From Wikipedia, the free encyclopedia
Մերի Ռոուզ Բիրն[3][4] (անգլ.՝ Mary Rose Byrne, հուլիսի 24, 1979[1], Balmain, Ավստրալիա[2])[5], ավստրալիացի դերասանուհի։ Բիրնն իր դերասանական դեբյուտը կատարել է 1992 թվականին, Dallas Doll ֆիլմում խաղալով փոքր դեր[6]։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ռոուզ Բիրն անգլ.՝ Rose Byrne | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 24, 1979[1] (45 տարեկան) |
Ծննդավայր | Balmain, Ավստրալիա[2] |
Կրթություն | Սիդնեյի համալսարան, Hunters Hill High School?, Australian Theatre for Young People? և Bradfield College? |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Կրոն | ագնոստիցիզմ |
Մասնագիտություն | դերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
Ընտրանի | Peter Rabbit?, Peter Rabbit 2: The Runaway? և Teenage Mutant Ninja Turtles: Mutant Mayhem? |
Համատեղ ապրող(ներ) | Բրենդեն Քոուել և Բոբի Կանավալե |
Պարգևներ և մրցանակներ | |
2000 թվականին նա գլխավոր դեր է խաղացել ավստրալիական «The Goddess of 1967» կինոնկարում, որի շնորհիվ արժանացել է Volpi Cup մրցանակի Լավագույն դերասանուհի անվանակարգում[7]։ 2007-2012 թվականներին նա խաղացել է Էլեն Փերսոնսի դերը կաբելային հեռուստատեսությամբ ցուցադրվող «Damages» ֆիլմում և արժանացել երկու «Ոսկե գլոբուս» և երկու «Primetime Emmy Award» մրցանակի։ Գրին Քլոսի հետ մասնակցել է շոուի բոլոր 59 էպիզոդներին։ Բիրնը խաղացել է նաև «Տրոյա», «28 շաբաթ անց», «Նախանշաններ», «Դավադիրը», «Իքս մարդիկ։ Առաջին դաս», «Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս» ֆիլմերում, ինչպես նաև «Փախուստ Վեգասից», «Հարսնաքույրերը», «Կադրեր», «Հարևանները», «Հարևաններ։ Պատերազմի ուղու», «Լրտես» կատակերգություններում։
Բիրնը ծնվել է Բելմեյնում՝ Սիդնեյի արվարձաններից մեկում՝ Նոր Հարավային Ուելսում և ունի իռլանդական և շոտլանդական ծագում[8][9]։ Նա նախակրթական դպրոցի ադմինիստրատոր Ջեյնի և վիճակագրության ու շուկայի հետազոտող Ռոբին Բիրնի դուստրն է[10]։ Նա 4 երեխաներից ամենակրտսերն է, ունի մեծ եղբայր՝ Ջորջը, ինչպես նաև երկու մեծ քույրեր՝ Ալիսը և Լյուսին։ 2009 թվականին հարցազրույցի ժամանակ Բրինը հայտարարել է, որ իր մայրը աթեիստ է, իսկ ինքը և իր հայրը` ագնոստիկ[11]։
Քրոուս Նեսթի Բրեդֆիլդ քոլեջից առաջ Բրինը հաճախել է Բեմեյնի հանրային դպրոց և Հանթերս Հիլ դպրոց[12]։ Այնուհետև տեղափոխվել է Նյութաուն, ապա` Բոնդի[13]։
Նա սկսել է մասնակցել դերասանական դասերի ութ տարեկան հասակում` միանալով Ավստրալիայի երիտասարդների թատրոնին, այնուհետեւ ընդունվել է Սիդնեյի համալսարան[12] : 1999 թվականին Բիրնը դերասանի վարպետություն է սովորել «Atlantic Theater» ընկերությունում, որը հիմնադրել են Դեյվիդ Մամետն ու Ուիլյամ Հ. Մասին[12]։
