Ռեմզեյի ամառանոց

From Wikipedia, the free encyclopedia

Ռեմզեյի ամառանոցmap

Ռեմզեյի ամառանոց կամ Շատո Ռեմզեյ (ֆր.՝ Château Ramezay), թանգարան և պատմական շենք Հին Մոնրեալի Նոտր Դամ փողոցում՝ Մոնրեալի քաղաքապետարանի դիմաց։

Արագ փաստեր Ռեմզեյի ամառանոց, Տեսակ ...
Ռեմզեյի ամառանոց
Thumb
Տեսակքաղաքային առանձնատուն և թանգարան
Երկիր Կանադա
ՏեղագրությունՎիլ-Մարի
Հասցե280, rue Notre-Dame Est, Montréal (Québec), H2Y 1C5[1]H2Y 1C5[1]
Փողոցrue Notre-Dame Est? (280)
Մասն էՀին Մոնրեալ[2]
Անվանված էԿլոդ դե Ռեմզեյ
Օգտագործվում էթանգարան
Հիմնադրված է1705
ՊատվիրողԿլոդ դե Ռեմզեյ
Իրադարձություններշինարարություն[2]
Ժառանգության կարգավիճակԿանադայի ազգային պատմական վայր[3], դասակարգված անշարժ մշակութային ժառանգություն[2] և part of a Quebec heritage property?
Thumb
Thumb
Պաշտոնական կայք
Պաշտոնական կայք
Փակել

Կառուցվել է 1705 թվականին որպես այն ժամանակվա Մոնրեալի նահանգապետ Կլոդ դե Ռեմզեյի նստավայր։ Ամառանոցն առաջին կառույցն է, որ ճանաչվել է Քվեբեկի պատմական հուշարձան և նահանգի ամենահին մասնավոր պատմական թանգարանն է։ Այն պատմական հուշարձան է ճանաչվել 1949 թվականին[4][5]։

Տարիների ընթացքում մի քանի անգամ փոխվել են առանձնատան սեփականատերերն ու գործառույթները, և Ռեմզեյի ժառանգները վաճառել են կալվածքը մորթու վաճառքով զբաղվող Compagnie des Indes-ին։

Մայրցամաքային բանակային շտաբ

1775 թվականից այն դարձավ Մայրցամաքային բանակի կանադական շտաբ, երբ նվաճեց Մոնրեալը։ Բենջամին Ֆրանկլինը 1776 թվականին գիշերել է այնտեղ, երբ փորձում էր զորք հավաքել ամերիկացիների համար պայքարելու ամերիկյան հեղափոխական պատերազմում[6]։

Կրկին նահանգապետի նստավայր

Նվաճելուց հետո մինչև 1849 թվական տունը կրկին օգտագործվել է որպես նահանգապետի նստավայր, այս անգամ բրիտանացի նահանգապետերի կողմից։ Պաշտոնական նպատակներով այն հայտնի էր որպես Կառավարական տուն և համարվում էր նահանգապետի Մոնրեալի պաշտոնական նստավայրը և լրացնում էր Քվեբեկում գտնվող Սեն Լուի առանձնատանը և Սորելի առանձնավայրին[7][8]։

Համալսարանի շենք

1878 թվականին շենքն իր դռները բացեց դիմավորելու Մոնրեալի համալսարանի առաջին բժշկական ֆակուլտետին։

Թանգարան

Շենքը ձեռք է բերվել Մոնրեալի դրամագիտական և հնագիտական միության կողմից և 1894 թվականին վերածվել պատմական թանգարանի և դիմանկարների պատկերասրահի[7]։ Էնդրյու Թեյլորը 1895 թվականին նախագծել է առանձնատան փոփոխությունները[9]։

Այսօր թանգարանի հավաքածուն բաղկացած է հիմնականում մոնրեալցիների մասնավոր նվերներից և ունի շուրջ 30000 նմուշ, այդ թվում՝ ձեռագրեր, տպագրված աշխատանքներ, դրամագիտական նմուշներ, ազգագրական նյութեր, արվեստի ստեղծագործություններ, նկարներ, տպագրություն և կահույք։

1997-2002 թվականներին Շատո Ռեմզեյում կատարվել են ներքին և արտաքին վերականգնման աշխատանքներ, այդ թվում ստեղծվել է նահանգապետի այգին, որը բացվել է 2000 թվականին։ 2003 թվականին Շատո Ռեմզեյի թանգարանն արժանացել է Կանադայի լանդշաֆտային ճարտարապետների ազգային գերազանցության մրցանակին։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.