Լա Ռիոխա (Իսպանիա)
Իսպանիա From Wikipedia, the free encyclopedia
Իսպանիա From Wikipedia, the free encyclopedia
Լա Ռիոխա, ինքնավար համայնք Իսպանիայում։ Գտնվում է Պիրենեյան թերակղզու հյուսիսում՝ ներառելով Արագոնի հարթավայրի մի մասը հյուսիսում և Պիրենեյան լեռնաշղթան հարավում։ Աշխարհագրորեն բաժանված է յոթ գետերի, որոնք լեռներից հոսում են դեպի Էբրո։ Այդ է պատճառը, որ Լա Ռիոխան անվանվում է «Յոթ հովիտներ »։ Հյուսիսում կլիման մերձարևադարձային է, հարավում ՝ չափավոր ցամաքային։ Ըստ Էբրո գետի հոսքի արևմուտքից արևելք բաժանված է երեք ենթաշրջանների ՝ Լա Ռիոխա Ալտա, Լա Ռիոխա Մեդիա և Լա Ռիոխա Բախա ՝ յուրաքանչյուրն իրենց մունիցիպալիտետներով։
| |||||
Երկիր | Իսպանիա | ||||
Մասն է | Northern Spain? | ||||
Հիմն | La Rioja anthem? | ||||
Կարգավիճակ | Ինքնավար համայնք | ||||
Մտնում է | Իսպանիա | ||||
Ներառում է | Ռիոխայի պրովինցիան | ||||
Վարչկենտրոն | Լոգրոնյո | ||||
Ամենաբարձր կետ | Mount San Lorenzo?[1] | ||||
ԲԾՄ | 1074 մետր | ||||
Օրենսդրական մարմին | Parliament of La Rioja? | ||||
Խոսե Իգնասիո Սենիսերոս Գոնսալես | |||||
Հիմնական լեզու | իսպաներեն | ||||
Պաշտոնական լեզուներ | իսպաներեն | ||||
Բնակչություն (2016) | 317 053[2] (17 տեղ) | ||||
Խտություն | 63, 95 ( 12 տեղ) | ||||
Կրոնական կազմ | Կաթոլիկություն | ||||
Տարածք | 5045 (16 տեղ) | ||||
Հիմնադրված է | 1982 թ. | ||||
Սահմանակցում է | Նավառա, Կաստիլիա և Լեոն, Բասկերի երկիր և Արագոն | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
ISO 3166-2 կոդ | ES-RI | ||||
larioja.org | |||||
Լա Ռիոխա ինքնավար համայնքը կազմված է նույնանուն գավառից, որն իր հերթին ընդգրկում է 174 մունիցիպալիտետներ։ Մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքն է Լոգրոնյոն (Logroño)։ Բնակչությունը ըստ 2016 թ.-ի մարդահամարի տվյալների կազմում է 317.053 մարդ։
Հյուսիսից սահմանակից է Բասկերի Երկրին (պրովինցիա Ալավա), հյուսիս-արևելքից՝ Նավառա, հարավ-արևելքից՝ Արագոն (պրովինցիա Սարագոսա), արևմուտքից՝ Կաստիլյա և Լեոն և հարավից՝ Բուրգոս և Սորիա ինքնավար համայնքներին։
Այստեղ են ապրել մինչհռոմեական դարաշրջանի ցեղեր ՝ բերոններ, պելենդոններ և վասկոններ։ Միջնադարում Լա Ռիոխան եղել է սահմանային տարածք, այդ պատճառով նվաճվել է տարբեր քրիստոնեական թագավորությունների կողմից։ Այս տարածաշրջանը պատմականորեն կապված է Կալաորրայի Դիոցեզի և Նախերայի Թագավորության հետ։ Լա Ռիոխայի առաջին հիշատակումը որպես Ռիոիիա(Rioiia) եղել է Միրանդա դե Էբրոյի 1099 թ-ի կանոնադրությունում։ Լա Ռիոխա ինքնավար համայնքը 1982 թ. հաստատելով Սան Միլյան կանոնադրությունը ՝ ապահովեց դրանով իսկ իր տարածաշրջանի ինքնակառավարումը։
Լա Ռիոխան հայտնի է իր գինիներով ՝ծագումով Ռիոխա անվանումով, որն ունի միջազգային համբավ։ Այն նաև հանդիսանում է աշխարհի կարևորագույն հնէաբանական տարածքներից մեկը ՝այստեղ են գտնվում և պահպանվում Դինոզավրերի հետքերը (Dinosaur footprints)։ Մշակութային ժառանգության մաս կազմող ստեղծագործություններից պետք է նշել Սան Միլյան դե լա Կոգոլյան, որը միջնադարյան մշակույթը ներկայացնող կառույց է և 1997 թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕյի կողմից ընդգրկվել է Համաշխարհային ժառանգությունյան ցանկում։ Լա Ռիոխայի նախագահը Ժողովրդական կուսակցության անդամ Խոսե Իգնասիո Սենիսերոս Գոնսալեսն է, որը ղեկավարում է 2015 թ.-ից։
Լա Ռիոխայի անվանումը դժվար է ստուգաբանել, հետևաբար առկա են տարբեր վարկածներ։
Վարկածներից մեկը բասկ-իբերյան տեսությունն է, ըստ որի այն ծագել է բասկերեն ԷՐՐԻՈՔՍԱ (ERRIOXA) բառից։ Այսպիսով, ըստ Մատեո Անգիանո Նիեվայի «ԷՐՐԻ »(HERRI) կնշանակեր «հող» և «Օգի» (OGUI) « հաց », ինչը կառաջացներ «Հացի երկիր» անվանումը։ Սակայն ըստ XI-XII դարերի փաստաթղթերի այս վարկածը մերժվել է։
Մինչդեռ, ըստ Մերինո Ուրրուտիայի, ով պատմաբան էր և Օխակաստրոյի քաղաքապետը 1912 թ - 1913 թ., առաջացել է Օխա (OJA) գետի անվանումից և բասկերեն Օիա (oia) արմատից, ինչը նշանակում է «անտառ»(«oihan»ժամանակակից բասկերեն)։ Ըստ իր վարկածի, Լա Ռիոխայի նախածանցը ծագել է լատիներեն « rivum» (գետ) բառից։ Միրանդա դե Էբրոյի 1099 կանոնադրությունում առաջին անգամ Լա Ռիոխան հիշատակվում է որպես «Rioiia» ՝հետագայում հայտնվելով որպես «Riuum de Oiha» և «Rivo de Oia » Սանտո Դոմինգո դե լա Կալսադայի 1150 թ.