Ռումփելշթիլցխեն (գերմ.՝ Rumpelstilzchen), Գրիմ եղբայրների հեքիաթ չար գաճաճի մասին, ով ընդունակ է հյուսելով ծղոտից ոսկի ստեղծել։ Աարնե-Թոմփսոնի դասակարգմամբ[1] այս սյուժեն ունի 500 համարը՝ «Օգնականի անուն»[2][3]։
Արագ փաստեր Ռումփելշթիլցխենգերմ.՝ Rumpelstilzchen, Հեղինակ ...
Մի ջրաղացպան դուստր ուներ, և թագավորի հետ զրույցի ընթացքում իրեն կշիռ տալու համար նա ասաց, որ իր աղջիկը կարող է ծղոտից ոսկի հյուսել։ Թագավորը նստեցրեց նրան ծղոտով լի սենյակում։ Նա հանձնարարեց աղջկան կատարել խոստումը։ Իրականում աղջիկը ոչ մի այդպիսի բան չէր կարողանում անել, սակայն հանկարծակիորեն հայտնվեց մի գաճաճ և նրան օգնություն առաջարկեց։ Աղջիկը օգնության դիմաց տրամադրեց իր մանյակը, ապա մատանին, բայց թագավորն ավելի շատ էր ոսկի պահանջում, և երբ այլևս ոչինչ չկար փոխանակելու, գաճաճը պահանջեց առաջնեկին գալիք ամուսնությունից ծնված։ Երբ թագավորն ամուսնացավ աղջկա հետ, աղջիկը երեխա ծնեց, հայտնվեց գաճաճը և պահանջեց իր պարգևը։ Թագուհին խնդրեց թողնել իր երեխային իրեն, և գաճաճը պայման դրեց, որ եթե նա երեք օրում գուշակի իր անունը, ապա երեխային կթողնի։ Թագուհին սուրհանդակներ ուղարկեց աշխարհի բոլոր ծայրեր, որպեսզի իմանան բոլոր հազվագյուտ անունները, և սուրհանդակներից մեկը պատահաբար լսեց, թե ինչպես է գաճաճը երգում։
Հիմա թխում եմ, վաղը գարեջուր կպատրաստեմ,
Թագուհուց երեխային կվերցնեմ;
Ահ, լավ է, որ ոչ ոք չգիտի,
Որ Ռումփելշթիլցխեն են ինձ անվանում։
Սուրհանդակը թագուհուն հայտնեց գաճաճի անունը։ Թագուհին անվանեց նրան։ «Օ՛, այդ ինքը՝ սատանան է հասկացրել, ինքը՝ սատանան» — գոչեց մարդուկը և չարությունից այնպես աջ ոտքով հարվածեց գետնին, որ մինչ գոտկատեղը խրվեց դրա մեջ, իսկ ձախ ոտքը բարկության մեջ բռնեց երկու ձեռքերով և ինքն իրեն երկու կես արեց։
Կախարդական չար էակի անունը գուշակելու նմանատիպ մոտիվներով հեքիաթներ կա նաև իսլանդական ժողովրդական հեքիաթում՝ «Գիլիտրուտտում»[4], և անգլիական ժողովրդական «Տոմ-Տիտ-Տոտ» հեքիաթում, որտեղ թագուհին պետք է գուշակեր իրեն թաքնվելու համար օգնող էակի անունը[5]։ Չեխական «Մարտինկո Կինկաշ» հեքիաթ, ֆրանսիական «Վիրլուվե»[6]։
Զիգմունդ Ֆրոյդի «Նկարիչը և երևակայությունը» մենագրության մեջ, գաճաճ Ռումփելշթիլցխենը հիշատակվում է օրինակում, որը ներկայացնում է կանխադրույթ այն բանի մասին, որ երազներում հաճախ հանդիպում են հեքիաթների մոտիվներ, ավելի ճիշտ, երազատեսությունը հաճախ ինտերպրետացվում է որպես հայտնի հեքիաթի նմանակ։
Ֆրոյդը ենթադրում է, որ դա կարող է լինել վերածում «ավելի խորը մանկայնական խավի երազային գաղափարների»[7]։
