հայ քաղաքական գործիչ, փաստաբան From Wikipedia, the free encyclopedia
Ջորջ Դոքմեջյան (լրիվ անունը՝ Դյոկմեջյան Գուրգեն Ջորջ կրտսեր (անգլերեն՝ Courken George Deukmejian, Jr.), հունիսի 6, 1928, Մենանդս, Օլբանի շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - մայիսի 8, 2018[1], Լոնգ Բիչ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայազգի ամերիկյան պետական և քաղաքական գործիչ։
Ջորջ Դոքմեջյան անգլ.՝ George Deukmejian | |
---|---|
Ծնվել է | հունիսի 6, 1928 |
Ծննդավայր | Մենանդս, Օլբանի շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | մայիսի 8, 2018[1] (89 տարեկան) |
Մահվան վայր | Լոնգ Բիչ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | Եպիսկոպոսյան եկեղեցի |
Կրթություն | Սենթ Ջոն համալսարանի համալսարան և Սիենայի քոլեջ |
Մասնագիտություն | փաստաբան և քաղաքական գործիչ |
Ամուսին | Գլորիա Սաաթջյան |
Ծնողներ | Գուրգեն Ջորջ Դոքմեջյան Ալիս Դոքմեջյան |
Զբաղեցրած պաշտոններ | Կալիֆորնիայի նահանգապետ, Կալիֆորնիայի գլխավոր դատախազ, Կալիֆորնիա նահանգի Խորհրդի անդամ և Կալիֆոռնիայի Սենատի անդամ |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
George Deukmejian Վիքիպահեստում |
Հայրը՝ Գուրգեն Ջորջ Դոքմեջյանը, եղել է գորգավաճառ Այնթապից։ ԱՄՆ ներգաղթելուց հետո նա ամուսնացել է Դոքմեջյանի մոր՝ էրզրումցի Ալիս Դոքմեջյանի հետ (օրիորդական ազգանունը՝ Գայրդյան)։ Վերապրել են Ցեղասպանությունը, տեղափոխվել ԱՄՆ[2]։ Ավարտել է Նյու Յորքի Սենթ Ջոն համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 1955 թվականին տեղափոխվել է Կալիֆոռնիա, որտեղ 1963 թվականին ընտրվել է նահանգային ժողովի անդամ (առ 1967 թվական), 1967-1979 թվականներին` նահանգային սենատոր, 1979-1988 թվականներին` Կալիֆոռնիայի ընդհանուր դատախազ։ 1982-1991 թվականներին զբաղեցրել է Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնը։ 1985 թվականին Դոքմեջյանի նախաձեռնությամբ ապրիլի 24-ը Կալիֆոռնիայում հայտարարվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ 1990 թվականին Դոքմեջյանը հատուկ հայտարարագրով ապրիլի 24-ը հռչակեց Հիշատակի պետական օր և կոչ արեց համայն մարդկությանը միանալ հայ զոհերի հիշատակի հարգանքի այդ տուրքին[3][4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.