From Wikipedia, the free encyclopedia
Ռոբերտ Անանյան (15 հունիսի, 1966, Մարտակերտ - 22 նոյեմբերի, 1992, Արցախ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Ռոբերտ Սարգսի Անանյան | |
---|---|
15 հունիսի, 1966 - 22 նոյեմբերի, 1992 | |
Ծննդավայր | Մարտակերտ |
Մահվան վայր | Արցախ |
Զորամաս | «Նժդեհականների խումբ» ջոկատ |
Պաշտոն | Ջանյաթաղի ջոկատի հրամանատարի տեղակալ |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Ռոբերտ Անանյանը ծնվել է 1966 թ. հունիսի 15-ին Մարտակերտ քաղաքում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, ուսումը շարունակել Ղափանի շինարարական տեխնիկումում։ Երբ սկսվում է Արցախյան շարժումը, տեխնիկումի ուսանողների հետ ստեղծում են «Նժդեհականների խումբ» ջոկատն ու գնում Ղարաբաղ։ Ջանյաթաղի ջոկատի հրամանատարի տեղակալն էր։ Մասնակցել է Սրխավենդի, Կիչանի, Մարաղայի համար մղված մարտերին։ 1992 թ. հուլիսի 4-ին՝ Մարտակերտի բռնագաղթումից հետո, ջոկատը ցրվել է։ Կորցրել է ծնողներին։ Զոհվել է 1992 թ. նոյեմբերի 22-ին՝ ռմբակոծության ժամանակ։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Մարտակերտի գերեզմանատանը[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.