From Wikipedia, the free encyclopedia
Ջորջ Ուորդ Սթոքինգ (անգլ.՝ George W. Stocking Sr., սեպտեմբերի 24, 1892[1], Կլարենդոն, Տեխաս, ԱՄՆ[1] - հուլիսի 6, 1975[1]), ամերիկացի տնտեսագետ, Տեխասի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր, 1958 թվականին Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ։
Ջորջ Սթոքինգ | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 24, 1892[1] Կլարենդոն, Տեխաս, ԱՄՆ[1] |
Մահացել է | հուլիսի 6, 1975[1] (82 տարեկան) |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Հաստատություն(ներ) | Վանդտրբիլտի համալսարան[1], Վերմոնտի համալսարան[1], Դարտմուտի քոլեջ[1] և Օսթինի տեխասյան համալսարան[1] |
Պաշտոն(ներ) | նախագահ |
Ալմա մատեր | Կոլումբիայի համալսարան[1] և Օսթինի տեխասյան համալսարան[1] |
Գիտական ղեկավար | Թորստեյն Վեբլեն[2] և Ուեսլի Քլեր Միտչել[2] |
Պարգևներ |
Ջորջը ծնվել է 1895 թվականի օգոստոսի 6-ին Տեխաս նախանգի Կլարենդոն քաղաքում[3]։
Ջորջ Սթոքինգը 1918 թվականին ավարտել է Տեխասի Կլարենդոն քոլեջը և ստացել բակալավրի աստիճան, և 1918 թվականին ավարտել է Օսթին քաղաքի Տեխասի համալսարանը՝ բակալավրի աստիճանով, իսկ 1921 թվականին Տեխասի համալսարանում արժանացել է արվեստի մագիստրոսի աստիճանի։ 1925 թվականին ավարտել է Կոլումբիայի համալսարանը փիլիսոփայության դոկտորական աստիճանով[3]։
Պրոֆեսորադասախոսական գործունեությունը սկսել է 1922-1923 թվականներին Վերմոնտի համալսարանում որպես տնտեսագիտության պրոֆեսորի ասիստենտ։ 1923-1924 թվականներին եղել է Ազգային արդյունաբերական համաժողովի խորհրդի տնտեսագետ։ 1924-1925 թվականներին՝ Դարտմուտի քոլեջի տնտեսագիտության պրոֆեսորի օգնական[4]։ 1925-1926 թվականներին՝ Տեխասի համալսարանի ասոցացված պրոֆեսոր, 1926-1947 թվականներին՝ Տեխասի համալսարանի տնտեսագիտության լրիվ պրոֆեսոր, պրոֆեսոր, 1947-1963 թվականներին՝ Վանդերբիլթի համալսարանում տնտեսագիտության ամբիոնի վարիչ և սոցիոլոգիական հետազոտությունների տնօրեն[3]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին 1940 թվականին ծառայել է որպես Հետազոտությունների և վիճակագրության բյուրոյի փոխտնօրեն, 1941-1944 թվականներին՝ ԱՄՆ արդարադատության նախարարության տնտեսական խորհրդական, 1941 թվականին եղել է Ազգային պաշտպանության խորհրդի անդամ, իսկ 1942 թվականին՝ Գների կարգավորման վարչության վառելիքի բաժնի տնօրեն[5]։
Ջորջ Սթոքինգ ավագը 1952 թվականին եղել է Հարավի տնտեսական ասոցիացիայի անդամ և նախագահ, 1958 թվականին՝ Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի անդամ և նախագահ, 1932 թվականին՝ Գուգենհայմի հիմնադրամի աշխատակից[3]։
Ջորջ Սթոքինգ ավագը մահացել է 1975 թվականի հունիսի 7-ին[3]։
Որդին՝ Ջորջ Սթոքինգ կրտսերը (28.12.1928-13.07.2013) եղել է հայտնի մարդաբան։
1931 թվական - Գուգենհայմի կրթաթոշակ[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.