Ռումփելշթիլցխենի պատվին անվանվել է աստերոիդ 1773 Rumpelstiltskin, որը բացահայտվել է Պուլ Վիլդի կողմից 1968 թվականին։
Final Fantasy խաղի սերիաներում հայտնվում է թափառող մուգլ-առևտրական Շտիլցկինը (անգլ.՝ Stiltzkin) Ռումփելշթիլցխենի կրճատված (անգլերեն Rumpelstiltskin) անունով։
Grimm Fairy Tales կոմիքսների սերիաների շրջանակում հրատարակվել է համանուն կոմիքս, որը ներկայացնում էր օրիգինալ հեքիաթի վերաիմաստավորումը։
Գրականություն
Արսենի Տարկովսկին ունի «Ռումփելշթիլցխեն» անվամբ բանաստեղծություն, որում պոետը ցավակցում է ոչ թե դրական կերպարներին, այլ գաճաճին[8]։
«Ռումփելշթիլցխեն»՝ Էդ Մակբեյնի դետեկտիվ[9], որի սյուժեն ունի հղումներ հեքիաթից։
Ջոն Կատցենբախի «Վերլուծաբան» գրքում «Ռումփելշթիլցխեն» մականունով է ստորագրում գլխավոր անտագոնիստը։
Ամերիկացի գրող Լիսլ Շուրտլիֆի «Ռումպ։ իրական պատմություն Ռումփելշթիլցխեն մասին» գրքում տրվում է հեքիաթի իրադարձությունների նոր, ընդարձակված մեկնաբանություն։
Վիտալի Տրոֆիմովայի «Երեքձեռքանի հրեշտակ» վեպում «Ռումփել Շտիլցկին» մականունը կրում է ՄԱԿ լրտեսը Ֆելիքս Դյուրանի ահաբեկչության դեմ մարտում։
Կինեմատոգրաֆիա
Գոյություն ունի մի քանի ֆիլմ «Ռումփելշթիլցխեն» մասին։
1995 թվականի ֆիլմ մի կնոջ մասին, ով վերակենդանացրել է իր ամուսնուն երազանքների քարի միջոցով, որի մեջ փակված էր Ռումփելշթիլցխենը։
«Շրեկ երրորդ» (2007 թ.) անիմացիոն ֆիլմում Ռումփելշթիլցխենը հայտնվում է որպես դրվագային կերպար։ Տետրալոգիայի հաջորդ մասում՝ «Շրեկ ընդմիշտում» (2010 թ.), նա հայտնվում է որպես գլխավոր անտագոնիստ, անգամ այլ տեսք ունի։
«Մոխրոտիկի նոր արկածները» ամերիկագերմանական մուլտֆիլմում Ռումփելշթիլցխենը հանդես է գալիս գլխավոր չարագործի ծառայի դերում։ Նա առևանգում է երեխային, սակայն, կապվելով նրան, վերջում դրական կերպար է դառնում։
«Հաուս» սերիալի սերիաներից մեկում բժիշկները, չիմանալով հիվանդի անունը, գրատախտակին ստորագրում են նրա անունը որպես «Rumpelstilskin»։
«Խուզարկու շուն» (երրորդ եթերաշրջան, 5-րդ սերիա) սերիալի սերիաներից մեկում այն մարդուն, ով եկել էր ոստիկանական բաժանմունք և խոստովանել յոթ սպանություններ, սակայն հրաժարվել էր իր անունը հայտնել, դետեկտիվները անվանեցին Ռումփելշթիլցխեն։
«Տասներորդ թագավորությունը» բազմասերիանոց ֆիլմ-հեքիաթի սերիաներից մեկում երկու գլխավոր հերոսները ՝ Էնթոնին և Գայլը, հանդիպում են կույր փայտահատին, ով պահանջում է գուշակել իր անունը։ Էնթոնին միանգամից անվանում է Ռումփելշթիլցխեն, կարծես թե հիշելով համապատասխան հեքիաթը, սակայն չի գուշակում։ Արդյունքում պարզվում է, որ փայտահատին Ջուլիետտա (անգլ.՝ Juliett) են կոչում։
