From Wikipedia, the free encyclopedia
Ջունգլիների տիրակալը (ճապ.՝ ジャングル大帝), կամ Սպիտակ առյուծ Կիմբան (անգլ.՝ Kimba the White Lion), մանգա, որն ստեղծվել է Օսամու Տեձուկայի կողմից, ինչպես նաև` համանուն անիմացիա։ Մանգան սկսել է թողարկվել 1950 թվականից, ճապոնական Manga Shonen ամսագրում, իսկ 1965 թվականին Mushi Production ստուդիայի կողմից էկրանավորվել է որպես անիմե սերիալ[1]։
Տեսակ | մեդիաֆրանշիզ |
---|---|
Ժանր | կատակերգա-դրամատիկական անիմե և մանգա |
Երկիր | Ճապոնիա |
Ըստ որոշ աղբյուրների, սա առաջին գունավոր անիմացիոն ճապոնական սերիալն է։ Այն կրկնօրինակվել է շատ տարբեր լեզուներով և ցուցադրվել ԱՄՆ-ում, Ավստրալիայում, եվրոպական մի շարք երկրներում` Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում։ Այն մտնում է Ճապոնիայի ամենահետաքրքրաշարժ անիմացիոն սերիալների ցանկի մեջ` ըստ TV Asahi-ի վարկանիշի[2]։
Գործողությունները տեղի են ունենում Աֆրիկայում, 20-րդ դարի կեսերին։ Մարդկությունը սկսում է վտանգ ներկայացնել ջունգլիների վայրի կենդանիների համար։ Սպիտակ առյուծը, ջունգլիի կայսրը, անվտանգ բնակության վայր էր փնտրում իր ժողովրդի համար, որտեղ նրանք կարող էին ապրել` առանց մարդկանցից վախենալու։ Առյուծը ստիպված է լինում մոտակա գյուղերից առևանգել կովերին՝ աֆրիկյան գիշատիչներին կերակրելու համար։ Հափշտակությունը կատաղության է հասցնում գյուղացիներին, քանի որ նրանք այլ սնունդ չունեին։ Նրանք պրոֆեսիոնալ որսորդ են վարձում։ Վերջինս, վախենալով բացահայտ հարձակվել առյուծի վրա, մռնչյուն է ձայնագրում և այդպիսով գրավում է էգ առյուծին` Էլիզային։ Կայսրը թակարդն ընկնելով մահանում է, իսկ հղի Էլիզային ուղարկում են կենդանաբանական այգի։ Նավի վրա ծնվում է փոքրիկ Լեոն (ամերիկյան կրկնօրինակման մեջ անունը փոխած է Կիմբա)։ Փոթորիկի պատճառով նավը կործանվում է, և Էլիզան մահանում է, իսկ Լեոյին հաջողվում է փրկվել։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.