-ի պետական արխիվում։ Այդ իսկ պատճառով, որոշ հետազոտողներ կարծում են, որ Լա Ռիոխայի անվանումը ծագել է «Oja» գետի անվանումից։ Սակայն այս վարկածը այդքան էլ վստահելի չէ, հաշվի առնելով բնօրինակի անվանումը « Glera » կամ « Illera », որը դեռևս օգտագործվում է։ Ավելի շուտ, դա կարծես թե հարմարեցված է իսպաներեն լեզվի առաջին փաստագրված որպես «Rioiia» բառին այն ժամանակաշրջանում, երբ տարածաշրջանը վեճի մեջ էր Նավառայի թագավորության հետ։ Ըստ Խոսե Լուիս Ալվարես Էսպերանտսայի ՝«Txillardegi», Լա Ռիոխայի առաջին վանկը չունի իգական սեռ, ուստի բառի մի մասն է կազմում և գրվում է միասին «Larrioja»։ Ըստ Տսիլլարդեգիի «Larrioja» բասկերենի "Larreolha" բառից է առաջացել, որը հետագայում ստացել է այս տարածաշրջանի անվանումը։ Սա է բառի հնչունական վերափոխումը ՝ « Larrioja» <« Larreoja» < «Larreoha »<« Larreolha». «Larreolha» նշանակում է «աշխատանքային դաշտ», որտեղ «larre» նշանակում է «դաշտ, մարգագետին» և «ola/olha» ՝«աշխատանք, արտադրամաս, գործարան»։ Ներկայիս բասկերի « Errioxa » բառը նորաբանություն է ՝ « Rioxa » բառից, որտեղ ավելացված է «E» ։ Ըստ բասկերենի ուղղագրական կանոնների «R » սկսվող բառերին ավելացվում է «E»։ Ամեն դեպքում, այս տեսությունները չեն կարող համարվել վստահելի սակավ քանակութույն կազմող փաստաթղթերի պատճառով։
Մինչ հռոմեացիների ժամանումը Ք.ա. II դարում, Լա Ռիոխան գրավված է եղել երեք ցեղերի կողմից ` բերոններ, ապրել են Էբրո հովտում, պելենդոններ ՝ լեռնային տարածքներում և վասկոններ ՝ Ռիոխա Բախայում։ Տարածաշրջանը գրավվել է արաբների կողմից 8-րդ դարի սկզբներին։ Վերանվաճումից հետո X դարում այն դարձավ Նավառայի թագավորության մի մասը։
Լա Ռիոխա Ալտա և Լա Ռիոխա Մեդիայի տարածքները վերանվաճվել են 923 թ.-ին թագավոր Սանչո Գարսես I կողմից ՝ Պամպլոնայի և Լեոնի Թագավորությանների համատեղ ջանքերի օգնությամբ։ Լա Ռիոխա Բախան վերանվաճվել է ավելի ուշ՝Նախերա-Պամպլոնայի թագավոր Գարսիա Սանչես III ի կողմից 1035-1054թթ.։ Վերանվաճված տարածքներից հինգը անցան Պամպլոնայի Թագավորությանը։ Հետագայում այն վեճի պատճառ է դառնում Լեոնի և Պամպլոնա-Նավառայի թագավորների միջև։ Բազում մարտերից հետո 960 թ.-ին տարածքները անցնում են նավառացիներին։ Պամպլոնայի թագավոր Սանչո Գարսես I («Նավառայի Սանչո Գարսես I» որոշ աղբյուրներում) նվաճված հողերը հանձնում է իր որդուն ՝ Գարսիա Սանչես I (918-970)։ Թագավորական պալատի նստավայրը դառնում է Նախերան (Լա Ռիոխա) ՝ այսպիսով սկիզբ տալով Նախերայի թագավորությանը։
Հետագայում ՝ Սանչո Գարսեսի մահից հետո, իր որդին ՝ Գարսիա Սանչեսը, ով արդեն թագավորում էր Նախերան, ժառանգում է նաև Պամպլոնայի տարածքները։ Պահպանելով իր Նախերայի նստավայրը ՝ստեղծում է Նախերա- Պամպլոնա թագավորությունը։ Այս թագավորության ժամանակաշրջանը կվերջանա 1054-1076թ.-ին, երբ կսպանվի Նախերայի թագավոր Սանչո Գարսես IV ՝«Ազնիվը» մականվամբ։
Սանչո Գարսես IV- ի մահից հետո 1076 թ.-ին Լեոնի թագավոր Ալֆոնսո VI Լա Ռիոխայի հողերը արագորեն միավորեց իր տարածքներին։ Նավառայի ազնվականների զգալի մասը դժգոհություն էր հայտնել Սանչո Գարսես IV որոշման վերաբերյալ ՝ հիշեցնելով, որ Կաստիլյան բավականին նվիրաատվություն էր արել Ռիոխայի վանքերին։ Պետք է նշել, որ Սանչո Գարսես IV ի մահից հետո Նախերայի, Կալաորրայի և Կամերոսի կապալառուները կանչել էին Ալֆոսնսո VI-ին, որպեսզի իր տիրապետմանն հանձնեն Լա Ռիոխան և իրեն ճանաչեն որպես Նախերայի թագավորության միապետ ՝ստանալով բոլոր ազնվականների երդումը։ 1163 թ.-ին ՝ օգտվելով Կաստիլյայի Ալֆոնսո VIII անչափահասությունից, նավառացի Սանչո VI «Իմաստունը» գրավում է Լա Ռիոխայի տարածքների մի մասը։ Այսպիսով Լա Ռիոխան բաժանվում է Նավառայի և Կաստիլյայի միջև։ Նավառային են անցնում Լոգրոնյո(Logroño), Էնտրենա(Entrena), Նավարրետե(Navarrete), Աուսեխո (Ausejo), Աուտոլ (Autol), Կել (Quel) և Ռեսա( Resa) քաղաքները, իսկ Կաստիլյային են անցնում Գրանյոն (Grañón), Արո(Haro), Նախերա(Nájera), Վիգերա(Viguera), Կլավիխո (Clavijo), Օկոն(Ocón), Արնեդո(Arnedo) և Կալաորրա (Calahorra) քաղաքները։ Նախերայի կոմսեր Արոյի(Haro) Լոպե IV Դիասը (1163 և 1167) և իր իրավահաջորդ Պեդրո Ռուիզը (1174) նավառացիներին ստիպում են լքել այդ հողերը։ Ալֆոնսո VIII 1174 թ.-ին ստորագրում է պայմանագիր Կաստիլիայի և Արագոնի թագավորների հետ ՝ պամպլոնացիների դեմ համատեղ հարձակվելու պայմանով, որի արդյունքում իրենց են հանձնվում Միլագրոյի(Milagro) հրապարակը և Լեգինի (Leguín) ամրոցը, որն հանդիսանում էր թագավորության սիրտը։ 1176 թ.-ին Սանչո Իմաստունը ստիպված եղավ ստորագրել խաղաղության պայմանագիր Նախերայի և Լոգրոնյոյի միջև։ Ըստ այդ պայմանագրի սահմանները կլինեին այնպես, ինչպես 1163 թ.-ին էին բաժանված։ Պամպլոնայի թագավորը ստիպված էր ընդունել այդ պայմանը, քանզի վտագ կար կորցնելու մի շարք այլ տարածքներ, որոնք դեռև մնացել էին։ Այդ ժամանակվանից Նախերայի թագավորի տիտղոսը կպահպանվի որպես ոչ իսպանական թագավորական տիտղոս մի քանի դար ՝սոցիալակական կառուցվածքում պատճառելով էական փոփոխություններ ։