Բիրնն առաջին անգամ խաղացել է Dallas Doll ֆիլմում, երբ նա 13 տարեկան էր[14]։ Նա հայտնվել է ավստրալիական մի շարք հեռուստասերիալներում և «Երկու ձեռքեր» ֆիլմում` խաղալով Հիթ Լեդջերի հետ։ Նա նկարահանվել է «Ժամադրութուն»[15], «Իմ մայրիկ Ֆրանկը», «Աստվածուհի 1967» ֆիլմերում, վերջինի շնորհիվ Վենետիկի կինոփառատոնում արժանացել է Volpi մրցանակի` Լավագույն դերասանուհի անվանակարգում։ Մրցանակաբաշխությունից հետո տված հարցազրույցում Բիրնն ասել է, որ նախքան Վենետիկի կինոփառատոնի մրցանակի արժանանալն ինքը զարմացած էր իր կատարմամբ և համարում էր, որ ֆիլմը դիտման հարմար չէ, քանի որ իր դերը «չափազանց ճնշող» էր։ Բիրնը խոստովանել է․ «Ես ինքս ինձ հակասում եմ, քանի որ ես համոզված եմ, որ չեմ կարող խաղալ և ցանկանում եմ հեռանալ։ Այդ պատճառով ես այդքան անպաշտպան եմ»։
Բիրնը խաղացել է Murder Call ոստիկանական սերիալի էպիզոդում։ Առաջին փուլում նա գլխավոր դեր է խաղում La Dispute-ում և Sydney Theatre ընկերության կողմից բեմադրված Անտոն Չեխովի «Երեք քույր» ներկայացման մեջ[16]։
2002 թվականին Բիրնն առաջին անգամ փոքր դերով հանդես է եկել հոլիվուդյան ֆիլմում։ Նույն տարում նա նկարահանվել է Ուրվականների քաղաքը ֆիլմում, Մեթ Դիլոնի հետ։ Նախորդ տարի մեկնել է Մեծ Բրիտանիա և նկարահանվել Դոդի Սմիթի 1948 թվականին գրված նովելի հիման վրա նկարահանված Թիմ Ֆյուելի նույնանուն կինոնկարում։ 2003 թվականին նկարահանված տարբերակում նա մարմնավորել է Ռոզ Մորթմեյնին։ 2008 թվականին նա նկարահանվել է ավստրալիական 3 ֆիլմրում՝ «Գիշերը, որ մենք անվանել ենք ցերեկ» Մելանի Գրիֆիթի և Դեննիս Հոփերի հետ, «Անուղղելի լավատեսը»-ում, որի համար արժանացել է Australian Film Institute-ի մրցանակի` Լավագույն դերասանուհի անվանակարգում, և «Տանել» կատագերգությունում։ 2004 թվականին Բիրնը խաղում է Բրիսեյրսի դերը Վոլֆրանգ Փիթերսենի «Տրոյա» ֆիլմում[17]։ Այնուհետև նա վերամիավորվում է Փիթեր Օ'ուլի հետ BBC TV-ի «Կազանովա» դրամայում։ Բիրնը Սնուփ Դոգի հետ խաղացել է Դեննի Գրինի «Վարձակալները» ֆիլմում, որը նկարահանված է Բերնալդ Մալամուսի նովելի հիման վրա։ Նա նկարահանվել է ռոմանտիկ, հոգեբանական «Մոլագարություն» թրիլլերում, որտեղ խաղում են նաև Ջոշ Հարթենթը և Դայան Քրուգերը[18]։
2006 թվականին Բիրնը մարմնավորում է Գաբրիել դը Պալեստրոյին, ով ֆրանսիացի արիստկրատ էր և Մարի Անտուանետի ընկերն էր։
2007 թվականին նա խաղացել է Քեսսիի դերը[19], օդաչու Դենի Բոյլիի գիտական գեղարվեստական «Արևի լույս» ֆիլմում[20][21], որին հաջորդում է բժիշկ սպա Սքարլեթ Ռոսի դերը Ջոան Կարլոսի «28 շաբաթ անց» ֆիլմում։ Այնուհետեւ հայտնվել է «Just Buried» կինոնկարում։
