From Wikipedia, the free encyclopedia
Ռոբերտ Էվանս (իսկական ազգանունը Շապիրա, հունիսի 29, 1930[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2] - հոկտեմբերի 26, 2019[3][1], Բևերլի Հիլզ, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կինոպրոդյուսեր, որը 1967-1974 թվականներին կառավարել է Paramount Pictures կինոարտադրական ստուդիան։ Եղել է Ռ. Պոլանսկու և Ֆ.Ֆ.Կոպոլայի ֆիլմերի պրոդյուսեր, որոնցից են «Ռոզմարիի երեխան», «Չինական թաղամաս» և «Կնքահայրը»։
Ռոբերտ Էվանս անգլ.՝ Robert Evans | |
---|---|
Ծնվել է | հունիսի 29, 1930[1][2] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2] |
Մահացել է | հոկտեմբերի 26, 2019[3][1] (89 տարեկան) |
Մահվան վայր | Բևերլի Հիլզ, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտացում | դերասան, կինոպրոդյուսեր, հաղորդավար, պրոդյուսեր, գործադիր պրոդյուսեր, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, սցենարիստ, գրող, հնչյունավորող և պրոդյուսեր |
Ամուսին | Շերոն Հագենի, Քամիլա Սպարվ, Էլի Մաքգրաու, Ֆիլլիս Ջորջ[4], Քեթրին Օքսենբերգ, անհայտ և Victoria White? |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0263172 |
Հարլեմ քաղաքից ատամնաբույժի որդուն՝ 26-ամյա Ռոբերտ Շապիրային, Նորմա Շիրերը նկատել է Բևեռլի Հիլզի լողավազանում և «Հազար դեմքով մարդը» (1957 թվական) ֆիլմում առաջարկել իր հանգուցյալ ամուսնու՝ Իրվինգ Թալբերգի դերը։ Մեկ տարի անց Դերիլ Զանուկը պնդել է, որ Էվանսին դեր տան Հեմինգուեյի «Եվ ծագում է արևը» վեպի հիման վրա նկարահանված կինոնկարում՝ չնայած գրողի ընդդիմությանը։ Էվանսի դերասանական վերջին նշանավոր աշխատանքը եղել 1959 թվականին նկարահանված մելոդրաման՝ «Ամեն ինչի լավագույնը»։
1966 թվականին Էվանսը գնել է Ռ. Տորպի «Դետեկտիվ» գրքի էկրանավորման իրավունքը։ Վեպի նկարահանման հաջողված աշխատանքը Ֆրենկ Սինատրայի հետ տպավորել է կինոարտադրության դիլերներին, որոնք հենց այդ պահին աշխատանքից հեռացրել էին Paramount Pictures կինոընկերության նախկին ղեկավարությանը։ Քիչ հայտնի Էվանսը ստացել է կինոարտադրության ղեկավարի աթոռը։ Նրա վերահսկողության ներքո Ամերիկայի ամենամեծ 9-րդ ստուդիան վերածվել է Հոլիվուդի ամենահաջողված ձեռնարկության։ 1969 թվականին նա ամուսնացել է Էլի Մակգրոուի՝ իր նկարահանած «Սիրո պատմություն» ֆիլմի աստղի հետ։
Ժամանակի ընթացքում Էվանսը ստացել է ստուդիայի սեփականատերերի աննախադեպ թույլտվությունը ՝ աշխատելու նաև որպես անկախ պրոդյուսեր։ Նրա առաջին ինքնուրույն պրոդյուսերական աշխատանքը՝ «Չինական թաղամաս», ստացել է բազմաթիվ կինոմրցանակներ և մեծ հաջողություն է ունեցել։
Տասնամյակի երկրորդ կեսին Էվանսի գործելաձևն ու արտադրողականությունը թուլացել են, և դա եղել է հատկապես թմրանյութերի հետ կապված խնդիրների պատճառով:1980 թվականին Էվանսն ու նրա եղբայրը մեղադրվել են կոկաինի վաճառքի մեջ. որպեսզի ապացուցեր դատարանում, որ զղջացել է իր արարքի համար, Էվանսը նույնիսկ նկարահանել է հեռուստատեսային գովազդ թմրանյութի վնասակարության մասին[5]։ 1983 թվականին բռնկվել է նոր սկանդալ՝ Ռոյ Ռեդինի պատվիրված սպանությունը, ում հետ Էվանսը աշխատել է «Կոտոն ակումբ» ֆիլմում։ Էվանսը հայտնվել է կասկածյալների ցուցակում, բայց կտրականապես հրաժարվել է ցուցմունք տալ այդ գործի հետ կապված[6]։
2010-ական թվականներին Էվանսը վարել է թոք-շոու «Sirius Satellite Radio» ռադիոընկերությունում։ 1994 թվականին հրատարակել է իր ինքնակենսագրությունը՝ «The Kid Stays in the Picture վերնագրով։
Ռոբերտ Էվանսը մահացել է 2019 թվականի հոկտեմբերի 26-ին[7]։
Էվանսն ամուսնացել է յոթ անգամ, այդ թվում՝ Քամիլա Սպարվի հետ 1965 թվականին, իր հովանավոր Էլի Մաքգրոուի հետ՝ 1969-1973 թվականներին, «միսս Ամերիկա» Ֆիլիս Ջորջի հետ՝ 1977-1978 թվականներին, և Քեթրին Օքսենբերգի հետ՝ 1998 թվականին։ Մաքգրոուի և իր որդին՝ Ջոշ Էվանսը (ծնված 1971 թվականին), հայտնի է «Հուլիսի չորսին ծնվածը» ֆիլմում իր խաղացած դերով։
Էվանսի էքսցենտրիկ և տարբերվող պահվածքը հաճախ է գրավել ստեղծագործող մարդկանց ուշադրությունը։ Նա Օրսոն Ուելսի «Քամու հակառակ կողմը»[8] ֆիլմում եղել է անսկզբունքային կինոգործչի, «Խաբեբայություն» ֆիլմի հերոս Դասթին Հոֆմանի և «Անտուրաժ» հեռուստասերիալի[9] հերոս Մարտին Լանդաուի նախատիպը։
Եղբայրը՝ Չարլզ Էվանսը, եղել է ձեռնարկատեր(1926—2007 թվականներ)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.