ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Ռոմանո Քրիստիան Շմիդ (գերմ.՝ Romano Christian Schmid, հունվարի 27, 2000[1][2][3], Գրաց, Ավստրիա), ավստրիացի ֆուտբոլիստ, «Վերդեր» ակումբի և Ավստրիայի ազգային հավաքականի կիսապաշտպան։
Քաղաքացիությունը | Ավստրիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 27, 2000[1][2][3] (24 տարեկան) | ||
Ծննդավայր | Գրաց, Ավստրիա | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Շմիդն իր հայրենի քաղաքի «Շտուրմ» ակումբի սան է։ 2017 թվականի մայիսի 28-ին «Վոլֆսյերգի» դեմ խաղում նշել է իր նորամուտը ավստրիական Բունդեսլիգայում[4]։ Նույն թվականի ամռանը Ռոմանոն տեղափոխվել է Զալցբուրգի «Ռեդ Բուլ»։ Բարձր մրցակցության պատճառով Շմիդը սկսել է հանդես գալ «ցլերի» ֆարմ ակումբում՝ «Լիֆերինգում»։ Օգոստոսի 25-ին Լուստենաուի «Աուստրիայի» դեմ խաղում նշել է իր նորամուտը Ավստրիայի առաջին լիգայում[5]։ «Կապֆենբերգի» դեմ խաղում Ռոմանոն խփել է իր առաջին գոլը «Լիֆերինգի» կազմում։ 2018 թվականի հոկտեմբերին երկար ժամանակով զրկվել է խաղալու հնարավորությունից ոսկրային վարակի պատճառով[6]։
2016 թվականին Ավստրիայի պատանեկան հավաքականի կազմում Շմիդը Ադրբեջանում մասնակցել է Եվրոպայի պատանեկան առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Բոսնիա և Հերցեգովինայի[7], Ուկրաինայի[8], Գերմանիայի[9] և Պորտուգալիայի[10] հավաքականների դեմ խաղերին։ Ուկրաինացիների դեմ խաղում Ռոմանոն դարձել է գոլի հեղինակ։
2022 թվականի սեպտեմբերի 22-ին Շմիդը նշել է իր նորամուտը Ավստրիայի գլխավոր հավաքականի կազմում՝ մասնակցելով ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի 2022/23 մրցավեճին Ֆրանսիայի դեմ, որտեղ նրա թիմը պարտվել է 2։ 0 հաշվով[11]։
2024 թվականի հունիսի 7-ին ընդգրկվել է Եվրո-2024-ի 26 հոգանոց հավաքականի ցանկում[12]։ Հունիսի 25-ին եվրագավաթների խմբային փուլի վերջին՝ Հոլանդիայի հավաքականի հետ խաղում (3:2) նա խփել է իր առաջին գոլը ազգային թիմի կազմում՝ օգնելով իր երկրին զբաղեցնել առաջին հորիզոնականը խմբում[13]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.