«Մի անգամ հեքիաթում» հեռուստասերիալում համարվում է գլխավոր կերպարներից մեկը։ Ներկայացվում է որպես շատ ուժեղ Մութ պաշտպան, ով ավելի ուժեղ է, քան Մեծն Ռեջինա կախարդը և կարող է օգնել հերոսներին, եթե դա իր հետաքրքրությունների շրջանակում լինի։ Մի սերիայում էկրանավորվում է Գրիմ Եղբայրների օրիգինալ հեքիաթը։ Այնտեղ նույնպես նա օգնում է ջրաղացպանի դստերը ծղոտից հյուսել ոսկի և որպես պարգև առաջնեկին պահանջում։ Նրա դերում խաղում է Ռոբերտ Կարլայլը։
«Կարիերիստ աղջիկներ» ֆիլմում գլխավոր հերոսուհիներից մեկը ներկայանում է տանտիրոջը որպես Ռումփելշթիլցխեն։
«Գերբնականները» վեցերորդ եթերաշրջանի իններորդ սերիայում հիշատակվում է Ֆեյրի Թագավորության մասին, որի թագավորն է Ռումփելշթիլցխենը, իսկ «ֆեյրիկներին»՝ թզուկներին, Ֆեյրիի բնակիչներին, կարող են տեսնել միայն առևանգված առաջնեկները, որ վերադարձել են զուգահեռ աշխարհից։
«7 թզուկներ։ Նույնիսկ ամբողջ անտառն է քիչ» ֆիլմում Ռումփելշթիլցխենը կնքում է պայմանագիր թագավորական ծառայի հետ, որի համաձայն՝ ծառայի մազերը պետք է նորից աճեն, իսկ Ռումփելշթիլցխենը արքայադուստր Սպիտակաձյունիկից պետք է խլի երեխային, որը ի վերջո նրան չի հաջողվում, քանի որ յոթ թզուկները օգնում եբ նրան բացահայտել չարագործի անունը։
«Վրիժառուները։ Գրիմ» (2015 թ.) ֆիլմում Ռումփելշթիլցխենի դերում խաղացել է Կասպեր վան Դինը։
«Grimms Kinder» (2015 թ.) ֆիլմում Ռումփելշթիլցխենի դերում խաղացել է Սաշա Գոլդբախը։
"Վինքս Քլաբ" մուլտսերիալի 6-րդ եթերաշրջանում Ռումփելշթիլցխենը գողանում է Մուզայի ձայնը հետագայում Աշերոնի հետ փոխանակելու համար։
Էստրադա
I.M. (Informeller Mitarbeiter) Rumpelstilzchen՝ գերմանական Megaherz խմբի երգ։
Stiltskin՝ անգլիական պոստգրանժ խմբի անվանում, որը Rumpelstiltskin կրճատված տարբերակն է։
Rumpelstiltskin Grinder՝ ամերիկյան գրայնդքոր խմբի անվանում։
«I will spin Rumpelstiltskin in a haystack» («Ես կմանեմ, ինչպես Ռումփելշթիլցխենը, խոտի դեզում»)՝ The Monster (Eminem feat. Rihanna) երգից հատված։
Լյապիս Տրուբեցկոյի ստեղծագործություններից «Մատրյոշկա» (2014 թ.) ալբոմում Ռումփելշթիլցխենը հիշատակվում է «Ծաղրածու չկա» երգում
Illumate՝ Ռումփելշթիլցխենը ռուսական ռեպի կատարող՝ Illumate-ի երգն է։
Ռումփելշթիլցխենը օգտագործվում է ժամանակակից գրականության, «Մի անգամ հեքիաթում» սերիալի մեջ (որպես պարոն Գոլդ)։