Ռուբեն Բագրատունի

From Wikipedia, the free encyclopedia

Ռուբեն Բագրատունի

Ռուբեն Բագրատունի (օգոստոսի 23, 1970(1970-08-23), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ)` հայ երգահան և կիթառահար։

Արագ փաստեր Ռուբեն Բագրատունի, Ի ծնե անուն ...
Ռուբեն Բագրատունի
Thumb
Ի ծնե անունՌուբեն Հախվերդյան
Ծնվել էօգոստոսի 23, 1970(1970-08-23) (54 տարեկան)
Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Ժանրերհեղինակային երգ
Մասնագիտություներգիչ և կոմպոզիտոր
Գործիքներվոկալ, բաս կիթառ և կիթառ
Գործունեություն1990-ներկա
ԿապվածԿիլիկա
Փակել

Կենսագրություն

Ծնվել է 1970 թվականի օգոստոսի 23-ին Գյումրի քաղաքում։ 1977-1987 թվականներին սովորել է Պետրոս Դուրյանի անվան 28 միջնակարգ դպրոցում։ 1993-1995 թվականներին ծառայել է Հայկական բանակում։ 1990-2000 թվականներին հանդես է եկել «Կիլիկա» խմբում, որպես բաս կիթառահար և մեներգիչ։ Համագործակցել է Սփյուռք և Միներալ ռոք խմբերի, և տարբեր ժանրի երաժիշտների հետ։ Որպես կիթառահար հանդես է եկել տարբեր կատարողների ձայնագրություններում[1]։ Առաջին ստեղծագործությունները գրել է 1985 թվականին։

2000 թվականից կրում է Ռուբեն Բագրատունի բեմական անվանում։ Ներկայումս հանդես է գալիս հեղինակային մենահամերգներով, հիմնականում զբաղված է կիթառի անհատական դասընթացներով։ Բնակվում է Էջմիածին քաղաքում, ամուսնացած է, ունի երկու երեխա։

Ստեղծագործական կենսագրություն

100-ից ավելի երգերի հեղինակ է։ Մասնակցել է հեղինակային երգի փառատոների, բազմաթիվ համերգների։

Թողարկել է 3 ձայներիզ՝

  • «Լսիր երգերս» 1993 թ.
  • «Օրը նորից կսկսվի» 1999 թ.
  • «Ինչ իմանայի» 2003 թ.

և երկու երգով ներկայացված է հեղինակ կատարողների Bard Club CD No1 ձայնասկավառակի մեջ։

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.