Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ (ՌՖԷԻ)[1], ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտներից է, հիմնվել է 1960 թ. Աշտարակ գյուղում (դարձել է քաղաք 1963 թ.)։
Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ | |
---|---|
Տեսակ | գիտահետազոտական ինստիտուտ |
Երկիր | Հայաստան |
Հիմնադրված | 1960 |
Ղեկավար | Ռադիկ Մարտիրոսյան |
Կայք | irphe.am |
ՌՖԷԻ-ն հիմնադրվել է 1960 թ.-ին մինչ այդ Բյուրականի աստղադիտարանում գործող
ռադիոաստղագիտության բաժնի հիման վրա, որին մինիստրների խորհուրդը հողատարածք էր հատկացրել Աշտարակում։ Ինստիտուտի հիմնադիր տնօրենը եղել է ակադեմիկոս Էմիլ Միրզաբեկյան ըով մինչեւ իր մահը՝ 1980 թ., ղեկավարել է կառույցը[2]։
Նրան փոխարինել է Ռադիկ Մարտիրոսյանը։ Վերջինս 2006-ին ընտրվել է ԳԱԱ նախագահ, ինչից հետո տնօրեն է դարձել Արսեն Հախումյանը։ 2017-ից ՌՖԷԻ-ն գլխավորում է ֆիզմաթ գիտությունների թեկնածու Տիգրան Զաքարյանը։
ՌՖԷԻ-ն կատարում է մի շարք աշխատանքներ միջազգային դրամաշնորհների ֆինանսավորմամբ.
Իր կյանքի վեջին տարիներին այս ինստիտուտում է աշխատել ԽՍՀՄ ԳԱ տիեզերական էլեկտրառադիոտեխնիկայի և էլեկտրոնիկայի գիտական խորհրդի նախագահ (1950-1955), ՀԽՍՀ ԳԱԱ փոխնախագահ (1971-1975) Անդրոնիկ Իոսիֆյանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.