հայ իրավաբան From Wikipedia, the free encyclopedia
Ռուստամ Բադասյան (հունվարի 27, 1991, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), իրավաբան, փաստաբան, ՀՀ արդարադատության նախարար 2019 թվականի հունիսի 19-ից[1] մինչև 2021 թվականի օգոստոսի 3-ը։ 2021 թվականի օգոստոսի 4-ից ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ։
Ռուստամ Բադասյան | ||||
| ||||
---|---|---|---|---|
2018 - 2019 | ||||
| ||||
2019 - 2021 | ||||
| ||||
04.08.2021-ից | ||||
Կրթություն՝ | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ և Երևանի պետական համալսարան | |||
Մասնագիտություն՝ | իրավաբան, փաստաբան և քաղաքական գործիչ | |||
Ծննդյան օր | հունվարի 27, 1991 (33 տարեկան) | |||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||
Քաղաքացիություն | Հայաստան |
2011 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետը՝ բակալավրի աստիճանով։ 2013 թվականին ավարտել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի Իրավագիտության ֆակուլտետը՝ մագիստրոսի աստիճանով։ 2015 թվականին ավարտել է ՀՀ Փաստաբանական դպրոցը և ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր։
2012-2013 թվականներին որպես առաջատար մասնագետ աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության իրավաբանական և հարկադիր գանձումների բաժնում։ 2013-2014 թվականներին որպես հետաքննիչ աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչությունում[1]։
2014-2015 թվականներին աշխատել է Վիրտուլեքս իրավաբանական գրասենյակում որպես ավագ իրավաբան։
2015-2018 թվականներին աշխատել է «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակում` իրավաբան, ավագ իրավաբան, գործընկեր։
2018-2019 թվականներին զբաղեցրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը։
2019 թվականի հունիսի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ նախագահ Արմեն Սարգսյանը Ռուստամ Բադասյանին նշանակալ է արդարադատության նախարար[2][3]։
2021 թվականի օգոստոսի 4-ից զբաղեցնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը։
Ամուսնացած է։
Բադասյանի հայրը` Վարդան Բադասյանը, Հայաստանի ոստիկանությունում զբաղեցրել է բարձրաստիճան պաշտոններ` Ոստիկանության իրավաբանական վարչության պետի տեղակալ, 6-րդ վարչության պետի առաջին տեղակալ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.