Ռոբերտ Ֆուլտոն

From Wikipedia, the free encyclopedia

Ռոբերտ Ֆուլտոն

Ռոբերտ Ֆուլտոն (Fulton, 14 նոյեմբերի, 1765, Փենսիլվանիա, ԱՄՆ24 փետրվարի, 1815, Նյու Յորք), ամերիկացի գյուտարար, գործնականորեն պիտանի առաջին շոգենավի ստեղծողը։ 1790-ական թթ․ զբաղվել է նավերի շարժման համար շոգու կիրառման պրոբլեմով։ 1797-ից ապրել է Փարիզում, որտեղ 1800 թ. կառուցել և հաջողությամբ փորձարկել է «Նաուտիլուս» սուզանավը (ուներ ժամանակակից սուզանավերի հիմնական գծերը)։

Արագ փաստեր Ռոբերտ Ֆուլտոն Robert Fulton, Ծնվել է ...
Ռոբերտ Ֆուլտոն
Robert Fulton
Thumb
Ծնվել է14 նոյեմբերի, 1765
Ծննդավայր ԱՄՆ, Փենսիլվանիա
Մահացել է24 փետրվարի, 1815
Մահվան վայրՆյու Յորք
ԳերեզմանՍ․ Երրորդություն եկեղեցու գերեզմանատուն
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունամերիկացի
Մասնագիտությունինժեներ, գյուտարար
ԱմուսինHarriet Livingston Fulton?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱմերիկայի հնավաճառության միություն[2]
ԵրեխաներJulia Fulton Blight?
Ստորագրություն
Thumb
 Robert Fulton Վիքիպահեստում
Փակել

1803 թ. Ֆուլտոն Մեն գետում ցուցադրել է առաջին շոգենավը, որը շարժվում Էր 7, 5 կմ/ժ արագությամբ։ Ֆուլտոյի գյուտերի չարժանացան ֆրանսիական կառավարության հավանությանը, և նա տեղափոխվեց ԱՄՆ, որտեղ կառուցեց անվավոր «Կլերմոնտ» շոգենավը, որում տեղակայված Էր 20 ձիաուժ (14, 7 կվտ) հզորությամբ շոգեմեքենա։ 1807 թ. օգոստոսին Հուդզոն գետով Նյու Յորք և Օլբանի քաղաքների միջև այդ շոգենավը կատարեց առաջին երթը։ Հետագայում Ֆուլտոն կառուցեց մի քանի անվավոր շոգենավեր, այդ թվում նաև աշխարհում առաջին «Դեմոլոգոս» (կամ «առաջին») ռազմանավը, որը կիրառվեց անգլիացիների դեմ մղվող պատերազմում։

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.