Remove ads
գերմանացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Ռոման Վայդենֆելեր (գերմ.՝ Roman Weidenfeller, օգոստոսի 6, 1980[1][2][3], Diez, Rhein-Lahn-Kreis, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), «Դորտմունդի Բորուսիայի» նախկին խաղացող։ Խաղացել է դարպասապահի դիրքում։
Ռոման Վայդենֆելեր գերմ.՝ Roman Weidenfeller | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Ամբողջական անուն | Ռոման Վայդենֆելեր | |||||||||||||||||
Ազգությունը | Գերմանացի | |||||||||||||||||
Քաղաքացիությունը | ||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 6, 1980 (44 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Դից, Գերմանիա | |||||||||||||||||
Հասակ | 190 սմ | |||||||||||||||||
Քաշ | 85 կգ | |||||||||||||||||
Դիրք | դարպասապահ | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ | ավարտել է կարիերան | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Երիտասարդ տարիքում Ռոմանը խաղացել է «Շպորտֆրոյդը Այսբախտալ» ակումբում։ 1997 թվականին նշել է իր պրոֆեսիոնալ կարիերայի նորամուտը։
1998 թվականին Վայդենֆելերը տեղափոխվեցէ «Կայզերսլաուտերնի» երիտասարդական թիմ, որտեղ երկու մրցաշրջանում հանդես է եկել 40 անգամ։ Այնուհետև նա տեղափոխվեց առաջին թիմ, որտեղ սակայն 2 մրցաշրջանում միայն 6 խաղի մասնակցություն ցուցաբերեց։
Վայդենֆելերը Դորտմունդ է տեղափոխվել 2002 թվականին՝ ազատ խաղացողի կարգավիճակում[5]՝ փոխարինելու Յենս Լեհմանին, ով 2003 թվականին տեղափոխվել էր «Արսենալ»։ Մինչ այդ Վայդենֆելերը հաճախ դժգոհում էր նախկին ակումբից՝ «Կայզերսլաուտերնից», որտեղ նա Ջորջ Կոխի փոխարինողն էր[6]։ Ռոմանը իր նորամուտը Դորտմունդում նշեց 2003 թվականի դեկտեմբերի 17-ին՝ նախկին ակումբի՝ «Կայզերսլաուտերնի» դեմ խաղում, որն ավարտվեց 1:0 պարտությամբ։
2005 թվականին Վայդենֆելերը վիրահատության ենթարկվեց՝ մարզման ժամանակ ծունկը վնասելու պատճառով[7]։
2007-08 մրցաշրջանում նա զրկվեց 3 խաղ խաղալու հնարավորությունից և տուգանվեց €10,000՝ Շալկեի հարձակվող Ջերալդ Ասամոայի դեմ ուղղված ռասիստական վիրավորանքների համար[8][9]։ 2007 թվականի օգոստոսի 18-ին երկու ակումբների միջև կայացած հանդիպման 51-րդ րոպեին խաղացողների միջև բախում էր տեղի ունեցել, և խաղից հետո Ասամոան պաշտոնապես բողոք էր ներկայացրել Վայդենֆելերի դեմ[10]։ Վայդենֆելերը ներողություն էր խնդրել Ասամոային, բայց հերքել էր հայտարարությունը[8]։
Վայդենֆելերը «Բուրուսիայի» հետ հաղթել է Բունդեսլիգան 2011 թվականին, իսկ 2012-ին՝ Բունդեսլիգան և Գերմանիայի գավաթը։
2013 թվականի մայիսի 6-ին Վայդենֆելերը երկարաձգեց պայմանագիրը ակումբի հետ մինչև 2016 թվական[11]։
Խաղացել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում, որտեղ պարտվել են «Բավարիային»։ 2013 թվականի հուլիսի 27-ին Վայդենֆելերը «Բորուսիայի» հետ 4:2 հաշվով հաղթեց հակառակորդ «Բավարիային» և նվաճեց Գերմանիայի սուպերգավաթը[12]։
Այնուամենայնիվ, հեռացող Յուրգեն Կլոպին փոխարինելու եկած նոր մարզիչ Թոմաս Տուխելը Դորտմունդի առաջին դարպասապահի պաշտոնում տեսավ նոր տեղափոխված Ռոման Բյուրկիին։ «Բորուսիան» նոր մրցաշրջանը սկսեց գերազանց՝ Տուխելի գլխավորությամբ հաղթելով առաջին 11 խաղերում[13][14]։ Վայդենֆելերը «Բորուսիայի» կազմում շարունակում էր հանդես գալ եվրոպական խաղերում։