Հետագա դարերում շատ կարևոր պատմական իրադարձություններ են տեղի ունենում, ինչպիսիք են ՝ 1520 թ.-ի Լոգրոնյոյի շրջապատումը Ասպարրոտ (Asparrot) զորքերի կողմից կամ 1808 թ.-ի Լոգրոնյոյի և Ֆուենմայորի ապստամբությունները ֆրանսիական զորքերի կողմից։ Իսպանական անկախության պատերազմի ընթացքում ձևավորվեցին երեք դիմադրության խմբեր `« Ռիոխայի կամավորների գումարտակ », « Լոգրոնյոյի գավառական զորագնուդ » և « Լա Ռիոխայի հուսարների էսկադրոն »։
1833 թ.-ի նոյեմբերի 30-ին Լա Ռիոխան վերջնականորեն ձևավորվում է որպես վարչական միավոր և Լոգրոնյոն նորից անցնում է կազմել Լա Ռիոխա նահանգի տարածք, որը 1810թ.-ից բաժանված էր Սորիայի և Բուրգոսի միջև։ Լա Ռիոխան բաժանվում է 9 իրավական գավառների ՝ Ալֆարո(Alfaro), Արնեդո(Arnedo), Կալաորրա(Calahorra), Սերվերա դե Ռիո Ալամա(Cervera de Río Alhama), Արո(Haro), Լոգրոնյո( Logroño), Նախերա(Nájera), Սանտո Դոմինգո դե լա Կալսադա (Santo Domingo de la Calzada) և Տորրեսիլյա էն Կամերոս(Torrecilla en Cameros), չնայած նրան, որ նախկինում Լա Ռիոխան արդեն ձևավորված էր որպես ինքնավար համայնք, ապա ավելի ուշ բաժանված Բուրգոսի և Սորիայի միջև։
Լա Ռիոխան որպես ինքնավար համայնք հաստատվեց այն ժամանակ, երբ տեղի ժողովուրդը չցանկացավ, որ ընդգրկվի այլ ինքնավար համայնքների կազմում ՝լինի թե՛ Կաստիլյա և Լեոնը, թե՛ Բասկերի Երկիրը։ Լա Ռիոխա ինքնավար համայնքի կանոնադրությունը ստորագրվել է 1982 թ.-ի հունիսի 9-ին, երբ Լա Ռիոխաայի 174 մունիցիպալիտետներից 172-ը քվեարկել էի հօգուտ այդ կանոնադրության։ Այդ օրվանից ի վեր այդ որը նշվում է որպես տոն ՝ Լա Ռիոխայի օր։
1977թ.-ի նոյեմբերին մեծ միջոցառում տեղի ունեցավ Սան Միլյան դե լա Կոգոլյա « San Millan de la Cogolla» վանքում ՝ տոնելու իսպաներեն լեզվի ծննդյան հազարամյակը։ Կառավարության ներկայացուցիչներ, լեզվաբաններ, գիտնականներ, բոլորը հավաքվել էին, որպեսզի ներկա գտնվեն այս կարևոր միջոցառմանը։ Գրադարանը, որը համարվում է Սուրբ Էմիլիանի գրասենյակի ժառանգորդը, դարեր շարունակ պահպանել է առաջին լատիներեն ձեռագիրը ՝«Aemilianensis 60», որտեղ կարող ենք տեսնել ռոմանական, բասկերեն և լատիներեն լեզուներով նշումներ։ Ըստ ներկայիս ուսումնասիրությունների, էմիլիանյան գլոսաները «glosas emilianenses» գրված չեն եղել իսպաներեն լեզվով, ինչպես կարծում էին 1977 թ.-ին, այլ նավարրոարագոներեն լեզվի ռիոխական տարբերակն են։
Այդ տեքստերը գրվել են X դարում, թեև վերջին հետազոտությունների պնդմամբ կարող են գրված լինել XI դարում։ Այս «ձեռագիր 60» ներկայումս պահվում է Թագավորական Պատմության Ակադեմիայում(Real Academia de la Historia), և որը որ հայտնի է «Էմիլիանական Գլոսաներ» անունով։ Հաշվի առնելով, որ կան երկու ձեռագրեր գրված բասկերեն լեզվով, կարող ենք համարել, որ հենց Սան Միլյան վանքում է ծնունդ առել նաև գրավոր բասկերենը։
Սակայն ռիոխայի հետազոտողներ Կլաուդիո և Խավիեր Գարսիա Տուրզան ուսումնասիրել են «ձեռագիր 46», որը որ նույնպես Յուսոյի (Yuso) գրադարանում է և նշվում է 964 թվականի հունիսի 13 ՝ այդպիսով ավելի հաստատելով ռոմանական գրավոր լեզվի ծագումը։ «Ձեռագիր 46» հանրագիտարանային բառարան է, որը ունի ավելի քան 20.000 գրառում ՝դասավորված Ա - Ֆ։ Այս ձեռագիրը ներառում է ժողովրդի բարբառով լատիներեն լեզվով գրված բազմաթիվ պարզաբանումներ Միջին Դարի ժամանակաշրջանի վերաբերյալ։
Կամերոսի տարածքում հայտնաբերվել են դինոզավրերի հետքեր, որոնք մեզոզոյան դարաշրջանի ՝ կավճի ժամանակաշրջանի հետքեր են։ Դարերի ընթացքում էրոզիայի ՝ հողմահարման ժամանակ ապարների քայքայման շնորհիվ, հողի վերին շերտերը պարբերաբար մաքրվել են և տեսանելի դարձրել դինոզավրերի հետքերը։ Լա Ռիոխան համարվում է աշխարհի կարևորագույն հնէաբանական տարածքներից թե՛ հետքերի թվով, թե՛ դրանց պահպանությամբ։ Դինոզավրերի հետքեր կարող եք տեսնել Սորիայի (Soria) հյուսիսում ՝ Յանգուաս(Yanguas), Էնսիսո(Enciso) և Տիերրաս Ալտաս (Tierras Altas) տարածաշրջաններում։
Լա Ռիոխայի Ինքնավար Համայնքը ունի 9 կոմարկաներ ՝Արո (Haro), Սանտո Դոմինգո դե լա Կալսադա (Santo Domingo de la Calzada), Նախերա (Nájera), Լոգրոնյո (Logroño), Տորրեսիլյա էն Կամերոս (Torrecilla en Cameros), Կալաորրա (Calahorra), Արնեդո (Arnedo), Ալֆարո (Alfaro) և Սերվերա դել Ռիո Ալամա (Cervera del Río Alhama).
