From Wikipedia, the free encyclopedia
Ռենո (իտալ.՝ Reno), գետ հարավային Իտալիայում ։
Ռենո | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 211 կմ[1] |
Ավազանի մակերես | 5040 կմ² |
Ջրի ծախս | 95 ± 0,001 մ³/վ |
Գետաբերանի տեղակայում | Ադրիատիկ ծով |
Կոորդինատներ | |
Հոսող հոսքեր | Santerno?, Idice?, Setta?, Limentra?, Sillaro?, Senio?, Canale Navile?, Samoggia? և Maresca? |
Երկրամաս | Էմիլիա Ռոմանիա |
Գետի ակունքը գտնվում է Տոսկանայի սարերում (Պիստոյայի գավառում), բայց Ռենո գետի մեծ մասը հոսում է Պադանի հարթավայրով Էմիլիա Ռոմանիայի մարզը, ինչից հետո թափվում Ադրիատիկ ծով։ Գետի երկարությունը 212 կմ է. այն երկարությամբ տասներորդն է երկրում։ 1864 թ. Վերին ընթացքը բնութագրվում է մի քանի արհեստական ջրամբարներով, որոնց ամբարտակները օգտագործվում են հիդրոէներգիայի արտադրության համար։
Գետի ավազանը 5040 կմ² է, խոշոր գետերից մեկը, որը սկիզբ է առնում Ապենիններից և թափվում Ադրիատիկ ծովը։ Գետը վարարում է գարնանն ու աշնանը։ Մինչև 1797 թվականն այն եղել է Պո գետի վտակը, բայց ջրհեղեղի պատճառով գետի հունը փոխվել է։ Այժմ այն միանում է Ադրիատիկ ծովին ՝ Կասալբորսետիի մերձակայքում, Վալի դի Կոմակիոյից հարավ-արևելք։ Գետի ստորին մասը նավարկելի է դարձել, զարգացել նավարկությունը[2]։ Գետահովտի խոշոր քաղաքը Բոլոնյան է։ Ռենո գետի գլխավոր վտակը Սանտերնոն է։
Գետի անվանումն ունի կելտական ծագում։ Այն Հռենոս գետի պես ունի նույն ստուգաբանությունը ու նշանակում է «ջրի հոսք»։ Գետի մասին հիշատակվում է «Աստվածային կատակերգություն» պոեմում («Դժոխք»), որտեղ հեղինակը Բոլոնեզին նկարագրում է որպես «Սավնայի և Ռենոյի միջև ապրողի»:։ Մ. թ. ա. 43 թվականին Ռենոյի կղզիներից մեկում կնքվել է Երկրորդ Եռապետությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.