From Wikipedia, the free encyclopedia
Ռանդալ Կոլո Մուանի (ֆր.՝ Randal Kolo Muani, դեկտեմբերի 5, 1998[1], Բոնդի (քաղաք)[2]), ֆրանսիացի ֆուտբոլիստ, «Պարի Սեն Ժերմեն» ակումբի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող: Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2022-ի փոխչեմպիոն: 2020 թվականի Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի մասնակից:
Ռանդալ Կոլո Մուանի ֆր.՝ Randal Kolo Muani | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | ԿԴՀ և Ֆրանսիա | ||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 5, 1998[1] (25 տարեկան) | ||
Ծննդավայր | Բոնդի (քաղաք)[2] | ||
Հասակ | 187 սանտիմետր | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Կոլոն «Վիլպենտ», «Տրամբլե», «Տորսի» և «Նանտ» ակումբների սան է: 2018 թվականի նոյեմբերի 30-ին «Սենտ Էտիենի» դեմ խաղում նորամուտն է նշել Լիգա 1-ում[3]։ 2019 թվականի ամռանը խաղային պրակտիկա ստանալու համար նրան վարձակալել է «Բուլոն» ակումբը։ Օգոստոսի 30-ին «Ավրանշի» դեմ խաղում նորամուտն է նշել Լիգա 3-ում[4]։ 2020 թվականի փետրվարի 21-ին «Լե Պույի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Բուլոնի» կազմում[5]։ Վարձակալության ավարտից հետո վերադարձել է «Նանտ»։ Հոկտեմբերի 18-ին «Բրեստի» դեմ խաղում խփել է առաջին գոլը ակումբի կազմում[6]։
2022 թվականի ամռանը Կոլո Մուանին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»՝ կնքելով հնգամյա պայմանագիր[7]։ Օգոստոսի 5-ին «Բավարիայի» դեմ խաղում նորամուտն է նշել Բունդեսլիգայում[8]։ Այդ նույն խաղում առաջին գոլն է խփել «Այնտրախտի» կազմում։ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ Մարսելի «Օլիմպիկի»[9] և Լիսաբոնի «Սպորտինգի»[10] դեմ հանդիպումներում մեկական գոլ է խփել։
2023 թվականի սեպտեմբերի 1-ին միացել է «Պարի Սեն Ժերմենին»՝ կնքելով հնգամյա պայմանագիր[11]։ Տրանսֆերի արժեքը կազմել է 95 մլն եվրո[12]՝ ներառյալ 15-20 մլն եվրո որպես բոնուս[13][14]։ Այս տրանսֆերը դարձել է Այնտրախտի ամենամեծ վաճառքը ողջ պատմության ընթացքում։
2021 թվականին Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Հունգարիայում և Սլովենիայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում խաղացել է Դանիայի[15], Իսլանդիայի[16] և Ռուսաստանի հավաքականներիի թիմերի դեմ հանդիպումներին[17]։
Նույն թվականին մասնակցել է Տոկիոյի Օլիմպիական խաղերին։ Մասնակցել Է Մեքսիկայի[18] Ճապոնիայի[19] և Հարավային Աֆրիկայի հավաքականների դեմ խաղին[20]։
2022 թվականի սեպտեմբերի 15-ին Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամն առաջին անգամ նրան հրավիրել է մասնակցելու ՈՒԵՖԱ-ի ազգերի Լիգայի 2022/23 մրցաշրջանի Ավստրիայի և Դանիայի հավաքականների դեմ խաղերին[21]։ Սեպտեմբերի 22-ին նորամուտն է նշել Ավստրիայի դեմ խաղում՝ փոխարինման դուրս գալով Կիլիան Մբապպեին[22]։
Նոյեմբերի 16-ին ընդգրկվել է Ֆրանսիայի հավաքականի պաշտոնական հայտացուցակում՝ Քաթարում կայանալիք աշխարհի 2022 թվականի առաջնության խաղերին մասնակցելու համար՝ վնասվածք ստացած Քրիստոֆեր Նկունկուի փոխարեն[23]։ Մրցաշարում մասնակցել է Մարոկկոյի[24], Արգենտինայի[25] և Թունիսի թիմերի դեմ խաղերին[26]։ Կիսաեզրափակչում փոխարինման դուրս գալուց 44 վայրկյան անց գոլ է խփել Մարոկկոյի դարպասը: Արգենտինայի դեմ եզրափակչում Կոլո Ումանին կարող էր հաղթանակ բերել Ֆրանսիային լրացուցիչ ժամանակի վերջին րոպեին՝ 3:3 հաշվի ժամանակ, սակայն դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի հետ անհատական ելք չի իրացրել:
Հավաքական | Մրցաշրջան | Ընկերական | Պաշտոնական | Ընդամենը | |||
---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ֆրանսիա | |||||||
2022 | 0 | 0 | 4 | 1 | 4 | 1 | |
Ընդամենը կարիերայի ընթացքում | 0 | 0 | 4 | 1 | 4 | 1 |
2022 թվականի սեպտեմբերի 25-ի դրությամբ
Ընդհանուր՝ 2 խաղ / 0 գոլ՝ 1 հաղթանակ, 0 Ոչ-ոքի, 1 պարտություն:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.