Ընդհանուր առմամբ, Լա Ռիոխան բաժանվում է երեք ենթաշրջանների ՝Ալտա (Alta), Մեդիա (Media) և Բախա (Baja) ՝կապված Էբրո գետի հոսքի հետ։ Կախված այդ հոսքից կոմարկաները գտնվում են հարթավայրում կամ լեռնաշղթայում։ Հյուսիսում կլիման մերձարևադարձային է, հարավում ՝ չափավոր ցամաքային։
Հաշվի առնելով հին Սանտո Դոմինգո դե լա Կալսադայի և Նախերայի դասակարգումը ՝ավելանում են հետևյալ կոմարկաները ՝ Էսկարայ (Ezcaray) և Անգիանո (Anguiano), իսկ Տորրեսիլյա էն Կամերոսը (Torrecilla en Cameros) ՝ Կամերո Նուեվո (Camero Nuevo), ինչը նշանակում է Նոր Կամերո և Կամերո Վիեխո (Camero Viejo) ՝Հին Կամերո։
Համապատասխանաբար հետևյալն պատկերն ենք ստանում ՝
Ռիոխա Ալտա
Հարթավայր ՝Արո, Նախերա և Սանտո Դոմինգո դե լա Կալսադա
Լեռնաղղթա ՝Անգիանո և Էսկարայ
Ռիոխա Մեդիա
Հարթավայր ՝ Լոգրոնյո
Լեռնաղղթա ՝ Տիերրա դե Կամերոս (որը բաժանված է Կամերո Նուեվո և Կամերո Վիեխո)
Ռիոախա Բախա
Հարթավայր ՝ Ալֆարո, Արնեդո և Կալաորրա
Լեռնաղղթա ՝ Սերվերա
Ըստ 2015 թ.-ի քաղաքապետարանների գրանցման տվյալների 20 ամենամարդաշատ մունիցիպալիտետներն են ՝
1.Լոգրոնյո-151.344, 2.Կալաորրա -23.955, 3.Արնեդո-14.597, 4.Արո-11.414, 5.Ալֆարո- 9.568, 6.Լարդերո- 9.448, 7.Նախերա-8.185, 8.Վիլյամեդիանա դե Իրեգուա-7.643, 9.Սանտո Դոմինգո դե լա Կալսադա - 6.401, 10.Աուտոլ- 4.427, 11.Պրադեխոն-3.976, 12.Ռինկոն դե Սոտո- 3.729, 13.Ալբերդա դե Իրեգուա-3.284, 14.Ֆուենմայոր-3.146, 15.Նավարրետե -2.928, 16.Ալդեանուեվա դե Էբրո -2.779, 17.Ալբերիտե-2.456, 18.Սերվերա դել Ռիո Ալամա-2.427, 19.Էսկարայ -2.050, 20.Սենիսերո -2.028
Լա Ռիոխան Իսպանիայի ինքնավար համայնքներից 7-րդ է համարվում, որտեղ բնակչության բարձր տոկոսը կենտրոնացված է մայրաքաղաքում ՝Լոգրոնյոյում (47.10%, դեմ 31.96% ամբողջ Իսպանիայում)։
Ըստ 2015 թ.տվյալների բնակչությունը կազմում է 317.053 մարդ, որից 156, 733 տղամարդ են և 160.320 կանայք։ Այն համարվում է Իսպանիայի ամենաքիչ բնակչություն ունեցող ինքնավար համայնքը։ Բնակչության մեծ մասը ապրում է մայրաքաղաք Լոգրոնյոյում ՝151.344 մարդ։
Էբրո գետը հոսում է Լա Ռիոխայով 120 կմ մինչ Միջերկրական ծով հասնելը։
Էբրո գետը անցնում է Լա Ռիոխայի հյուսիսով։ Ամբողջ աջ ափը պատկանում է Ռիոխային։ Ձախ ափին գտնվում են ընդամենը երեք մունիցիպալիտետներ։ Դրանք են ՝Բրինյաս(Briñas), Սան Վիսենտե դե լա Սոնսիերրա(San Vicente de la Sonsierra) և Աբալոս (Ábalos), թեև Լոգրոնյոն(Logroño), Ագոնսիլյոն(Agoncillo), Ալկանադրեն( Alcanadre), Ռինկոն դե Սոտոն(Rincón de Soto) ևԱլֆարոն (Alfaro) նույնպես ունեն որոշ տարածքներ այդ ափին։ Քանի որ մոտ է Ալավային (Álava), ապա Էբրոյի (Ebro) և Լա Սիերրա դե Կանտաբրիայի (la Sierra de Cantabria) հատվածը կոչվում է Ռիոխա Ալավեսա (Rioja Alavesa)։
Գետի հարավում ՝ 60 և 40 կմ հեռավորության վրա, ձգվում է իբերական լեռնաշղթան, որի ծովի մակարդակից միջին բարձրությունը կազմում է 1, 000 և 2, 000 մետր։ Լեռնաշղթայից հոսում է դեպի հյուսիս ՝ ներթափանցելով Լա Ռիոխա ՝Լա Սիերրա դե լա Դեմանդա (la sierra de la Demanda), որտեղ Սան Լորենսո (Monte San Lorenzo) լեռան առավելագույն բարձրությունը կազմում է 2.271մ., որը Լա Ռիոխայի առավելագույն բարձր կետն է։
Լեռնաշղթայից դեպի Էբրո արագորեն հոսում են յոթ գետեր, այդ է պատճառը, որ Լա Ռիոխային անվանում են «Յոթ հովիտներ»։ Դրանք են ՝Ալամա (Alhama), Սիդակոս (Cidacos), Լեսա (Leza), Իրեգուա (Iregua), Նախերա (Najerilla), Օխա (Oja) և Տիրոն (Tirón)։ Երբեմն, ավելացնում են Լինարեսը (Linares), որը Ալամայի վտակն է ՝հիմք ընդունելով, որ Օխա գետը Տիրոնի վտակն է։ Բոլոր գետերը այդ հովիտներում ձևավորվում են վտակների ՝ շքեղացնելով բնությունը։ Այստեղ աճում են կաղնու, սոճու, տոսախի, մամուխի, սղոցի և այլ ծառեր։ Կան գյուղատնտեսական կենդանիներ ՝ձի, տավար, ոչխար։ Ավելի ներքև կարելի է տեսնել կաղնու, ձիթապտղի և նշենու ծառեր։ Էբրո գետին ավելի մոտ ՝հարթավայրերում, հողերը նախատեսված են հացահատիկի, շաքարի ճակնդեղի և կարտոֆիլի համար, իսկ բլուրների հատվածը ծածկված են խաղողի մարգերով, որը մեծ համբավ է տալիս այս տարածաշրջանին։ Ռիոխայի բոլոր գետերի, ներառյալ Էբրո գետի, ափերին աճում են բարդիներ, այդ պատճառով էլ գեղարվեստական մարմնավորում են ստանում մի շարք գրողների տեղծագործություններում։
ՀՆԱ-ն շուկայական գների աճ է նկատել Իսպանիայում Եվրոպական Միության անդամ դառնալու առաջին իսկ օրվանից։ Լա Ռիոխայում 1997 թ.-ի ընթացքում արտադրված վերջնական ապրանքների և ծառայությունների շուկայական արժեքը գերազանցել է 360.713 միլիոն պեսետ, իսկ 1986թ.-ին ՝ 245.964։ Հետևաբար կարելի է ասել, որ արդյունավետ ջանքերի շնորհիվ շարունակում է աճել Լա Ռիոխայի ՀՆԵ-ն մինչ օրս։