2016 թվականի փետրվարի 5-ին Վայդենֆելերը մեկ տարով երկարաձգեց պայմանագիրը ակումբի հետ՝ մինչև 2017 թվականը[15]։ 2017 թվականի մայիսի 9-ին նա երկարաձգեց պայմանագիրը մինչև 2018 թվական[16]։
2017 թվականի մայիսի 27-ին՝ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ կայացած Գերմանիայի գավաթի եզրափակիչ խաղում Վայդենֆելերը թիմի հետ նվաճում է Գերմանիայի գավաթը։ 2017-18 մրցաշրջանի վերջում Ռոմանը ավարտեց իր պրոֆեսսիոնալ ֆուտբոլային կարիերան որպես դարպասապահ, սակայն շարունակելու է այլ պաշտոն զբաղեցնել ակումբի կազմում։ Հրաժեշտի հանդիպումը կայանալու է 2018 թվականի սեպտեմբերի 7-ին՝ Դորտմունդի Սիգնալ Իդունա Պարկ մարզադաշտում։
Առաջին անգամ հրավիրվել է Գերմանիայի պատանեկան հավաքական, որի կազմում մասնակցել է Եգիպտոսում ընթացող Պատանիների աշխարհի առաջնությանը, որտեղ Գերմանիան զբաղեցրեց 4-րդ տեղը, իսկ Վայդենֆելերը ճանաչվեց առաջնության լավագույն դարպասապահ։ 1999-2001 թվականներին Գերմանիայի պատանեկան հավաքականոմ անցկացրել է 3 խաղ։ 2013 թվականի նոյեմբերին առաջին անգամ հրավիրվել է Գերմանիայի ազգային հավաքական։ Պաշտպանել է Գերմանիայի դարպասը Անգլիայի և Հայաստանի դեմ ընկերական խաղերում։ Մասնակցել է 2014 թվականի աշխարհի առաջնությանը և դարձել աշխարհի չեմպիոն։ Հավաքականում չեմպիոն դառնալուց հետո Արգենտինայի դեմ ընկերական խաղում փոխարինել է Մանուել Նոյերին։
Ակումբ | Լիգա | Գավաթ | Եկրկրների միջև | Միասին | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մրցաշրջան | Ակումբ | Լիգա | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ |
Լիգա | Գերմանիայի գավաթ Գերմանիայի սուպերգավաթ | Գավաթ | ||||||||
2000–01 | Կայզերսլաուտերն | Բունդեսլիգա | 3 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 4 | 0 |
2001–02 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 0 | ||
2002–03 | Բորուսիա Դորտմունդ | 11 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 11 | 0 | |
2003–04 | 17 | 0 | 0 | 0 | 4 | 0 | 21 | 0 | ||
2004–05 | 26 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 26 | 0 | ||
2005–06 | 24 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 24 | 0 | ||
2006–07 | 34 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 34 | 0 | ||
2007–08 | 14 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 14 | 0 | ||
2008–09 | 32 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 35 | 0 | ||
2009–10 | 30 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 33 | 0 | ||
2010–11 | 33 | 0 | 2 | 0 | 8 | 0 | 43 | 0 | ||
2011–12 | 32 | 0 | 4 | 0 | 6 | 0 | 42 | 0 | ||
2012–13 | 31 | 0 | 5 | 0 | 13 | 0 | 49 | 0 | ||
2013–14 | 3 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 4 | 0 | ||
Գավաթ | Գերմանիա | 293 | 0 | 18 | 0 | 32 | 0 | 343 | 0 | |
Ընդհանուր | 293 | 0 | 18 | 0 | 32 | 0 | 343 | 0 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.