Ռայան Ջոն Սիքրեսթ[5] (անգլ.՝ Ryan John Seacrest, դեկտեմբերի 24, 1974(1974-12-24)[1][2], Dunwoody, Դե-Քալբ շրջան, Ջորջիա, ԱՄՆ[5][6]), ամերիկացի հաղորդավար և ռադիոհաղորդավար, «Էմմի» մրցանակի դափնեկիր[7], պրոդյուսեր և դերասան։ «American Idol» հեռուստաշոուի մշտական հաղորդավար[8]։ Բացի այդ, ABC հեռուստաալիքով հեռարձակվող մի քանի ծրագրերի հաղորդավար[9][10]։ Դերասանն «Բևերլի Հիլզ, 90210» հեռուստասերիալում խաղացել է որպես հաղորդավար։

Արագ փաստեր Ռայան Սիքրեսթ, Ծնվել է ...
Փակել

Հարազատների խոսքով՝ արդեն վաղ մանկությունից հետաքրքրություն է ցուցաբերել հանրության առաջ ելույթ ունենալու նկատմամբ[11], դպրոցում եղել է դպրոցական ռադիոյի հաղորդավար[12]։ Հեռուստատեսությունում նկարահանվել է 1993 թվականից։

Այնուամենայնիվ, նա ամենամեծ համբավը ստացել է ոչ թե որպես դերասան, այլ որպես ռադիոհաղորդավար. 2002 թվականին նա համաձայնել է դառնալ ամերիկյան հայտնի «American Idol» ռեալիթի շոուի համասեփականատեր[13], իսկ 2013 թվականին՝ նրա սփին-օֆֆի՝ «American Juniors»[14], 2004 թվականի հունվարին դարձել է «American Top 40» ծրագրի հաղորդավարը[15], իսկ նույն թվականի փետրվարին՝ KIIS FM կայանի սեփականատերը[16]։ 2005 թվականի օգոստոսին եղել է «Dick Clark’s New Year’s Rockin' Eve»-ի պրոդյուսերը և հեռուստահաղորդավարը[17]։ 2006 թվականի հունվարին պայմանագիր է կնքել ամերիկյան E! հեռուստաալիքի հետ, որտեղ համաձայնել է վարել մի քանի հեռուստահաղորդումներ[18]։ Նույն թվականին հիմնադրել է իր սեփական՝ Ryan Seacrest Productions ընկերությունը[19][20][21]։

2009 թվականի հուլիսին «American Idol»-ի հաղորդավար աշխատելու համար նոր պայմանագիր է կնքել՝ 45 մլն դոլլար արժողությամբ, որը նրան դարձրել է պատմության մեջ ռեալիթի շոուի ամենաբարձր վարձատրվող հաղորդավարը[22], իսկ 2012 թվականի ապրիլին հերթական պայմանագրի արժեքն արդեն կազմել է ընդամենը 30 մլն դոլար[23]։

Զբաղվում է բարեգործությամբ[24][25]։

2010 թվականի ապրիլից մինչև 2013 թվականի մարտը Սիքրեսթը հանդիպել է դերասանուհի, երգչուհի և պրոֆեսիոնալ պարուհի Ջուլիանա Հաֆի հետ[26]։

Ծանոթագրություն

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.