հայ դերասան From Wikipedia, the free encyclopedia
Սետեֆճյան Ռոմանոս Կարապետի, (նոյեմբերի 30, 1837, Կոստանդնուպոլիս - մարտի 12, 1905, Կոստանդնուպոլիս[1]), հայ դերասան, դրամատուրգ։
Ռոմանոս Սետեֆճյան | |
---|---|
Ծնվել է | 1837 նոյեմբերի 30 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս |
Մահացել է | մարտի 12, 1905 67) | (տարիքը
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան դրամատուրգ |
Աշխատավայր | Արևելյան թատրոն |
Ռոմանոս Սետեֆճյանը ծնվել է Կոստանդնուպոլսում։ 1861 թվականից աշխատել է «Արևելյան» թատրոնում նախ որպես դերասան, ապա հուշարար։ Հետագայում զբաղվել է դրամատուրգիայով։ Հեղինակ է «Վարդան Մամիկոնյան փրկիչ հայրենյաց» (բեմականացումը 1867 թվականին, Միքայել Նալբանդյանի մահվան տարելիցի կապակցությամբ, որ և դարձել է «Արևելյան թատրոն»-ի փակվելու պատճառ), «Հայկ դյուցազն», «Կործանումն Ռուբինյաց հարստության» պատմական ողբերգությունների, «Արշավանք», «Անգութ Զարուհի» և այլ պիեսների, որոնցում շոշափել է ժամանակի հասարակական-քաղաքական և կենսական հուզող հարցեր։ Բոլոր պիեսները բեմադրվել են Կոստանդնուպոլիսի հայ թատրոններում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.