From Wikipedia, the free encyclopedia
Ռոնալդ Ֆեդերիկո Արաուխո դա Սիլվա (իսպ.՝ Ronald Federico Araújo da Silva, մարտի 7, 1999[1], Ռիվերա, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, իսպանական «Բարսելոնա» ակումբի և Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան։
Ռոնալդ Արաուխո իսպ.՝ Ronald Araújo | |
---|---|
Ծնվել է | մարտի 7, 1999[1] (25 տարեկան) |
Ծննդավայր | Ռիվերա, Ուրուգվայ |
Քաղաքացիություն | Ուրուգվայ |
Մայրենի լեզու | իսպաներեն |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ |
Ronald Araújo Վիքիպահեստում |
Արաուխոն «Ռենտիստաս» ակումբի սան է։ 2016 թվականի սեպտեմբերի 24-ին «Տակուարեմբո»-ի դեմ խաղում իր նորամուտն է նշել Ուրուգվայի ֆուտբոլի առաջնությունում[2]։ Դեկտեմբերի 9-ին «Սենտրալ Էսպանյոլի» դեմ խաղում Ռոնալդն իր առաջին գոլն է խփել «Ռենտիստասի» կազմում[3]։ 2017 թվականի ամռանը Արաուխոն տեղափոխվել է «Բոստոն Ռիվեր»։ Տրանսֆերի արժեքը կազմել է 400 հազար եվրո։ Սեպտեմբերի 18-ին «Էլ Տանկե Սիսլեյ»-ի դեմ խաղում նորամուտն է նշել Ուրուգվայի ֆուտբոլի առաջնությունում[4]։
2018 թվականի ամռանը Արաուխոն տեղափոխվել է Իսպանիայի «Բարսելոնայի» պահեստային կազմ։ Տրանսֆերի գումարը կազմել է 1,7 միլիոն եվրո։ Հոկտեմբերի 28-ին «Էսպանյոլի» պահեստայինների դեմ խաղում նորամուտն է նշել Սեգունդա Բ-ում[5]։ 2020 թվականի ամռանը տեղափոխվել է առաջին թիմ։ Հոկտեմբերի 6-ին «Սևիլյայի» դեմ խաղում նորամուտն է նշել Լա Լիգայում[6]։ «Վալենսիա»-ի դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Բարսելոնա»-ի կազմում։ 2021 թվականին օգնել է ակումբին նվաճել Իսպանիայի գավաթը։
2019 թվականին Ուրուգվայի երիտասարդական հավաքականի կազմում Արաուխոն Լեհաստանում մասնակցել է աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում մասնակցել է Նորվեգիայի[7], Նոր Զելանդիայի[8] և Էկվադորի[9] թիմերի դեմ խաղերում։ Էկվադորցիների դեմ խաղում Ռոնալդը դարձել է գոլի հեղինակ։
2020 թվականի հոկտեմբերի 13-ին Էկվադորի հավաքականի դեմ աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական խաղում Արաուխոն նորամուտն է նշել Ուրուգվայի հավաքականի կազմում[10]։
2021 թվականին Արաուխոն ընդգրկվել է Ամերիկայի գավաթ 2021-ի ազգային հավաքականի կազմում[11]։ Մրցաշարում նա պահեստային էր և խաղադաշտ դուրս չի եկել։
Թիմային
«Բարսելոնա»
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Եվրոգավաթներ | Ընդամենը | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Գոլային փոխանցումներ | Խաղեր | Գոլեր | Գոլային փոխանցումներ | Խաղեր | Գոլեր | Գոլային փոխանցումներ | Խաղեր | Գոլեր | Գոլային փոխանցումներ | ||
Բոստոն Ռիվեր | 2016/17 | 23 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 23 | 16 | 0 |
2017/18 | 18 | 0 | 1 | 4 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 22 | 10 | 2 | |
Ընդամենը | 41 | 6 | 1 | 4 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 45 | 16 | 2 | |
Բարսելոնա Բ | 2018/19 | 22 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 22 | 3 | 0 |
2019/20 | 20 | 3 | 3 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 22 | 3 | 3 | |
Ընդամենը | 42 | 6 | 3 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 44 | 6 | 3 | |
Բարսելոնա | 2019/20 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 6 | 0 | 0 |
2020/21 | 24 | 2 | 1 | 6 | 0 | 0 | 3 | 0 | 0 | 33 | 2 | 1 | |
2021/22 | 30 | 4 | 1 | 3 | 0 | 0 | 10 | 0 | 0 | 43 | 4 | 1 | |
2022/23 | 7 | 0 | 0 | 4 | 1 | 0 | 1 | 0 | 0 | 12 | 1 | 0 | |
Ընդամենը | 67 | 6 | 2 | 13 | 1 | 0 | 14 | 0 | 0 | 94 | 7 | 2 | |
Ողջ կարիերայի ընդացքում | 150 | 18 | 6 | 19 | 1 | 1 | 14 | 0 | 0 | 183 | 29 | 7 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.