From Wikipedia, the free encyclopedia
Ռիք Ռիորդան[6][7] (անգլ.՝ Rick Riordan, հունիսի 5, 1964[1][2][3][…], Սան Անտոնիո, Տեխաս, ԱՄՆ[4]), ամերիկացի գրող, որն առավել հայտնի է որպես Պերսի Ջեքսոնի մասին պատմող վիպաշարի հեղինակ[8]։
Ռիք Ռիորդան անգլ.՝ Rick Riordan | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Richard Russell Riordan |
Ծնվել է | հունիսի 5, 1964[1][2][3][…] (60 տարեկան) |
Ծննդավայր | Սան Անտոնիո, Տեխաս, ԱՄՆ[4] |
Մասնագիտություն | գրող, վիպասան, ուսուցիչ և մանկագիր |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | University of Texas System? և Alamo Heights High School? |
Ժանրեր | ֆենթեզի |
Ուշագրավ աշխատանքներ | Պերսի Ջեքսոն և օլիմպիացիներ, The Kane Chronicles?, The Heroes of Olympus?, The Maze of Bones?, Ապոլոնի փորձությունները, Magnus Chase and the Gods of Asgard? և The 39 Clues? |
Պարգևներ | |
Կայք | rickriordan.com |
Rick Riordan Վիքիպահեստում |
Ռիք Ռիորդանը ծնվել է 1964 թվականին ամերիկյան Սան Անտոնիո քաղաքում՝ ուսուցչի ընտանիքում։ Մայրը եղել է նկարչուհի և երաժիշտ, իսկ հայրը ծեփագործում էր արձանիկներ, այնպես որ ընտանիքում միշտ տիրում էր ստեղծագործական մթնոլորտ։
Սան Անտոնիոյի դպրոցն ավարտելուց հետո ապագա գրողը որոշեց դառնալ կիթառահար և ընդունվեց Հյուսիսային Տեխասի քոլեջ, սակայն առանց ավարտելու տեղափոխվեց Օստին քաղաքի համալսարան։ Այստեղ նա ստացավ երկու բարձրագույն կրթություն՝ մեկը պատմության, մյուսը՝ անգլերեն լեզվի բնագավառում։
Իր առաջին գրական փորձը Ռիորդանը ձեռք է բերել դպրոցում։ 13 տարեկանում գրեց մի պատմություն և նույնիսկ մտադիր էր այն որևէ տեղ տպագրել, սակայն հետո մտափոխվեց։ Միաժամանակ դպրոցական տարիներից սկսել է հետաքրքրություն տածել հունական և սկանդինավյան դիցաբանության հանդեպ։ Քոլեջում սովորելու ընթացքում Ռիորդանը երեք տարի եղել է դպրոցի ամառային ճամբարի գեղարվեստական ղեկավարը, և հենց այդ ժամանակ էլ հղացել է կիսաստվածների ճամբարի գաղափարը։
Ռիորդանի առաջին աշխատավայրը Տեխասի Նյու Բրաունֆելս քաղաքի դպրոցն էր։ Դրանից հետո ընտանիքի հետ միասին 8 տարով տեղափոխվեց Սան Ֆրանցիսկո[9], որից հետո վերադարձավ հայրենիք, ևս վեց տարի աշխատեց որպես միջին դասարանների ուսուցիչ։ Այդ ամենից հետո որոշեց դառնալ գրող։
Ռիորդանն ապրում է Տեխասում՝ Սան Անտոնիո քաղաքում։
Ռիք Ռիորդանն ամուսնացած է Բեքքիի հետ, ունեն երկու որդի՝ Հեյլին և Պատրիկը[10]։ Նաև ունի ոսկե լաբրադոր ցեղատեսակի շուն և երկու սև կատու։ Քանի որ Հեյլին հետաքրքրվում էր հունական առասպելներով, Ռիորդանը հենց նրա համար է սկսել գրել հունական հերոսների և աստվածների մասին գրքեր[11]։
Ռիորդանն իր առաջին վեպը գրել և տպագրել է 1997 թվականին։ «Վառ կարմիր տեկիլա» վերնագրով (բնագիր անվանումը՝ «Big red tequila») այդ գիրքը դետեկտիվ-առեղծվածային շարքի հիմք դրեց՝ դետեկտիվ գրականության ոլորտում արժանանալով ԱՄՆ-ի բոլոր բարձրագույն գրական մրցանակներին՝ Էնթոնիի, Շամուսի մրցանակներ, Էդգար Ալլան Պոյի անվան մրցանակ[12]։ Գրքում խոսվում է Սան Անտոնիոյից մասնավոր խուզարկու, մարտարվեստի վարպետ և անգլիական միջնադարյան գրականության պրոֆեսոր Տրես Նավարի մասին։
2005 թվականին ի հայտ եկավ Ռիորդանի առաջին գիրքը Պերսի Ջեքսոնի և օլիմպիական աստվածների մասին երեխաների համար նոր շարքից՝ «Պերսի Ջեքսոնը և կայծակներ գողացողը»։ Այդ գրքերի գլխավոր հերոսը տասներկուամյա մի տղա է, ով տառապում է դիսլեքսիայով և մի օր հասկանում, որ ինքը հին հունական աստծո որդի է։ Պերսի Ջեքսոնի մասին առաջին գրքի հրատարակումից հետո մինչ օրս գրողի ամեն մի նոր ստեղծագործություն մշտապես զբաղեցնում է «Նյու Յորք Թայմս» օրաթերթի բեսթսելերների ցուցակի գլխավոր հորիզոնականները։
«20th Century Fox» կինոընկերությունը ձեռք է բերել «Կայծակներ գողացողները» ֆիլմի էկրանավորման իրավունքը։ Ֆիլմը թողարկվել է 2010 թվականին։ Հաջորդ գիրքը՝ «Պերսի Ջեքսոնը և հրեշների ծովը», 2006 թվականին ԱՄՆ-ում ճանաչվել է երեխաների համար լավագույն գիրք։ Վիպաշարի չորրորդ գիրքը վաճառվել է ավելի քան մեկ միլիոն օրինակով։
2008 թվականին Ռիորդանը հանդես եկավ «39 բանալի» անվամբ վիպաշարի ստեղծման գաղափարով և գրեց շարքի առաջին գիրքը։ Այս շարքին ևս մեծ հաջողություն էր սպասվում, իսկ Սթիվեն Սփիլբերգի ընկերությունը ձեռք բերեց վեպը էկրանավորելու իրավունք։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.