Տրանսպորտ /Փոխադրամիջոցներ
Լա Ռիոխան Լոգրոնյո - Ագոնսիլյո ( Logroño-Agoncillo) օդանավակայանի շնորհիվ կարողանում է ապահովել օդային տրանսպորտային կապը։ Երկաթուղային փոխադրամիջոցները կարող են իրականացնել հետևյալ ուղղությունները ՝ Մադրիդ (Madrid), Սարագոսա (Zaragoza), Բարսելոնա (Barcelona), Վալյադոլիդ (Valladolid), Խիխոն (Gijón), Բիլբաո (Bilbao), Լա Կորունյա (La Coruña), Վիգո (Vigo)։ Երկաթուղային կայարանը գտնվում է Լոգրոնյոյում (Logroño) ։ Ինչ վերաբերվում է տրանսպորտային ցանցերից ճանապարհներին, ապա Լա Ռիոխան կապված է հարևան տարածաշրջանների հետ հիմնականում AP-68 ավտոմայրուղով։ Վերջերս կառուցվում են մայրուղիներ, ինչպիսիք են օրինակ Կամինոյի (Camino) ավտոմայրուղով, որը միացնում է Պամպլոնան (Pamplona) Լոգրոնյոյին (Logroño) և հետագայում կհասնի Բուրգոս (Burgos)։
Դրոշը հաստատվել է նախկին նահանգային խորհրդի կողմից 1979 թ. և ներառված է ինքնավար համայնքի կանոնդրությունում 1982 թ.-ից, համաձայն որի դրոշը ունի 4 գույն ՝վերևից ներքև հավասար չափերի։ Դրանք են ՝ կարմիր (խորհրդանշում է գինի), սպիտակ (խորհրդանշում է գետերն ու և երկինքը), կանաչ (խորհրդանշում է դաշտերը, այգիները, լեռներն ու անտառները) և դեղին (խորհրդանշում է հողն ու հուշարձանները)։ Բացի այդ, զինանշանը կարող է հայտնվել դրոշի կենտրոնում։
Լա Ռիոխայի զինանշանը բաժանված է երկու մասի, իսկ վրան տեղադրված է թագավորական թագը։ Բաժանման աջ մասում ոսկե դաշտն է ՝ Սանտիագոյի Կարմիր Խաչը բարձրացված Լատուրսե լեռան վրա ՝պարուրված հավատացյալի երկու արծաթապատված խեցիներով և ընդգծված որդան կարմիրով։ Իսկ ձախ մասում ՝որդան կարմիր դաշտի վրա, պատկերված է ոսկե ամրոց երեք աշտարակներով, կամուրջ, որըտեղով հոսում է արծաթե գետը։ Զինանշանների ծայրամասերում պատկերված են երեք ֆլոր դե լիս (մանուշակ)։
Լա Ռիոխայի օրհներգի անվանումն է «Լա Ռիոխա», երաժշտության հեղինակն է Էլիսեո Պինեդո Լոպեսը։ Թեև ամբողջական չէ հիմնի տեքստը, քանի որ շատ փոքր հատված է պահպանվել, առաջին անգամ հնչել է 1965 թ.։ Հիմնի տեքստը գրել է տեղի պատմաբան Խոսե Մարիա Լոպե դե Տոլեդոն, սակայն պաշտոնապես այն ընդունված չէ։
(Medalla de La Rioja)
Լա Ռիոխայի մեդալը Լա Ռրիոխայի դրոշի, զինանշանի և օրհներգի հետ միասին կազմում են Լա Ռիոխայի ինքնության խորհրդանիշ։ Մեդալը ամենաբարձր մրցանակն է շնորհված պետական հաստատությունների կողմից։ Մեդալը շնորհվում է այնպիսի մարդկանց, ովքեր աչքի են ընկնում Լա Ռիոխայի ընդհանուր շահերին նպաստող ծավալած գործունեությամբ։
Մեդալը տրվում հունիսի 9-ին։ Այս օրը տոն է ՝Լա Ռիոխայի օրն է։ Պաշտոնական արարողությունը տ եղի է ունենում Սան Միլյան դե լա Կոգոլյայում (San Millán de la Cogolla)։
(Día de La Rioja)
Այն նշվում է հունիսի 9-ին, քանի որ այդ օրը, 1982 թ.-ին հաստատվեց Լա Ռիոխայի ինքնավար համայնք լինելու կանոննադրությունը։ Պաշտոնական տոնակատարության արարողությունը տեղի է ունենում Սան Միլյան դե լա Կոգոլյայում, որին ներկա է լինում Լա Ռիոխայի նախագահը և կատարում մեդալի պարգևատրումը։ Սա սիմվոլիկ արժեքներ ունեցող տոն է, որը միավորում է Լա Ռիոխայի ամբողջ ժողովրդին։
Մինչ այդ ՝ամսի 8 -ին, տեղի է ունենում արարողություն Սանտա Կոլոմայի (Santa Coloma )քաղաքապետարանում, քանզի հենց այս քաղաքում ՝ 1812 թ.-ին, կնքվեց պայմանագիր, ըստ որի Լա Ռիոխան դարձավ ամբողջական ինքնավար համայնք։
«Լա Ռիոխայի խորհրդարանը» Լա Ռիոխայի իշխանության բարձրագույն ներկայացուցչական մարմինն է, ինչպես նշված է Լա Ռիոխայի Ինքնավար Համայնքի Կանոնադրությունում։ Խորհրդարանի անդամներին ընտրում է բնակչությունը ժողովրդավարական ընտրության ճանապարհով։ Խորհրդարանը գտնվում է Լա Ռիոխայի մայրաքաղաքում ՝Լոգրոնյոյում։ Այն բաղկացած է 33 նստատեղերից, որոնք զբաղեցնում են այն թեկնածուները, ովքեր գերազանցել են ընտրության ձայների 5%ը։
Լա Ռիոխայի կառավարությունը բարձրագույն գործադիր-կարգադրիչ մարմինն է։ Կառավարության իրավասությանն են ենթակա այն գործառույթները, որոնք չի իրականացնում խորհրդարանը։
Ինքնավար համայնքի նախագահն է նշանակում կառավարության կազմի անդամներին։
Լա Ռիոխայի կրթությունը, ըստ P.I.S.A (2007) զեկույցի, համարվում է շատ բարձր Իսպանիայի մակարդակով և Եվրոպական այլ երկրների համեմատ։ Նաև ըստ 2009 թ.-ի նախարարության զեկույցի Լա Ռիոխայի դպրոցական աշակերտների գիտելիքները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա ՝հայտնվելով Իսպանիայի առաջին հորիզոնականում։ Աշակերտների 85% -ը կարողանում են ավարտել դպրոցական հաստատությունները ՝թեև ունենալով ներգաղթյալների բարձր ցուցանիշ։ Դպրոցները հիմանականում հանրակրթական են, ուստի շատ քիչ են մասնավոր դպրոցները։