2007-2012 թվականներին նա խաղացել է Էլեն Փերսոնսի դերը FX իրավաբանական թրիլլեր հեռուստասերիալի բոլոր 5 սեզոններում[22][23]։ Նա 2008 թվականին Հուգո Ուոինի հետ խաղացել է ավստրալիական «Նուրբ խայծ» ֆիլմում։
2009 թվականին, Բիրնը Նիկոլաս Սաժի հետ խաղացել է գիտական «Նախանշաններ» թրիլլերում։ Հետագայում նա հայտնվել է «Ինդի» կինոնկարում, Հագ Դենսի հետ միասին։ Նա 2010 թվականին նկարահանվել է «Փախուստ Վեգասից» կատակերգությունում, Ռասեել Բրենդի և Ջոնա Հիլի հետ միասին։ Նա նաև նկարահանվել է Ջեյմս Ուանի «Դավադիրը» սարսափ ֆիլմում, որի պրեմիերան տեղի է ունեցել 2010 թվականի սեպտեմբերին Toronto International Film Festival-ի ժամանակ[24] և մեծ ընդունելության է արժանացել 2011 թվականի ապրիլի մեկին[25]։ «Դավադիրը» ֆիլմի բյուջեն կազմել է 97 միլիոն ամերիկյան դոլար, որի 1.5 միլիոնը ներդրել են Ջեյմս Ուանը և Լեյ Ուաննելը[26]։
Բիրնը նաև խաղացել «Հարսնաքույրերը» ֆիլմում, Քրիսթեն Ուիգի դերում, որը հեռարձակվել է 2011 թվականի մայիսի 11-ին։ Հելենը վատ ակնարկներ է արել իր դերի՝ Քրիսթեն Ուիգսի, մասին[27][28]։ Նա խաղացել է Մորիա Մաք Դանեգթի դերը Իքս մարդիկ ֆիլմի սփին օֆում` «Իքս մարդիկ։ Առաջին դաս»-ում», որը գրել է Մեթյու Վաուղը։ Ֆիլմը հեռարձակվել է 2011 թվականի հունիսի 3-ին[29]։
2013 թվականին Բիրնը նկարահանվել է «Տեղը սոճիների տակ» կրիմինալ դրամայում, Գոսլինգի և Բրեդլի Քուփերի հետ միասին։ Նկարահանվել է նաև «Կադրեր» կատակերգությունում Վայնս Վաուղի և Օուն Վիլսոնի հետ միասին, «Շրջադարձ» կարճամետրաժ ֆիլմում՝ Թիմ Վիլսոնի բոլոր հատկանիշներով[6]։ Բիրնը խաղացել է ամուսնացած կնոջ դեր «Տալիս եմ մի տարի» ֆիլմում։ Կատագերգությունը նոր ամուսնացած զույգերի առաջին տարվա փորձությունների և փորձանքների մասին է։
Բիրնը կրկրն խաղում է ավստրալիացի Ուալի Ուելլի հետ «Դավադիրը։ Գլուխ 2» ֆիլմում, որը հեռարձակվել է 2013 թվականի սեպտեմբերի 13-ին, որտեղ կրկին խաղում էին Պատրիկ Ուիլսոնը Լին Շայը[30]։ Ֆիլմը քննադատների կողմից ստացել է տարբեր կարծիքներ[31] և դարձել US box ընկերության սեպտեմբեր ամսի ամենադիտված ֆիլմը[32]։ «Դավադիրը։ Գլուխ 2» ֆիլմը ունեցել է ֆինանսական հաջողություն և ունենալով 160 միլիոն ամերիկյան դոլար բյուջե[33]։
2014 թվականին Բիրնը նկարահանվում է կատակերգական «Հարևանները» ֆիլմում, Սեթ Րոգենի և Զաք Էֆրոնի հետ միասին։ Ֆիլմն ստացել է դրական գնահատականներ, գրանցվել է տոմսերի բարձր վաճառք[34][35]։ 1982 թվականի Էնի ֆիլմի ռիմեյքում Բիրնը խաղաղացել է պարոն Սթեքսի գործընկեր Գրեյս Ֆերալի դերը։ Բիրնի ելույթը ռեժիսորների կողմից հիմնականում գովասանքի է արժանացել` կինոնկարն անվանելով անակնկալ ֆիլմ։ 2015 թվականին Բիրնը Մելինա Մքքարթիի, Ջուդ Լաուի և Ջեյսոն Սթահամի հետ միասին նկարահանվել է «Լրտես» կատակերգական ֆիլմում[36]։ 2016 թվականին խաղացել է Մոյրա Մաքդագենթի դերը «Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս» ֆիլմում[37]։
