From Wikipedia, the free encyclopedia
Ռոդնի Ռեյ Ռոջերս (անգլ.՝ Rodney Ray Rogers, հունիսի 20, 1971, Դարեմ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, որը հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայում։ Խաղացել է թեթև հարձակվողի և ծանր հարձակվողի դիրքերում։ 1993 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Դենվեր Նագեթս» ակումբի կողմից՝ առաջին ռաունդի ընդհանուր 9-րդ համարի ներքո։ 1999/2000 թվականների մրցաշրջանին ճանաչվել է NBA լավագույն վեցերորդ խաղացող։
Ռոդնի Ռոջերս Rodney Rogers | |||||||||||
Կարիերան ավարտել է | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Կարիերան ավարտել է | ||||||||||
Դիրքը | Ծանր հարձակվող/Թեթև հարձակվող | ||||||||||
Ի ծնե տրված անունը | Ռոդնի Ռեյ Ռոջերս Rodney Ray Rogers | ||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 20, 1971 (53 տարեկան) | ||||||||||
Ծննդավայր | Դարեմ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ | ||||||||||
Ազգություն | Ամերիկացի | ||||||||||
Հասակ | 2,01 մ | ||||||||||
Քաշ | 107 կգ | ||||||||||
Դպրոց | Հիլսայդ (Դարեմ, Հյուսիսային Կարոլինա) | ||||||||||
համալսարան | Ուեյք Ֆորեսթ (1990—1993) | ||||||||||
Դրաֆթի տարի | 1993 / ռաունդ` 1 / ընտր.` 9-րդ | ||||||||||
Դրաֆթ ակումբ | Դենվեր Նագեթս | ||||||||||
Կարիերա սկիզբ | 1993 թվական | ||||||||||
Կարիերա ավարտ | 2005 թվական | ||||||||||
Կարիերայի պատմություն | |||||||||||
| |||||||||||
Մրցանակներ | |||||||||||
| |||||||||||
Կարիերայի ցուցանիշներ | |||||||||||
| |||||||||||
|
Ռոդնի Ռոջերսը ծնվել է 1971 թվականի հունիսի 20-ին Հյուսիսային Կարոլինա նահանգի Դարեմ քաղաքում[1], սովորել է Դարեմի Հիլսայդի դպրոցում, որտեղ խաղացել է տեղի բասկետբոլային ակումբի կազմում։ 1993 թվականին ավարտել է Ուեյք Ֆորեսթի համալսարանը, որտեղ երեք տարվա ընթացքում խաղացել է «Ուեյթ Ֆորեսթ Դիմոն Դիկոնս» ակումբի կազմում[2], որտեղ անցկացրել է հաջող կարիերա՝ արդյունքում հավաքելով 1720 միավոր և 705 անդրադարձ[3], բացի այդ ակումբին մեկ անգամ օգնել է դառնալ NCAA ուսանողական առաջնության 16 լավագույն ակումբներից մեկը (1993)[4]։
Խաղացել է թեթև հարձակվողի և ծանր հարձակվողի դիրքերում։ 1993 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Դենվեր Նագեթս» ակումբի կողմից՝ 9-րդ համարի ներքո։ Հետագայում հանդես է եկել «Լոս Անջելես Կլիպերս», «Ֆինիքս Սանս», «Բոստոն Սելտիքս», «Նյու Ջերսի Նեթս», «Նյու Օռլեանս Հորնեթս» և «Ֆիլադելֆիա-76» ակումբների կազմում։ NBA-ում, ընդհանուր առմամբ, անցկացրել է 12 մրցաշրջան։ 2000 թվականին ճանաչվել է NBA լավագույն վեցերորդ խաղացող։ 1991 թվականին ճանաչվել է USBWA տարբերակով տարվա առաջին կուրսեցի։ 1993 թվականին ճանաչվել է Atlantic Coast կոնֆերենցիայի ուսանողների միջև տարվա բասկետբոլիստ, ինչպես նաև ընդգրկվել է NCAA երկրորդ համաամերիկյան հավաքականի կազմում։ NBA կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, անցկացրել է 866 խաղ, որոնց ժամանակ հավաքել է 9468 միավոր (10,9 մ/խ), կատարել 3881 անդրադարձ, 1722 փոխանցում, 868 խլում և 451 բլոկշոտ[5]։
1991 թվականին Ռոջերսը ԱՄՆ-ի հավաքականի կազմում Շեֆիլդում անցկացվող Ամառային ունիվերսիադային դարձել է չեմպիոն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.