Լա Ռիոխայի բնակչության 30.6% ունի բարձրագույն կրթություն։ Կան երեք հաստատություններ ՝ Ազգային Կրթության Հեռակա Համալսարան « Լա ՈՒՆԵԴ» (la UNED- Universidad Nacional de Educacion a Distancia ), Լա Ռիոախայի Համալսարան (la universidad de La Rioja (UR)) և Լա Ռիոխայի Միջազգային Համալսարան «ՈՒՆԻՐ» (la UNIR)։
Իսպաներեն լեզվի տարբերակ, խոսում են Լա Ռիոխայի տարածքում։ Ունի երկու ենթաբարբառ ՝Ռիոխա Ալտա և Ռիոխա Բախա։ Այն նմանություն ունի հնագույն նավառա-արագոներեն և թերևս բասկերեն լեզվի հետ։ Այն ներկայումս գրեթե չի օգտագործվում կամ օգտագործվում է միայն որոշ գյուղերում։ Ռիոխայի բարբառ է կոչվում նաև այն լեզուն, որով խոսում էին Նավառայի թագավորության իշխանության տակ գտնվող տարածքներում ապրող մարդիկ։
(ՊԱՐ)
Ռիոխայի խոտան Նավառայի և Արագոնի հետ մեկտեղ կոչվում է «Էբրոյի խոտաներ», քանզի այս երեք տեսակի խոտաները կապված են միմյանց հետ։ Երգերը ժողովրդական են ։ Ուղեկցվում է հետևյալ գործիքներով ՝ լարային, ինչպես «ռոնդալյա»( լարային գործիքների խումբ), փողային ՝ «գաիտա դե բոտա ռիոխանա» կամ «դուլսաինա»(զուրնա) և հաճախ ակորդեոն։ Կան բավականին շատ «Խոտայի դպրոցներ» Ռիոխայի տարբեր քաղաքներում։
(Խաղողի այգիներում փոքրիկ ձվաձև քարե տնակ)
Գուարդավինյաս (guardaviñas), չոսաս (chozas) կամ չոսոս (chozos) գյուղական մեկ հարկանի քարե տնակներ են, բնորոշ են Լա Ռիոխայի և Ռիոխա Ալավեսա շրջաններին, հիմնականում Աբալոս (Ábalos), Բրիոնես (Briones), Սան Ասենսիո (San Asensio) և Սան Վիսենտե դե լա Սոնսիերրա (San Vicente de la Sonsierra)։ Օգտագործվում է որպես օթևան հողագորրծների և հողում աշխատող իրենց անասունների ՝ ցրտից պաշտպանվելու համար։ Նաև օգտագործվում է դաշտերը վերահսկելու համար ՝այստեղ էին մնում դաշտի պահակները։
Հիմնականում կառուցված են առանց շաղախի մեկը մյուսի վրա տեղադրված քարերից ։
(Camino de Santiago)
Սուրբ Յակովի ճանապարհը տարիներ շարունակ շատ կարևոր դեր է ունեցել այս տարածքներում։ Գոյություն ունի երկու ճանապարհ, որով անցնում են ուխտագնացները։ Ավելի հայտնին Ֆրանսիական ճանապարհն է ՝ սկսվում է Ռոնսեսվալյեսից(Roncesvalles), ապա անցնում Պամպլոնա (Pamplona), Էստելյա (Estella), Լոս Արկոս (Los Arcos) քաղաքները և արդեն Լա Ռիոխայում ՝ Լոգրոնյո (Logroño) և Նախերա (Najera) ՝ այսպիսով հասնելով Սանտո Դոմինգո դե լա Կալսադա (Santo Domingo de la Calzada), որտեղ միաձուլվում է մյուս ճանապարհի հետ, որը կոչվում է Բասկո - Ֆրանսես (Vasco-Francés), որը գալիս է Ֆրանսիայից Իրունով (Irún), անցնում Անդոաին (Andoain), Բեասաին (Beasain), Սալդուենդո դե Ալավա (Zalduendo de Álava), Վիտորիա (Vitoria), Լա Պուեբլա դե Արգանսոն (La Puebla de Arganzón) քաղաքներով ՝ մտնելով Լա Ռիոխա ՝ Կոնչաս դե Արոից (Conchas de Haro) դեպի Բրինյաս (Briñas), Արո (Haro), Սարանտոն (Zarratón), Սիդամոն (Cidamón), Սան Տորկուատո (San Torcuato, ) Բանյարես (Bañares), որտեղից այն կշարունակվի դեպի Բելորադո (Belorado) ՝ այսպիսով հասնելով Սանտիագո դե Կոմպոստելա (Santiago de Compostela).
Մեկ այլ ուխտագնացների ճանապարհ է համարվում, որ անցնում է Լա Ռիոխայով, Էբրոյի Խակոբեան ճանապարհը։ Միջերկրական ծովի և արևելյան Պիրենեյան շրջանի ուխտավորները այստեղով են անցնում Տորտոսայից (Tortosa) դեպի Լոգրոնյո (Logroño) ՝անցնելով Գանդեսա (Gandesa), Կասպե (Caspe), Սարագոսա (Zaragoza), Տուդելա (Tudela), Ալֆարո (Alfaro) և Կալաորրա (Calahorra) քաղաքները ։ Սա հանդիսանում է պատմական առանցք, քանզի այն հռոմեական ճանապարհ է և ավելի քան երկու հազար տարի միացրել է Տարրակոն (Tarraco) Աստորգային (Astorga)։ Ուխտագնացները ճանապարհին կարողանում են բացահայտել այդ տարածքներն ու Կատալոնիայի (Cataluña), Արագոն (Aragón), Նավառա (Navarra) և Լա Ռիոխայի (La Rioja) մարդկանց։ Համարյա բոլոր քաղաքները, որի միջով ճանապարհը անցնում է ունեն ապաստարաններ ուխտավորների համար, որպեսզի կարողանան գիշերել։
Եկեղեցիներն ու տաճարները ՝
Սուրբ Մարիամ (Կալաորրա), Սանտո Դոմինգո դե լա Կալսադա , Սանտիագո էլ Մայոր (Կալաորրա), Սան Անդրես (Կալաորրա), Սան Բարտոլոմե (Լոգրոնյո), Սանտա Մարիա դե լա Ռեդոնդա(Լոգրոնյո), Կոլեխիատա դե Սանտո Տոմաս (Արո), Սանտա Մարիա լա Մայոր(Էսկարայ)...
Վանքերը ՝ Սան Խոսե(Կալաորրա), Նուեստրա Սենյորա դե լա Պիեդադ(Կասալառեինա), Սիստերսիենսե դե Սանտա Մարիա (Կանյաս), Նուեստրա Սենյորա դե Վալավաներա(Անգիանո), Սանտա Մարիա լա Ռեալ դե Նախերա, Սան Միլյան դե լա Կոգոլյա...
