Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ջուլիանո Մեդիչի (իտալ.՝ Giuliano de’ Medici, հոկտեմբերի 28, 1453 կամ հոկտեմբերի 25, 1453[1], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն - ապրիլի 26, 1478, Սանտա Մարիա դել Ֆիորե, Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն), Պիեռո Մեդիչիի և նրա կնոջ՝ Լուկրեցիա Տորնաբուոնիի երկրորդ զավակն է, որը համակառավարել է իր եղբոր՝ Լորենցո Մեդիչիի հետ[3]։
Ջուլիանո Մեդիչի իտալ.՝ Giuliano de’ Medici | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 28, 1453 կամ հոկտեմբերի 25, 1453[1] |
Ծննդավայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն |
Մահացել է | ապրիլի 26, 1478 (24 տարեկան) |
Մահվան վայր | Սանտա Մարիա դել Ֆիորե, Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն |
Գերեզման | Սան Լորենցո տաճար |
Քաղաքացիություն | Ֆլորենցիայի Հանրապետություն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Ֆիորետա Գորինի |
Ծնողներ | հայր՝ Պիեռո Մեդիչի, մայր՝ Լուկրեցիա Տորնաբուոնի |
Երեխաներ | Կղեմես VII[2] |
Giuliano de' Medici Վիքիպահեստում |
Ջուլիանոն սպանվել է 1478 թվականի ապրիլի 26-ին Ֆլորենցիայի Սանտա Մարիա դել Ֆիորե տաճարում Պացցիների դավադրության հետևանքով, Զատկի պատարագի ժամանակ։ Թաղված է Ֆլորենցիայի Սան Լորենցո բազիլիկայի Մեդիչիների մատուռում եղբոր՝ Լորենցոյի կողքին[4]։
Ջուլիոն, որը հետագայում դարձավ Հռոմի պապ Կղեմես VII՝ Ջուլիանոյի և նրա սիրուհի՝ Գորինի Ֆիորետայի ապօրինածին զավակն էր։ Հայտնի Սիմոնետա Վեսպուչին նույնպես եղել է Ջուլիանոյի սիրուհին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.