From Wikipedia, the free encyclopedia
Ռոբերտ Պրոսինեչկի (խորվ.՝ Robert Prosinečki, հունվարի 12, 1969[1][2][3][…], Ֆիլինգեն-Շվենինգեն), հարավսլավացի և խորվաթ ֆուտբոլիստ, մարզիչ։ Հանդես է եկել Խորվաթիայի և Հարավսլավիայի հավաքականների կազմերում։ Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։
Ռոբերտ Պրոսինեչկի խորվ.՝ Robert Prosinečki | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Խորվաթիա և ՀՍՖՀ | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 12, 1969[1][2][3][…] (55 տարեկան) | ||
Ծննդավայր | Ֆիլինգեն-Շվենինգեն | ||
Հասակ | 182 սանտիմետր | ||
Քաշ | 77 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ռոբերտը ծնվել է 1969 թվականի հունվարի 12-ին Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում՝ Հարավսլավիայից արտագաղթածների ընտանիքում։ Մանկության տարիներին տեղափոխվել է պատմական հայրենիք։ Գործունեությունն սկսել է զագրեբյան «Դինամո» ակումբում, որից հետո տեղափոխվել է բելգրադյան «Ցրվենա Զվեզդա»։ Այդ ակումբի կազմում 1991 թվականին նվաճել է Չեմպիոնների գավաթը։ Հարավսլավիայի չեմպիոն է դարձել 1988, 1990, 1991 թվականներին։ 1990 թվականին նվաճել է Հարավսլավիայի գավաթը։
Նաև հանդես է եկել մադրիդյան «Ռեալ», «Օվյեդո», «Բարսելոնա», «Սևիլյա», «Խրվատսկի Դրագովոլյաց», «Ստանդարտ», «Պորտսմուտ», «Օլիմպիա» և «Զագրեբ» ակումբների կազմերում։
Խաղացողի գործունեությունն ավարտել է 2004 թվականին։
2006-ից 2010 թվականներին աշխատել է Խորվաթիայի հավաքականի մարզչական շտաբում։ 2010 թվականի դեկտեմբերի 9-ին դարձել է «Ցրվենա Զվեզդա» ակումբի գլխավոր մարզիչը[4][5][6], որտեղ աշխատել է 2 տարի։
2014 թվականին գլխավորել է Ադրբեջանի հավաքականը, բայց չի կարողացել հավաքականին օգնել դուրս գալ Եվրո 2016 կամ 2018 թվականի աշխարհի առաջնություն։ Լքել է հավաքականը 2017 թվականին։
2018 թվականի հունվարի 4-ից Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն է[7]։
Ցրվենա Զվեզդա
Ռեալ Մադրիդ
Կրոացիա
Օլիմպիա
Հարավսլավիայի հավաքական
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.