Ամրոցներ ՝Սախասարրայի ամրոց, Կլավիխոյի ամրոց, Կորնագոյի ամրոց, Կուսկուրրիտայի ամրոց...
Հնագիտական մնացորդներ ՝Կալաորրայի հռոմեական ավերակները, հռոմեական նիմֆեում (Ալֆարո), Կոնտրեբիա Լեուկադե (Ագիլար դել ռիո Ալամա)։
Դինոզավրերի հետքեր ՝ Էնսիսո( Enciso), Օրնիլյոս դե Կամելյոս (Yacimiento de hornillos), Մունիլյա (Yacimiento de San Vicente (Munilla)), Արնեդիլյո (Yacimiento Paleontológico de Icnitas de las Hoyas (Arnedillo))։
1997 թ. դեկտեմբերի 4-ին Սան Միլյան դե Յուսո և Սուսո վանքերը (San Millán de Yuso y Suso) ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում։ Վանքերը գտնվում են Լա Ռիոխայում ՝Սան Միլյան դե լա Կոգոլյայում և հայտնի են, քանի որ հենց այստեղ են գտնվում Էմիլիանյան Գլոսաները։
Սուսո Վանքը ամենահինն է։ Սկսվել է կառուցվել VIրդ դարի վերջում ՝Սան Միլյանի ՝Սան Ֆելիսես դե Բիլիբիոյի աշակերտի դամբարանի համար, , իսկ Յուսո վանքը X րդ դարի շինություն է։ Հետագայում վերակառուցվել է XVI, XVII y XVIII դարերում։ Այն ունի մեծ գրադարան, որտեղ պահպանվում են լատիներեն առաջին ձեռագրերը, XVII-րդ դարի հոգևոր երգահանի ձեռագրեր և այլ շատ կարևոր փաստաթղթեր։
Այս վանքում է կրթվել Գոնսալո դե Բերսեոն, ով հանդիսանում է իսպաներեն լեզվի առաջին բանաստեղծը, և համարվում է միջնադարյան մշակույթի կենտրոն։
Համաշխարհային ժառանգություն է համարվում նաև Սանտիագո Ֆրանսես ճանապարհը (el camino de Santiago Francés), որն անցնում է մի քանի ինքնավար համայնքներով, այդ թվում նաև Լա Ռիոխայով, և Պիրենեյան թերակղզու 35 դինոզավրերի հետքերից 13-ը գտնվում են Լա Ռիոխայում ՝հանդիսանալով աշխարհի ամենաշատ դինոզավրերի հետքեր ունեցող տարածք։
2013 թ., Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկվեց նաև Լա Ռիոխայի Ռիոխա Ալավեսան (Rioja Alavesa) ՝ իր խաղողի այգիների տեսարաններով։
Լա Ռիոխան կազմում է Իսպանիայի մակերեսի 1%, այնուամենայնիվ այստեղ են ապրում Իսպանիայի ողնաշարավորների 46% -ը, իսկ թերակղզու ՝ 60%- ը։ Այստեղ են ապրում նաև Պիրենեյան թերակղզու էնդեմիկ ողնաշարավորների 21% -ը։
Դրանցից հինգը ձկներ են ՝ Էլ բարբո դել Էբրո (barbus), էլ բարբո դե գոլա ռոխա (Barbus haasi), լա բերմեխուելա (Achondrostoma arcasii), լա լամպրեուելա (Cobitis calderoni) և լա կոլմիլյեխա (Cobitis paludica)։ Կան նաև երկու կաթնասուններ ՝ իբերյան դեսման (Galemys pyrenaicus), իբերյան նապաստակ (Lepus granatensis), մեկ երկկենցաղ ՝ պիրենեյան գորտ (Discoglossus galganoi) և մեկ սողուն ՝ պիրենեյան օձ (Chalcides bedriagai)։
Տարածաշրջանի ռելիեֆը բաժանված է երկու հիմնական մասերի ` հարթավայր և լեռնաշղթա։ Ծովի մակարդակից միջին բարձրությունը կազմում է 2000 մ. հարավ-արևմուտքում և ավելի քիչ ՝ 1500 մ. հարավ-արևելքում։ Լա Ռիոխայում կան անհետացման շատ բարձր ռիսկի առջև կանգնած երկու տեսակներ, որոնք կտրուկ անկում են ապրել վերջին 10 տարիներին ։ Դրանք են ՝Milvus milvus և եվրոպական ջրաքիսը (Mustela lutrеola)։
Որպես վտանգված տեսակներ ներառված են բոնելի արծիվ (Aquila fasciata), մարգագետնային մկնաճուռակ(Circus pygargus), գիշանգղը (Neophron percnopterus), արոս (Otis tetrax), սպիտակափոր դռլոն (Pterocles alchata), սևափոր դռլոն (Pterocles orientalis), սովորական կարմրատուտ (Phoenicurus phoenicurus) և չղջիկների որոշ տեսակներ։
Կան նաև 174 տեսակներ (4 բույսեր, 1 ձուկ, 8 երկկենցաղ, 18 սողուն, 133 թռչուններ և 10 անողնաշարավոր կենդանիներ), որոնք դեռևս չեն սպառնում անհետացման, սակայն կարևոր են դարձնում այդ տեսակների ուսումնասիրության և պահպանության հարցը։
Լա Ռիոխայի մոտ 40% -ը բնության հատուկ պահպանվող տարածքներ են։ Թեև Լա Ռիոխան համարվում է Իսպանիայի ամենափոքր ինքնավար համայնքը, այնուամենայնիվ իր բնության հատուկ պահպանվող տարածքների տոկոսային թվով ամենաբարձրն է Իսպանիայում ՝կազմելով 3.56%։ Դասակարգվում են որպես ազգային պուրակներ, արգելավայրեր կամ բիոսֆերայի արգելավայրեր։ Օրինակ ՝
Սիեռա Սեբոլյերայի բնական պուրակ (Parque Natural Sierra de Cebollera) Ալֆարոյի Սոտոս դել Էբրոյի ալգելավայր (Reserva Natural de los Sotos del Ebro en Alfaro) Սիեռա դե Ուրբիոնի ճահիճներ (Humedales de la Sierra de Urbión) Էրվիասի ծովածոց (Laguna de Hervías) Խուբերա, Լեսա, Սիդակոս և Ալամայի բիոսֆերայի արգելավայրեր (Reserva de la biosfera de los valles del Jubera, Leza, Cidacos y Alhama)։
Լա Ռիոխային բնորոշ հայտնի ճաշատեսակներ են ՝ կարտոֆիլ ռիոխայի ձևով կամ կարտոֆիլ չորիսոյով(խոզի մսից պատրաստված նրբերշիկ), որը մատուցվում է գառան խորովածի հետ։ Այս ուտեստը սովորաբար մատուցում են գինետներում և բացօթյա վայրերում, իսկ խորովածը կրակի համար օգտագործվում են խաղողի ճյուղերը։ Ունի նաև տեղական ճաշատեսակներ ինչպիսիք են ՝պրասի աղցան, լցոնած պղպեղ, միգաս (հացի կտորներով ուտեստ), Անգիանոյի կապարոն (լոբով ճաշ), սպիտակ լոբով ու ճտով ճաշ, ձողաձուկ և իշխան ռիոխայի ձևով։ Առանձնահատուկ տեղ են զբաղեցնում տեղի չորիսոն և Կամերանո պանիրը։
