From Wikipedia, the free encyclopedia
Ռիկերս[1] (անգլ.՝ Rikers Island), Իստ Ռիվերի քաղաք կղզի, պատկանում է Նյու Յորքի Քուինս և Բրոնսկ շրջաններին։ Կղզում գործում է Լա Գուարդիա օդանավակայանը[2]։ Խոշորագույն ուղղիչ աշխատանքային գաղութն է աշխարհում, քանի որ ԱՄՆ-ին հարկերի վճարները միայն այս կղզու հարկատուների կողմից կազմում են տարեկան 860 մլն դոլար[3]։ 1884 թվականից ի վեր կղզում սկսեց զարգանալ գյուղատնտեսությունը, որը միտված էր կալանավորների համար սնունդ ստեղծելուն։ 1932 թվականին բացվեց նոր բանտ, որտեղ բանտարկյալների մեծ մասը տեղափոխվեցին Բլեքուել (Blackwell) կղզուց, քանի որ այնտեղ բանտային հաստատությունները վաղուց արդեն խարխլվել էին։ 1970 թվականից մինչև 2005 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում բանտում առաջացան ոչ ավանդական սեռական կողմնորոշման առանձին միավորներ, սակայն դրանք արագ վերացվեցին` «անվտանգության ապահովման նկատառումներով»։ Բանտարկյալների նկատմամբ դաժան վերաբերմունքների պատճառով մի քանի սկանդալներ հրապարակվեցին, որոնք հասարակության շրջանում առաջացրեցին բողոքի մեծ ալիք և պահանջվեց վերանայել բանտարկյալների նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքը[4][5][6]։
Ռիկերս | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | ԱՄՆ |
Վարչատարածքային միավոր | Բրոնքս շրջան |
Վայր | Բրոնքս շրջան |
Երկարություն | 2 կմ |
Լայնություն | 1,1 կմ |
Մակերես | 1,672 կմ² |
Բնակչություն | 12 780 մարդ |
40/47/30/N/73/53/0/W |
Կղզին ձգվում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք 2 × 1 կմ ընդհանուր չափսերով։ Կղզին ամբողջությամբ բանտային համալիր է։ Մայր ցամաքի հետ կապվում է կամրջով, որը կառուցվել է 1966 թվականին։ Մինչև կամուրջ կառուցելը այդ կղզի հասնում էին ջրային պտրանսպորտով։ 2009 թվականի մարդահամարի տվյալներով ամբողջ բնակչության թիվը, որոնց մեծամասնությունը բանտարկյալներն էին, կազմում էր 11 350 մարդ։ Կղզում կառուցված շինությունները նախատեսված են 14 հազար բանտարկյալների, 7000 ուժային կառույցի աշխատակիցների և 1500 քաղաքացիների համար։ Մինչև 1954 թվականը կղզու մակերեսը մոտп 0,36 կմ² էր, այնուհետև սկսվեցին կղզու տարածքի ավելացման աշխատանքներ։ 2011 թվականին արդեն կղզին ուներ գրեթե 1,7 կմ² մակերես[7]։
1965 թվականին բանտային համալիրի հիմնական ճաշասենյակում կախեցին Սալվադոր Դալիի ստեղծած մի նկար, որով կարծես ներողություն էր խնդրում բանտարկյալներից այն բանի համար, որ չկարողացավ անցկացնել արվեստի մասին դասախոսությունը, ինչպես խոստացել էր։ 1981 թվականին նկարը տեղափոխվեց «պահպանման համար» նախատեսված դահլիճ, իսկ 2003 թվականի մարտին փոխարինվեց կեղծ տարբերակով. բնօրինակը գողացվել էր։ Չնայած այս գործով մեղադրանք էր ներկայացվել չորս աշխատակիցների, բնօրինակն այդպես էլ չհայտնաբերվեց։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.