լիբանանցի քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Սաադ Հարիրի[7] (ապրիլի 18, 1970[3][4][5], Ալ-Ռիադ, Սաուդյան Արաբիա), լիբանանցի քաղաքական գործիչ, որը 2016 թվականի դեկտեմբերից ի վեր Լիբանանի վարչապետն է[8]։ Նա նաև Լիբանանի վարչապետն է եղել 2009 թվականի նոյեմբերից մինչև 2011 թվականի հունիսը։ Նա Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի երկրորդ զավակն է, ով սպանվել է 2005 թվականին։ Նա 2005 թվականից գլխավորում Ապագայի Շարժումը։ Հարիրին Մարտի 14 դաշինքի ամենաազդեցիկ մարդն է[9]։ 3 տարի Լիբանանից դուրս ապրելով՝ 2014 թվականի օգոստոսի 8-ին[10][11][12] վերադառնում է Լիբանան և 2016 թվականի նոյեմբերի 3-ին հռչակվում է երկրի վարչապետ։ Հարիրին 2017 թվականի նոյեմբերի 4-ին Սաուդյան Արաբիայի հանրային ալիքով հանդես եկավ անակնկալ հրաժարականի հայտարարությամբ։ Այն հանդիսանում է Իրան-Սաուդյան Արաբիա սառը հակամարտության մասնիկ[13], և կարող է ազդել Լիբանանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների վրա։
Սաադ Հարիրի | |
Կուսակցություն՝ | Ապագայի շարժում[1] |
---|---|
Կրթություն՝ | Ջորջթաունի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և գործարար |
Դավանանք | իսլամ[2] |
Ծննդյան օր | ապրիլի 18, 1970[3][4][5] (54 տարեկան) |
Ծննդավայր | Ալ-Ռիադ, Սաուդյան Արաբիա |
Քաղաքացիություն | Լիբանան, Սաուդյան Արաբիա և Ֆրանսիա |
Հայր | Ռաֆիկ Հարիրի |
Մայր | Նիդալ Բուստանի |
Կայք՝ | saadhariri.com |
Պարգևներ | |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.