From Wikipedia, the free encyclopedia
Ռեդուկցիոնիզմ (լատին․՝ reductio — վերադարձ, ետբերում), մեթոդոլիական մոտեցում, համաձայն որի՝ բարդ երևույթները կարող են բացատրվել բոլոր այն օրենքներով, որոնք հատուկ են պարզ երևույթներին։ Օրինակ՝ սոցիոլոգիական երևույթները բացատրվում են կենսաբանական կամ տնտեսագիտական օրենքներով։ Ռեդուկցիոնիզմը կատարելագործում է ռեդուկցիայի մոտեցումը։ Այսինքն ՝ բարդ երևույթների բացատրումը պարզերով և բարձրագույնը՝ նվազագույնով։
Ավելի շատ տարածված է ռեդուկցիոնիզմի փիլիսոփայական մոտեցումը։ Ռեդուկցիոնիզմի առաջ գալը՝ որպես փիլիսոփայական մոտեցում, պատմականորեն սահմանափակեց հոլիզմի բնույթը։ Ռեդուկցիոնիզմի առաջին հետևորդներից մեկը, որը նաև շարունակել է անտիկ փիլիսոփա Դեմոկրիտի ավանդույթները, Ռենե Դեկարտն էր (1590-1650)։ Ահա նրա մտքերից մեկը.
Սոցիոլոգիայում ռեդուկցիոնիզմը գոյություն ունի նատուրալիզմի և մեխանիցիզմի տեսքով։ Ժամանակակից արևմտյան փիլիսոփայության մեջ ռեդուկցիոնիզմը կրկին զիջել է իր դիրքերը հոլիզմին։ Վերջինիս մասին հասկացությունը շրջանառության մեջ է դրվել Յա. Սմեթսի կողմից (1870-1950)։ Նա մեջբերեց Արիստոտելի «Մետաֆիզիկա»-ից․
Ամբողջությունը ավելին է, քան իր մասերի համագումարը։ |
Ինչպես նշում էր Վ. Շվիրյովը, տրամաբանական պոզիտիվիստները ստիպված եղան հրաժարվել բնության վերաբերյալ գիտական գիտելիքների մասին իրենց ֆենոմենալ-էմպիրիկ պատկերացումներից, որոնք ենթադրում են ռեդուկցիայի թեորիտիկ եզրերի հնարավորությունը և ճանաչում են այն փաստը, որ գոյություն ունի գիտական մտքի թեորիտիկ մակարդակ, որը չի տանում էմպիրիկ գիտելիքի և նրա համակցությունների[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.