61 | 15 | ||||||
Բարսելոնա | 2014/15 | 7 | 2 | 2 | 1 | 3 | 1 | 0 | 0 | 12 | 4 |
Ընդհանուր | 7 | 2 | 2 | 1 | 3 | 1 | 0 | 0 | 12 | 4 | |
Կարիերա | 68 | 17 | 2 | 1 | 3 | 1 | 0 | 0 | 73 | 19 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.