From Wikipedia, the free encyclopedia
Ջոտտո (իտալ.՝ Campanile di Giotto), Ֆլորենցիայի մայր տաճարի զանգակատուն։
Ջոտտո զանգակատուն իտալ.՝ Campanile di Giotto | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | զանգակատուն և աշտարակ |
Երկիր | Իտալիա |
Տեղագրություն | Ֆլորենցիա[1] |
Հասցե | Piazza del Duomo[1] |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Ֆլորենցիայի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 1298[1] |
Մասն է | Փլորենցիայի պատմական կենտրոն, Piazza del Duomo? և Սանտա Մարիա դել Ֆիորե |
Կազմված է | Pensive Prophet? |
Ժառանգության կարգավիճակ | Իտալիայի մշակութային ժառանգություն[2] |
Ճարտարապետ | Առնոլֆո դի Կամբիո և Ջոտտո դի Բոնդոնե[3] |
Ճարտարապետական ոճ | Գոթական ճարտարապետություն |
Հիմնադրված | 1298[1] |
14,45 մետր | |
Լայնություն | 14,45 մետր |
Բարձրություն | 84,7 մետր |
Giotto's Bell Tower Վիքիպահեստում | |
duomo.firenze.it/it/scopri/campanile-di-giotto և duomo.firenze.it/en/discover/giotto-s-bell-tower |
Խոյանալով Սանտա Մարիա դել Ֆիորե տաճարից և Սան Ջովանի բապտիստերիայից մեկուսի` զանգակատունը ֆլորենտական գոթական ճարտարապետության վառ դրսևորումներից է։ Զանգակատան քանդակազարդերը իտալական տրեչենտոյի կարևոր օրինակ են, որ ցույց են տալիս գոթական հուզականության ու մոնումենտալության միախառնումը։
Զանգակատան հեղինակները երեք վարպետներ են. Ջոտտո դի Բոնդոնեն, ով նախագծել է ամբողջ կառույցը և վերջացրել առաջին հարկը, Անդրեա Պիզանոն, ով 1340-ական թվականներին կանգնեցրել է հաջորդ հարկը` բարձր երկկողմ պատուհաններով, և վերջապես Ֆրանչեսկո Տալենտին, ով ավարտին է հասցրել զանգակատան շինարարությունը` սալիկապատելով այն երեք տեսակի մարմարով։
Զանգակատան հիմքը դրվել է 1298 թվականին Առնոլֆո դի Կամբիոյի կողմից, ով մոտակա տաճարի գլխավոր ճարտարապետն էր, որի շինարարությունը սկսվել էր երկու տարի առաջ։ Սակայն չորս տարի անց ճարտարապետը մահացել էր, և աշտարակի կառուցումն ընդհատվել էր ավելի քան 30 տարով։ 1334 թվականին գործը, որ սկսել էր դի Կամբիոն, շարունակում է նշանավոր ճարտարապետ Ջոտտո դի Բոնդոնեն, ով այդ ժամանակ արդեն 67 տարեկան էր։ Նա կենտրոնացրեց իր ուժերը տաճարի զանգակատան շինարարության վրա։ Առաջին քարը դրվել է 1334 թվականի հուլիսի 19-ին[4]։ Ջոտտոյի նախագիծը սազում էր բազմագույն տաճարին` աշտարակին տալով այնպիսի տեսք, որ կարծես այն նկարված լիներ։ Իր նախագծում ճարտարապետը խիստ գծերով նախագծի փոխարեն կիրառել է կյարոսկուրո տեխնիկան և հեռանկարի որոշ տեսակներ։
1337 թվականին մահանում է Ջոտտոն` հասցնելով կառուցել ստորին հարկերը միայն։ Երեք կողմերից այն զարդարված էր վեցանկյուն սյուների խորաքանդակներով` յուրաքանչյուր կողմից յոթ հատ։ 1348 թվականին մուտքի ընդարձակման ժամանակ երկու սյուներ տեղափոխվել են հյուսիսային դատարկ կողմը, սակայն ավելի ուշ` 1347 թվականին, այնտեղ հայտնվել են հինգ սյուներ, որոնց հեղինակը ֆլորենտացի ճարտարապետ Լուկա դելա Ռոբիան էր։ Յոթ թիվն աստվածաշնչյան խորհրդանիշերի համակարգում ունի առանձնահատուկ նշանակություն. այն խորհրդանշում է մարդու ինքնակատարելագործման հատկությունը։ Սյուների հեղինակային պատկանեության ճշտումը բավական բարդ է. որոշ սյուներ վերագրվում են Ջոտտոյին, իսկ որոշ սյուներ կարող էին քանդակված լինել Անդրեա Պիզանոյի կողմից։
1343 թվականին աշտարակի շինարարությունը շարունակում է Անդրեա Պիզանոն, ով ստեղծել էր Ֆլորենցիայի բապտիստերիայի հարավային դարպասները։ Կառուցելով զանգակատունը` նա հետևում էր Ջոտտոյի գծագրերին։ Նա կառուցեց հաջորդ երկու հարկերը` յուրաքանչյուր կողմից չորս խորշերով, սակայն երկրորդ հարկը դատարկ էր։ Շինարարական աշխատանքներն ընդհատվել են 1348 թվականին, երբ Ֆլորենցիայում ժանտախտ է բռնկվում։
Պիզանոյին իր հերթին փոխարինում է Ֆրանչեսկո Տալենտին, ով կառուցում է վերևի երեք մակարդակները` մեծ պատուհաններով, և ավարտում է զանգակատան շինարարությունը 1359 թվականին։ Նրա օրոք աշտարակը սալիկապատվում է մարմարի երեք տեսակով` սպիտակ (բերված էր Կարարայից), կարմիր (բերված էր Մոնսումանո Տերմեից) և կանաչ (բերված էր Պրատոյից)։ Տալենտին նրա գագաթին սրաձող չտեղադրեց, ինչը նախատեսել էր Ջոտտոն. այդ պատճառով աշտարակի նախագծված բարձրությունը 122 մետրից դարձավ 84.7 մետր։ Զանգակատան գագաթից բացվում է ամբողջ Ֆլորենցիան ու նրան շրջապատող բլուրներն ընդգրկող հիասքանչ համայնապատկեր։ Որպեսզի բարձրանան զանգակատուն, անհրաժեշտ է հաղթահարել 414 աստիճան։
Հիմնական քանդակները զարդարված են Վերածննդի շրջանի նշանավոր վարպետների խորաքանդակներով։ Երկրորդ հարկում Ջոտտոյի պաննոն է, երրորդում` 16 քանդակներ, որոնցից շատերի հեղինակը Դոնատելլոն է (ներկայումս բնօրինակները պահվում են տաճարի թանգարանում, և դրանք փոխարինված են կրկնօրինակներով)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.