Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Սահլ Սմբատյան (արաբական աղբյուրներում՝ Սահլ իբն Սումբատ, որը աղավաղված հայկական Սահակ Սմբատյան անունն է), Արցախի հյուսիսային գավառների իշխան IX դարի 1-ին կեսին։ Առանշահիկների տոհմից։ Արցախի հարավային գավառների տեր Եսայի Աբու Մուսեի հետ գլխավորել է ազատագրական պայքարը արաբական տիրապետության դեմ։
Սահլ Սմբատյան Եռանշահիկ | ||
| ||
---|---|---|
Հաջորդող | Ատրներսեհ | |
Դավանանք | քրիստոնեություն | |
Ծննդյան օր | անհայտ[1] | |
Վախճանի օր | 855[1] | |
Դինաստիա | Առանշահիկներ[1] | |
Զավակներ | Ատրներսեհ (Խաչենի իշխան), Հովհաննես և Մուավիա |
Համարվում է Խաչենի իշխանության առաջին ներկայացուցիչներից մեկը։ Կոչվել է Սյունիքի և Աղվանքի իշխան, Խաչեն ամրոցի տեր։ Իր տիրույթներին է միացրել նաև Գեղամա գավառը։ Որոշ աղբյուների հիման վրա երբեմն համարվել է Շաքիի հայոց արքայազն։
821 թվականին անսպասելի գրոհով Շիկաքար բերդում ջարդել է Ամարասն ավերած և մոտ հազար հոգի գերած արաբական մի զորախմբի։
821 թվականին Սահլ Սմբատյանը իր որդուն՝ արքայազն Ատրներսեհին ամուսնացրել է Միհրանյան տոհմի վերջին պայազատուհու՝ Սպրամի հետ։ Ատրներսեհը կառուցել է Հանդաբերդը և իշխանական ապարանք Վայկունիքում, իսկ իշխանուհի Սպրամը՝ Սոդքի Նորավանքը։
837 թվականին վճռական դեր է խաղացել Մուխանք դաշտում արաբական 12 000 զորքի դեմ տարած հաղթանակում։ Նույն տարում ձերբակալել և արաբական զորավար ալ–Աֆշինին է հանձնել Խուրամյան շարժման, առաջնորդ Բաբանին (Բաբեկ), որը պարբերաբար կողոպտում էր Արցախի և Սյունիքի գավառները, կոտորում բնակչությունը։ Կռվել է նաև Բուղա զորավարի դեմ։ Աղբյուրներում Սահլ Սմբատյան Արցախի հյուսիսային գավառների տեր է հիշվում 821-854 թվականներիին։ Հակաարաբական ընդվզումների համար 854 թվականին ձերբակալվել է և հայ ուրիշ իշխանների հետ տարվել տաժանակրության (Սամառա)։ Սահլ Սմբատյանին հաջորդել է կրտսեր որդին՝ Ատրներսեհը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.