From Wikipedia, the free encyclopedia
Ռոման Ալեքսանդրի Գոլովչենկո (բելառուս․՝ Раман Аляксандравіч Галоўчанка, օգոստոսի 10, 1973[1], Ժոդինո, Մինսկի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), բելառուս դիվանագետ և պետական գործիչ։
Ռոման Գոլովչենկո | |
Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ |
---|---|
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ (1996) և Բելառուսի Հանրապետության նախագահին առընթեր պետական կառավարման ակադեմիա (2003) |
Մասնագիտություն՝ | դիվանագետ և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | օգոստոսի 10, 1973[1] (50 տարեկան) |
Ծննդավայր | Ժոդինո, Մինսկի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն | Բելառուս |
Պարգևներ | |
2020 թվականի հունիսի 4-ից զբաղեցնում Է Բելառուսի Հանրապետության վարչապետի պաշտոնը։ Ավելի վաղ զբաղեցրել Է Բելառուսի Հանրապետության ռազմարդյունաբերական պետական կոմիտեի (2018-2020) նախագահի և Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ, 2013-2018) արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնները։
Ծնվել է 1973 թվականի օգոստոսի 10-ին Մինսկի մարզի Ժոդինո քաղաքում։
1996 թվականին ավարտել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը, իսկ 2003 թվականին՝ Բելառուսի Հանրապետության նախագահին առընթեր Կառավարման ակադեմիան։
1997-2002 թվականներին եղել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղարության գլխավոր մասնագետ։
2002-2005 թվականներին եղել է Բելառուսի Հանրապետության Գլխավոր դատախազության վարչության պետի տեղակալ։
2005-2006 թվականներին զբաղեցրել Է նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության գլխավոր խորհրդականի պաշտոնը։
2006-2009 թվականներին եղել է անվտանգության ոլորտում միջազգային համագործակցության դեպարտամենտի գլխավոր խորհրդական, անվտանգության խորհրդի պետական քարտուղարության Միջազգային անվտանգության դեպարտամենտի գլխավոր խորհրդական։
2009 թվականի հուլիսից մինչև 2009 թվականի դեկտեմբերը եղել է Լեհաստանում դեսպանության խորհրդական-դեսպանորդ։
2009 թվականի դեկտեմբերից մինչև 2013 թվականի ապրիլ եղել է Բելառուսի Հանրապետության ռազմարդյունաբերական պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։
2013 թվականի ապրիլի 22-ից մինչև 2018 թվականը Արաբական Միացյալ Էմիրություններում, համատեղության կարգով նաև Սաուդյան Արաբիայում և Կատարում արտակարգ և լիազոր դեսպան է եղել։
2018 թվականի օգոստոսի 18-ից մինչև 2020 թվականի հունիսի 3-ը գլխավորել Է Բելառուսի Հանրապետության պետական ռազմարդյունաբերական կոմիտեն Սերգեյ Ռումասի կառավարությունում[3]։
2020 թվականի հունիսի 4-ին նշանակվել է երկրի վարչապետի պաշտոնում[4]։
Տիրապետում է անգլերենի, արաբերենի, գերմաներենի և լեհերենի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.