Remove ads

The Rolling Stones (Ռոլինգ Սթոունզ)[1] բրիտանական ռոք-խումբ, հիմնվել է 1962 թվականի հուլիսի 12-ին Լոնդոնում[2], և 1960-ականներից իրենք պահանջվածությամբ համարվում էին Բիթլզ խմբի գլխավոր մրցակիցները։ Ռոլինգ Սթոունզը, դառնալով «Բրիտանական ներխուժման» կարևոր մասը, համարվում են Ռոք երաժշտության պատմության ամենահաջողակ խմբերից մեկը[3]։ Ըստ խմբի մենեջեր Էնդրյու Օլդեմի մտահղացման խումբը պետք է լիներ Բիթլզին համեմատ այլընտրանքային, ապստամբ խումբ, և արդեն 1969 թվականին, ամերիկյան շրջագայության շրջանակներում գովազդվում էր իբրև «աշխարհի մեծագույն ռոքնռոլ խումբ», և համաձայն Allmusic-ի, մինչ այժմ պահպանել են այդ տիտղոսը։

Արագ փաստեր Երկիր, Ժանրեր ...
Փակել
Thumb
The Rolling Stones 1965: Brian Jones, Charlie Watts, Mick Jagger, Keith Richards, Bill Wyman

Ռոլինգ Սթոունզի երաժշտական ոճը ձևավորվել է Ռոբերտ Ջոնսոնի, Չաք Բերրիի, Բո Դիդլիի և Մադդի Ուոթերսի ազդեցությամբ, ժամանակի ընթացքում ստանալով ինքնուրույն հնչողություն, իսկ Ջագգեր-Ռիչարդս հեղինակային զույգը ի վերջո համաշխարհային ճանաչում վաստակեցին։

Մեծ Բրիտանիայում խումբը թողարկել է 22 ստուդիական և 8 համերգային ալբոմներ (ԱՄՆ-ում համապատասխանաբար՝ 24 և 9)։ Խմբի 21 սինգլները մտել են UK Singles Chart հիթ-շքերթի առաջին տասնյակ, որից ութը զբաղեցրել են առաջին տեղը[4]։; Billboard Hot 100 հիթ-շքերթում համապատասխանաբար 28 և 8[5]։.

Ռոլինգ Սթոունզի ալբոմների համաշխարհային թողարկումների քանակը գերազանցում է 250 միլիոն օրինակը[6][7], որից 200 միլիոնը վաճառվել է միայն ԱՄՆ-ում[8]։ Այս ցուցանիշով խումբն ամենահաջաղակներից է համարվում երաժշտության պատմության մեջ։ 1989 թվականին խմբին ավելացրել են «Ռոքնռոլի փառքի սրահ»-ում[9], իսկ 2004 թվականին խումբը զբաղեցրել է չորրորդ տեղը «Rolling Stone» ամսագրի «Բոլոր ժամանակների լավագույն 50 կատարողները» ցանկում[10][11]։

2012 թվականին խումբը նշեց ստեղծման 50-ամյա տարեդարձը[12]։

Remove ads

Սկավառակագրություն

Ստուդիական ալբոմներ

Խմբի առաջին ալբոմները Անգլիայում և ԱՄՆ-ում թողարկվել են տարբեր երգացանկերով։

  • 1964 The Rolling Stones (UK)
  • 1964 England's Newest Hit Makers (USA)
  • 1964 12 X 5 (USA)
  • 1965 The Rolling Stones No. 2 (UK)
  • 1965 The Rolling Stones, Now! (USA)
  • 1965 Out of Our Heads (UK\USA)
  • 1965 December’s Children (And Everybody’s) (USA)
  • 1966 Aftermath (UK\USA)
  • 1967 Flowers (USA)
  • 1967 Between the Buttons (UK\USA\Japan)
  • 1967 Their Satanic Majesties Request
  • 1968 Beggars Banquet
  • 1969 Let It Bleed
  • 1971 Sticky Fingers
  • 1972 Exile on Main St.
  • 1973 Goats Head Soup
  • 1974 It’s Only Rock and Roll
  • 1976 Black & Blue
  • 1978 Some Girls
  • 1980 Emotional Rescue
  • 1981 Tattoo You
  • 1983 Undercover
  • 1986 Dirty Work
  • 1989 Steel Wheels
  • 1994 Voodoo Lounge
  • 1997 Bridges to Babylon
  • 2005 A Bigger Bang
  • 2016 Blue & Lonesome
  • 2023 Hackney Diamonds

Համերգային ալբոմներ

  • 1966 Got Live If You Want It! (US)
  • 1970 Get Yer Ya-Ya’s Out! The Rolling Stones in Concert
  • 1977 Love You Live
  • 1982 Still Life (American Concert 1981)
  • 1991 Flashpoint
  • 1995 Stripped
  • 1996 The Rolling Stones Rock and Roll Circus
  • 1998 No Security
  • 2004 Live Licks
  • 2008 Shine a Light
  • 2011 Brussels Affair (Live 1973)
  • 2011 The Rolling Stones։ Some Girls Live In Texas '78
  • 2012 Hampton Coliseum (Live 1981)
  • 2012 L.A. Friday (Live 1975)
  • 2012 Muddy Waters & The Rolling Stones Live At The Checkerboard Lounge, Chicago 1981
  • 2012 Live at the Tokyo Dome (Live 1990)
  • 2012 Light the Fuse (Live 2005)
Remove ads

Կազմը

Ծանոթագրություններ

Remove ads

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.

Remove ads