Լա Ռիոխան հարուստ է բանջարեղեններով։ Այդ պատճառով էլ ամեն տարի Կալաորրայում անցկացվում է Բանջարեղենային փառատոն (Jornadas de la Verdura), որտեղ կազմակերպվում է մեծ շուկա և քաղաքի ռեստորաններն ու բարերը այդ արտադրանքով պատրաստած ուտեստներն են առաջարկում։
Եթե ցանկանում եք փորձել տեղի ուտեստները, ապա պետք է այցելել Լոգրոնյո ՝ Լաուրել (Laurel), Սենդա դե լոս Էլէֆանտես (Senda de los elefantes) կամ Սան Խուան (San Juan) փողոցը, որտեղ կարող եք համտեսել բազմազան նախուտեստներ(pinchos և tapas) և իհարկե չմոռանալով գինին։
Որպես աղանդեր շատ հայտնի է տանձը կարմարացրած կարմիր գինիյով և այլ մրգերը նույն եղանակով պատրաստած։
Քաղցրավենիքներից հայտնի են ՝Սանտո Դոմինգո դե լա Կալսադայի աորկադիտոսները ՝պատրասված շերտավոր խմորից, Արնեդոյի ֆարդելեխոսը ՝նուշի միջուկով, Սոտո դե Կամերոսի մարցիպանը և լոս ռուսոս դե Ալֆարոն։
Տուրիստներին հետաքրքրող տոներ կարող են լինել ՝
Կալաոռա քաղաքում անցկացվող Սուրբ Հարության տոն կամ Սեմանա Սանտա (Սուրբ Շաբաթ) (Semana Santa Calagurritana)
Անցկացվում է Կալաորրայում։ 1998 թ.-ից համարվում է զբոսաշրջիկների համար հետաքրքիր տոն։ Այդ օրերին կարելի է տեսնել հռոմեական շուկա, որի անունն է «Mercaforum»։ Բեմադրվում են թատերական ներկայացումներ ՝արտահայտելու Քրիստոսի սերը և պատկերում այն տանջալի ճանապարհը, որով նա անցել է։
Տպավորիչ են երթերը, քանզի մասնակիցների թիվը հասնում է 2.000, որոնք հավասար քայլերով անցնում են Կալաորրայի հին թաղամասերով։ Սանտո Դոմինգո դե լա Կալսադայի Սրբի և Կույսերի տոն «Las Fiestas del Santo y Las Doncellas » Անցկացվում է Santo Domingo de la Calzada քաղաքում։ Այս տոնը Սանտո Դոմինգո դե լա Կալսադա քաղաքի Սրբի տոնն է։ Նշվում է մայիսի 1 - ից մինչև մայիսի 15-ը։ 1988 թ.-ի նոյեմբերի 29- ից համարվում է զբոսաշրջիկների համար հետաքրքիր տոն։
Լոգրոնյոյի Խաղողի բերքահավաք « Fiesta de la Vendimia»
Նշվում է Լոգրոնյո( Logroño) քաղաքում։ Այս տոնը նշվել է XII-րդ դարից ի վեր։ Նշվում է մեծ շուքով և ուրախությամբ ՝կազմակերպելով շքերթներ, երգ-երաժշտություն, լավ ուտեստներ ։ Ավանդաբար հյուրերը մասնակցում են ոտքերով գինի ճզմելու արարողությանը։
Արոյի «Գինու Ճակատամարտ» (La Batalla del Vino)
Անցկացվում է Riscos de Bilibio, Արոյում (Haro)։ Հենց այնտեղ է հարյուրամյակներ առաջ ծնվել այս տոնը։ Այստեղ եկող ուխտավորները նշել են Սուրբ Պետրոսի տոնը։ «Ճակատամարտի» իմաստն այն է, որ «պայքարող» կողմերը պետք է որքան հնարավոր է շատ գինի լցնեն «թշնամու» վրա։ Մրցույթին մասնակցում են հարյուրավոր զբոսաշրջիկներ և տեղի բնակիչներ։
Անգիանոյի «Ոտնափայտերով պար»(La Danza de los Zancos de Anguiano)
Անցկացվում է Անգիանո ( Anguiano)քաղաքում։ Քաղաքի ութ երիտասարդներ 45 սանտիմետր բարձրություն ունեցող ոտնափայտերի վրա պարում են ՝պտույներ կատարելով իջնում զառիվեր։
Արնեդոյի «Սան Կոսմե և Սան Դամիան »San Cosme y San Damián
Անցկացվում է Արնեդո քաղաքում։ Քաղաքի պահպանող հրեշտակներ Սուրբ Կոսմե և Սուրբ Դամիան տոնը սկսվում է սեպտեմբերի 26-ից և վերջանում հոկտեմբերի 2-ին։ Ամսի 27-ին Արնեդո քաղաքը դիմավորում է նավառացիներին, որոնք մեծ ոգևորվածությամբ են գալիս մասնակցելու այս տոնին։ Ըստ լեգենդի այս տոնակատարության իմաստը այն է, որ նավառացիները կարծում են, թե Սուրբ Կոսմե և Սուրբ Դամիան պահպատող հրեշտակները իրենցն են և հենց արնեդանցիներն են, ովքեր գողացել են իրենցից։ Ուստի ամեն տարի մի խումբ խիզախ նավառացիներ մոտակա քաղաքներից, ինչպիսիք են՝ Անդոսիլյա, Սան Ադրիան, փորձում են ետ տանել իրենց սրբերին։ Այս միջոցառումը սկսվում է, երբ մի նավառացի իր խոսքն է հղում հավաքվածներին՝ հորդորելով, թե այս սրբերը ավելի ապահով կգտնվեն Նավառայում։ Բացականչելով «¡A Navarra con ellos!» Դեպի Նավառա սրբերի հետ, նավառացիները փորձում են առևանգել սրբերին, բայց մի խումբ արնեդանցիներ չեն թողնում նրանց այն իրականացնել։ Հուսալով, որ հաջորդ տարի կրկին կփորձեն՝ նավառացիները վերջացնում են իրենց միջոցառումը։
«Սան Բերնաբե» San Bernabé
Նշվում է Լոգրոնյո քաղաքում (Logroño) ի հիշատակ լոգրոնյոի բնակիչների, ովքեր լուրջ դիմադրություն ցուցաբերեցին Անդրե դե Ֆուայի ֆրանսիական զորքերի դեմ 1521թ.-ին։ Այս տոնին հյուրերը կարող են անվճար համտեսել ձուկ, հաց և գինի, որովհետև հենց այս սննդամթերքներով են կարողացել գոյատևել այդ ժամանակաշրջանում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.