2016 թվականին, Ռեբեկա Սքլութը («Հենրիթա Լեքսի անմահ կյանքը» ֆիլմի հեղինակը) հայտարարել է, որ Բիրնը պետք է խաղա HBO-ի գրքի Սքլութի դերը։ Ֆիլմում նկարահանվել են նաև Օփրա Ուինֆրեյը և Րենի Էլիս Գոլդսբերին։ Սանդրա Բուլոքի, Ռաքել Ուեզի, Սելենա Գոմս,Վանեսա Հանգենսի, Զուի Դիսչենլի և Աննա Կադրիքի հետ միասին նկարահանվել է «Մենք քո առաջինն ենք» ֆիլմում։
Բիրնը 2004-2009 թվականներին եղել է Max Factor ապրանքանիսշի դեմքը և Who Magazine ամսագրում անվանակոչվել է որպես «2007 թվականի ամենագեղեցիկ մարդ»[38]։
Բիրնը աջակցել է UNICEF Australia ընկերությանը` լինելով դիզայներների միասնական արշավի դեմքը։ 2006 թվականին դարձել է Tropfest ժյուրիի անդամ, իսկ 2007 թվականին՝ Tropfest@Tribeca[39]։ Նա ԴԱԱԻ-ի (դրամատիկական արվեստի ազգային ինստիտուտ) երիտասարդ դերասանների ստուդիայի շրջանավարտ է և դեսպան[40]։ 2014 թվականին Բիրնը դարձելլ է ավստրալիական նորաձև շքեղ աքսեսուարների Օրոտոն ընկերության դեմքը[41]։
Բիրնը 6 տարի հարաբերություննեներ է ունեցել ավստրալիացի դերասան, տնօրեն և գրող Բրենդան Քուելի հետ։ Քուելը Սիդնեյից տեղափոխվել է Նյու Յորք և հետևել է Բիրնի հաջողություննրին «Վնասվածքներ» հեռուստասերիալում։ Հարաբերությունները ավարտվել են 2010 թվականի հունվարին[42]։
2012 թվականին Բիրնն սկսել է հանդիպել ամերիկացի դերասան Բոբի Քենևելի հետ։ Զույգը ունի երկու որդի[43]։ 2016 թվականի փետրվարին ծնվել է նրանց առաջին որդին՝ Ռոքոն[44]։ Երկրորդ որդին` Ռաֆան, ծնվել է 2017 թվականի նոյեմբերին։
2013 թվականին Բիրնը եղել է Նյու Յորքում և հայտարարել է, որ կասկածներ ունի կայուն կարիերայի վերաբերյալ. «Ես չեմ կարծում, որ անապահովության զգացումը երբևէ կլքի ձեզ։ Դու ֆրիլանսեր ես։ Մշտապես կա անորոշության տարրը"[6]։
Տարի | վերնագիր | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
1994 | Dallas Doll | ՐԵսթուրս Սամերս | |
1999 | Երկու ձեռքեր | Ալեքս | |
2000 | Իմ մայրիկ Ֆրանկը | Ջեննի | |
2000 | 1967 թվականի հերոսը | Բի․Ջի | |
2002 | Աստղային պատերազմներ։ Էպիզոդ II։ Կլոնների | Դորմ | |
2002 | Ուրվականների քաղաքը | Սաբրինա | |
2003 | Ես գրավել եմ ամրոցը | Ռոս Մորթմեյն | |
2003 | Գիշերը, որ մենք անվանել ենք ցերեկ | Էնդրյու Էփլիբի | |
2003 | Անուղղելի լավատեսը | Ջեմմա Թեյլոր | |
2003 | Տանել | Սոնջա Սթիլենո | |
2004 | Տրոյա | Բրիսեյս | |
2004 | Մոլագարություն | Alex Denver | |
2005 | Վարձակալները | Իռեն Բելլ | |
2006 | Մարիա Անտուանետա | Յոլանդ դե Փոլաստրոն | |
2006 | Մահացած աղջիկը | Leah | Սեգմենտ։ "Քույր" |
2007 | Արևի լույս | Քեսի | |
