հայ ռեգգի խումբ From Wikipedia, the free encyclopedia
Ռեինկարնացիան, (Ռեինկարնացիա նվագախումբ), 2001 թվականին ձևավորված հայկական երաժշտական խումբ։ Այդ ընթացքում խումբը հասցրել է փոխել 2 տարբեր ոճեր՝ հարդ ռոքից անցնելով ռեգգիի[1]։
Ռեինկարնացիա | |
---|---|
Բնօրինակ անուն | Ռեինկարնացիա |
Երկիր | Երևան, Հայաստան |
Ժանրեր | Ռոք (մինչ 2007 թ.) Ռեգգի |
Գործունեություն | 2001–ներկա |
Կայք | reincarnation.am |
Անդամներ | |
Ռոլանդ Գասպարյան - վոկալ Արտյոմ Մանուկյան - բաս-կիթառ Արթուր Մարգարյան - սոլո-կիթառ Արթուր Հովակիմյան - ստեղնաշարային գործիքներ Մարեկ Զաբորսկի - հարվածային գործիքներ Հայկ Ղազարյան - շեփոր Դավիթ Մինասյան - տրոմբոն Արթուր Գրիգորյան - սաքսոֆոն Ռաֆիկ Այվազյան - կլարնետ, բլուլ, դուդուկ |
Ռեինկարնացիան հայկական ռեգգի խումբ է, որի նախաձեռնողն է խմբի անփոխարինելի մեներգիչ Ռոլանդ Գասպարյանը։ Այս տարիների ընթացքում Ռեինկարնացիա խմբի ոճը և խմբի երաժիշտները փոխվել են՝ կապված խմբի մեներգիչ Ռոլանդ Գասպարյանի փորձարարական մտքերի և ապրելաոճի հետ։ 2007 թ-ին լույս է տեսնում Ռեինկարնացիայի Janfida to Jamaica 60 km ալբոմը։ Դա առաջին հայկական ալբոմն էր ռեգգի և սկա ոճերի մեջ։ Նույն 2007 թվականին նկարահանվում է Ջան Ռաստաման երգի տեսահոլովակը։ Խմբի ոճը շատ ինքնատիպ է, այն իրենից ներկայացնում է հայկական և աֆրիկյան ոճերի յուրահատուկ խառնուրդ։ 2006 թ-ից Ռեինցարնացիան ակտիվորեն սկսել է համերգներ տալ։ 2010 թվականին լույս է տեսնում Մի գդալ սեր ալբոմը՝ իր հիթային «Մի գդալ սեր» երգով։ Բացի մասնակցած բազում փառատոների և հայկական ակումբներում տված հարյուրավոր համերգների, Ռոլանդ Գասպարյանը զբաղվում է նաև բարեգործությամբ՝ իրականացնելով տարբեր ծրագրեր ուղղված որբերի օգնությանը։
Ինչպես Ռոլանդ Գասպարյանն է ասում, խմբի անդամները միշտ պետք է փոխվեն, քանի որ նա սիրում է աշխատել տարբեր երաժիշտների հետ։ Հունիսի 7-ին Երևանի ակումբներից մեկում կայացավ խմբի առաջին տեսաերիզի շնորհանդեսը[2][3][4]։ Տեսաերիզում զետեղված է վավերագրական ֆիլմ խմբի Եվրոպական շրջագայության մասին և համերգի ձայնագրություն։
Խումբը ունեցել է բազմաթիվ համերգներ և մասնակցել Փառատոնների ինչպես Հայաստանի տարբեր մարզերում, այնպես էլ Սերբիայում, Լեհաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և շատ այլ երկրներում։ 2015 թվականին Երևանում Ռոլանդ Գասպարյանը բացեց «House of Reincarnation» ակումբը, որտեղ խումբը պարբերաբար համերգներ է ունենում։ 2015 թվականին Ռոլանդ Գասպարյանը ստեղծեց բջջային հավելված, որը Հայաստանում առաջինն էր իր տեսակով։ Հավելվածը նախատեսված է Android և iOS համակարգերով աշխատող հեռախոսների համար։ Այս հավելվածով կարող են մշտապես ծանոթանալ «Ռեինկարնացիա»-յին վերաբերող նորություններին, լսել նոր երգերը, դիտել տեսահոլովակները, ծանոթանալ առաջիկա համերգներին և միջոցառումներին, ինչպես նաև ուղիղ հեռարձակմամբ հետևել խմբի համերգներին։
Լարային քառյակ`
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.