From Wikipedia, the free encyclopedia
«Ռոքի դպրոց», (անգլ.՝ The School of Rock), Ռիչարդ Լինկլեյթերի կատակերգությունը։ Գլխավոր դերում նկարահանվել է Բլեք Ջեքը։ Rotten Tomatoes[7] կայքի քննադատների կողմից ֆիլմը արժանացել է բարձր (92%) ցուցանիշի։
Դյուի Ֆիննը (Բլեք Ջեք) սկանդալային կիթառիստ է և հանրության քաղաքակրթության բոլոր նորմերի մոլեգին հակառակորդ։ Բոլոր հնարավոր ձևերով նա ցուցաբերել է իր անհարգելի վերաբերմունքը կայացած արժեքների նկատմամբ, ապավինելով իշխանությանը և ռոքնռոլին։ Դյուին սիրում է բեմից ցատկել դահլիճ և քսան րոպեանոց սոլո կատարել։ Դյուին նպատակ ուներ իր ռոք-խումբը տանել տեղական մրցույթում հաղթանակի, սակայն իր խմբի ընկերները նրան վռնդում են անսամբլից։
Քաղցած, անընդհատ ունենալով փողի կարիք, ապրելով աղբի արկղերով լցված բնակարանում, Դյուիին պատահաբար պատասխանում է սենյակի հարևանին՝ Նեդ Շնիբլին (Mike White) ուղղված զանգին և նույնիսկ իր համար անսպասելիորեն համաձայնվում է փոխարինել «Հորաս Գրինի տարրական դպրոցի» ուսուցչին։
Այնտեղ նորեկին անընդհատ հետևում է տնօրեն Մուլինսը. վերջինս չգիտի, որ Նեդ Շնիբլը ուրիշ մարդ է։ Չնայած Դյուին գաղափար չի կազմում, թե ինչ և ինչպես դասավանդել, բայց շատ լավ գիտի ինչպես իր հինգերորդ դասարանցիների մեջ իր հանդեպ համակրանք ներշնչել։ Եվ, այն բանից հետո, երբ Դյուին պատահաբար լսում է երեխաների երաժշտության դասի փորձը և որոշում այդ երիտասարդ, շնորհալի երաժիշտներից ստեղծել նոր ռոք խումբ, նրանց կյանքն ընդմիշտ փոխվում է։
Դյուին նկատում է, ինչպես են նվագում դասական կիթառով, կոնտրաբասով, ծնծղաներով, դաշնամուրով, և այդ գործիքները փոխարինում է հետևյալ կերպ՝ դասական կիթառը էլեկտրակիթառով, կոնտրաբասը բաս-կիթառով, ծնծղաները հարվածային գործիքներով, դաշնամուրը սինթեզատորով։ Մնացածին հանձնարարում է այլ դերեր (տեխնիկներ, բեմի աշխատակիցներ, հատուկ էֆեկտների պատասխանատուներ), իսկ մի աներես աղջկա հատուկ տալիս է մենեջերի պաշտոնը, որպեսզի նա իրենից հեռու մնա։
Ռոքի ուժով նա օգնում է երեխաներին հաղթահարել իրենց կոմպլեքսները, ճնշվածությունը և ամոթխածությունը։
Դերակատար | Դեր |
---|---|
Բլեք Ջեք | Դյումի Ֆինն |
Ջոան Կյուսակ | Ռոզալի Մալինս |
Մայք Ուայթ | Նեդ Շնիբլի |
Սառա Սիլվերման | Փեթի դի Մարկո |
Ադամ Պասկալ | Տեո |
Լուկաս Պապաելիաս | Նեյլ |
Քրիս Սթեք | Դագ |
Լուկաս Բաբին | Սփայդեռ |
Ջորդան Քլեր Գրին | Միշել |
Վերոնիկա Աֆլերբախ | Էլենի |
Միրինդա Կոսգրոուվ | Սամուր Հեթուեյ |
Կինոնկարի գաղափարը տվել է Մայք Ուայթը, երբ նա դարձավ Բլեք Ջեքի հարևանը։ Ուայթը հաճախ էր տեսնում դերասանին միջանցքով մերկ վազելուց և լսում էր երաժշտություն, որը Բլեքը միացնում էր իր բնակարանում ամբողջ բարձրությամբ (այդ երաժշտությունը հետագայում օգտագործվեց ֆիլմում)։ Ուայթը նաև խաղացել է այն ուսուցչի դերում, որին փոխարինել էր Դյուին[8]։
Նախապես որոշված էր նախագծում ներգրավել ռեժիսոր Սթիվեն Ֆրիրսին[8].
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.