2007 | 28 շաբաթ անց | Մաժոր սկարլետ Լևի | |
2008 | Just Buried | Ռոբերտա Քնիքլ | |
2008 | Նուրբ խայծ | Այրիս | |
2009 | Նախանշաններ | Դիանա Ուայլենդ | |
2009 | Ադամ | Նեթ Բոչուալթ | |
2010 | Ես քեզ նույնպս սիրում եմ | Դրանկ Փեսենջր | Կամեո |
2010 | Փախուստ Վեգասից | Ջեքի Քյու | |
2010 | Դավադիրը | Րինեյ Լամբերտ | |
2011 | Հարսնաքույրերը | Հելեն Հերիս III | |
2011 | Իքս մարդիկ։ Առաջին դաս | Մոյրա Մաքթագենթ | |
2012 | Տեղը սոճիների տակ | Ջենիդեր Քրոս | |
2013 | Տալիս եմ մի տարի | Նեթ Րեդֆրն | |
2013 | Կադրեր | Դանա Սիմս | |
2013 | Շրջադարձ | Րիլեն | Սեգմենտ։ "Շրջադարձ" |
2013 | Դավադիրը։ Գլուխ 2] | Րենայ Լամբերտ | |
2014 | Հարևանները | Քելլի Րեդնի | |
2014 | Չափահաս սկսնակները | Ջասթին | |
2014 | Սա այն տեղն է, որտեղ թողնւմ եմ քեզ | Փենի Մուր | |
2014 | էնի | Գրեյս Ֆարել | |
2014 | Միաբանություն | Նարաթոր | Իրավաբան |
2015 | Լրտես | Ռայնա Բոյանով | |
2015 | Մեդդլերը | Լորի Միներվինի | |
2016 | Հարևաններ։ Պատերազմի ուղու վրա | Kelly Radner | |
2016 | Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս | Մոյրա Մաքդագենթ | |
2017 | Ես քեզ սիրումեմ հայրիկ | Գրեյս Քուլեն | |
2018 | Ջուլիեն | Էնի Փլեթ | |
2018 | Նապաստակ Փիթրը | Ջեմիմա Փադլ Դաք(ձայն) / Բեա | |
2018 | Ակնթարթային ընտանիք | Էլի | Post-production |
Տարի | Վերնագիր | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
1995 | Echo Point | Բելինդա O'Քոնր | |
1997 | Ընկած հրեշտակներ | Սիոբան | Էպիզոդ։ "Lerve, Lerve, Lerve" |
1997 | Վայրի վայր | Հեյդի Բենսոն | 2 Էպիզոդ |
1999 | Մեծ երկինք | էնջի | Էպիզոդ՝ "Ընտանեկան զբաղմունք" |
1999 | Սիրային սիրտ | Չարլի Ուիթլի | 3 Էպիզոդ |
2000 | Սպանող զանգ | Սարա Ուաթսոն | Էպիզոդ՝ "Կյանքի ոճը" |
2005 | Կազանովա | Էդիթ | 3 Էպիզոդ |
2007–2012 | Վնասվածքներ | Էլեն Սփերսոնս | Բոլոր 59 Էպիզոդներ |
2013 | Փորթլանդիա | Էպիզոդ՝ "Փափուկ բացում" | |
2013 | Հոլիվուդյան Խաղի գիշեր | Ինքը | Էպիզոդ՝ "Խնջույքի մարդիկ" |
2016 | Անցած շաբաթ գիշերը Ջոն Ոլիվերի հետ | Chloe | Էպիզոդ՝ "Սեզոն 3, Էպիզոդ 20" |
2016 | Պասիվություն | Էլիզաբեթ | 5 Էպիզոդ |
2017 | Հենրիթա Լեքսի անմահ կյանքը | Ռեբեկա Սքլութ | Հեռուստատեսային ֆիլմ |
Տարի | Վերնագիր | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2000 | La Dispute | Էդին | Սիդնեյի թատերական ընկերություն |
2001 | Երեք քույր | Իրինա | |
2014–15 | Դու չես կարող վերցնել դա քեզ հետ | Ալիս Սիքմոր | Լոնգյսր թատրոն |
2016 | Speed-the-Plow | Կարեն | Րոսիլն Փեքեր թատրոն, Ուոլշ Բեյ Սիդնեյ (Սիդնեյի թատերական սահմանափակ ընկերություն) |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.